«Ստոիցիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: է: → է։ (2), ը: → ը։ (6), ն: → ն։, ջ: → ջ։ oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: ա: → ա։ (3) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Ստոիցիզմը''' ստոյիկականությունն է, կամ ստոիկյան դպրոցի [[փիլիսոփայություն]]ը։ Գլխավոր տեղը ստոյիկյան փիլիսոփայության մեջ գրավում է բարոյագիտոթյունը, որը հենվում է ֆիզիկայի (բնափիլիսոփայության) և տրամաբանության վրա:վրա։ Աշխարհը (տիեզերք), ըստ Ստոիցիզմի, անվերջ դատարկության մեջ գտնվող շնչավոր գնդաձև մարմին է, բանական էակ, որն իր բոլոր մասերը կազմակերպում է նպատակահարմարորեն ստեղծված մի ամբողջի մեջ։ Իրական գոյություն ունեն միայն մարմինները։ Ինքնին միասնական աշխարհում կա երկու սկզբնապատճառ՝ պասսիվ և ակտիվ։
 
Աշխարհի ինքնազգացումը տեղի է ունենում շրջապտույտներով. յուրաքանչյուր շրջան վերջանում է «բոցավառումով» (ամեն ինչ վերածվում է կրակի), և նոր շրջանը սկսվում է այն բանով, որ «ստեղծարար կրակը» (աստված-լոգոս) ծնում է չորս տարրերը՝ կրակը, ջուրը, օդը, հողը, իսկ դրանցից՝ մյուս բոլոր մարմինները։ Լոգոսը համաշխարհային զարգացումը կառավարող բնական օրենքն է։ Մարդու հոգին համաշխարհային բանական հոգու մասն է, այն նյութական է, թափանցում է ողջ մարմնի մեջ և մահվանից հետո լքում մարմինը։ Ճանաչողությունը ծագում է զգայությունների և պատկերացումների հիման վրա:վրա։ Մարդու երջանկության իմաստը բնությանը, լոգոսին համապատասխան ապրելն է։
 
Ստոյիկների բարոյական իդեալը առաքինության և անխռովության հասած իմաստունն է. Նրա բոլոր արարքները ճիշտ են, նա կամավին հետևում է իր ճակատագրին։ Ստոիցիզմի տրամաբանությունը (մշակել է Քրիսպոսը) Բովանդակում է ներկա իմաստով իմացաբանությունը, լեզվի մասին ուսմունքը և բուն տրամաբանությունը։ Տրամաբանության մեջ ուսումնասիրվել են պարզ և բարդ ասույթները (ճշմարիտ կամ կեղծ լինելու իմաստով), դրանց տրամաբանական շաղկապները, մտահանգման տեսակները։
Ստոիցիզմը խորը ազդեցություն է թողել ձևավորվող [[նեոպլատոնականություն|նեոպլատոնականության]] և [[քրիստոնեություն|քրիստոնեական]] փիլիսոփայության վրա:վրա։
 
{{Փիլիսոփայություն}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ստոիցիզմ» էջից