«Հայերը Ֆրանսիայում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: → (17), է: → է։, բ: → բ։, ը: → ը։ (3), մ: → մ։ (6), ն: → ն։ (4), ր: → ր։, և: → և։ oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: → oգտվելով ԱՎԲ
Տող 26.
}}
'''Հայերը Ֆրանսիայում''' [[Ֆրանսիա]]յում բնակվող հայերը։ Առաջին հայերը Ֆրանսիայում հաստատվել են վաղ միջնադարում՝ VI դարում։ Նրանց թիվը աստիճանաբար ավելացել է հատկապես [[Կիլիկիա]]յի հայկական պետության անկումից (XIV դար) հետո, ապա` XV-XVI դարերում, երբ հայկական փոքրաթիվ գաղութներ հիմնվեցին [[Մարսել]]ում, [[Փարիզ]]ում և մի քանի այլ քաղաքներում։
Հայերը [[Ֆրանսիա]]յում բնակվում են հիմնականում [[Փարիզ]], [[Մարսել]], [[Վերսալ]], [[Լիոն]], [[Նիցցա]], [[Պուատիե]], [[Լա Ռոշել]], [[Բորդո]], [[Սեն Շամոն]], [[Վիեն]], [[Վալանս]] և այլ քաղաքներում։ Սրանք [[Ֆրանսիա]]յի ամենահայաշատ քաղաքներն են, որտեղ հայերը հայտնվել են դեռ վաղ միջնադարում։ Աղբյուրները հիշատակում են Սիմոն եպիսկոպոսին, ով 591 թ.-ին հյուրընկալել է [[Տուր]] քաղաքի մայր եկեղեցում։
[[Ֆրանսիացիներ]]ի և [[հայեր]]ի միջև ռազմական և առևտրական հարաբերությունները զարգացել են 11-14-րդ դդ.-ում` [[խաչակրաց արշավանքներ]]ի և Կիլիկյան հայկական թագավորության ժամանակաշրջանում` մասնավորապես [[Լուսինյաններ]]ի օրոք, երբ բազմաթիվ ռազմական, ինչպես նաև "ամուսնական" դաշինքներ են կնքվել [[հայ]] և [[ֆրանկ]] ազնվականների միջև։
Ֆրանսահայ համայնքը մասնավորապես ստվարացավ, երբ [[Մեծ եղեռն]]ից փրկված [[արևմտահայ գաղթականներ]]ի հազարավոր ընտանիքներ և որբեր հաստատվեցին [[Ֆրանսիա]]յում: Եվ պատահական չէ, որ [[Ֆրանսիա]]յում մեծ թիվ են կազմում [[Ցեղասպանության զոհեր]]ի հիշատակին նվիրված հուշարձանները։