«Սկայպ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
clean up, replaced: : → ։ (26) oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: → (4) oգտվելով ԱՎԲ
Տող 26.
}}
 
'''Սկայպը''' մասնավոր ծրագիր է, որը հնարավորություն է տալիս օգտագործողներին հեռաձայնել միմյանց համացանցի օգնությամբ։ Զանգերը Սկայպից օգտվողների միջև անվճար է, մինչդեռ զանգերը դեպի ֆիքս և [[բջջային հեռախոս]]ներ վճարովի են։ Հավելյալ ֆունկցիաներն իրենց մեջ ընդգրկում են [[ակնթարթային հաղորդագրություն]]ը (չատ), փաստաթղթերի փոխանցումը և [[խորհրդաժողովի անցկացում]]ը։
 
Այն մշակվել է Էստոնացի ծրագրավորողներ [[Ահտի Հեյնլա]]-ի, [[Պրիիթ Կասեսալու]]-ի և [[Յան Թալին]]-ի կողմից՝<ref>[http://emagazine.credit-suisse.com/app/article/index.cfm?fuseaction=OpenArticle&aoid=163167&coid=7805&lang=EN Skype, մի բալտիկական հաջողության պատմություն]</ref> [[Kazaa]]-ի և [[Venice Project]]-ի (որն հետագայում վերանվանվեց [[Joost]]) ձեռներեցներ [[Նիկլաս Զենսթրոմի]] և [[Ջենուս Ֆրիսի]] համար։ Երեք [[Էստոնիա|էստոնացիները]] նաև համարվում են Kazaa ծրագրի հիմնադիրները։
 
== Գործողությունները ==
Այն հնարավորություն է տալիս անվճար հեռախոսային կապ հաստատել բացառապես երկու [[համակարգիչ]]ների և [[տերմինալ]]ների միջև, որոնք ունեն Սկայպ և միացված են համացանցին, ունեն [[խոսափող]] ու [[բարձրախոս]], [[ականջակալ]]ներ կամ USB-ով [[հեռախոս]], որոնք միացված են [[համակարգիչ|համակարգչին]]։ Այն ունի նաև արագ հաղորդագրության` [[ակնթարթային հաղորդագրություն|ակնթարթային հաղորդագրության]] հնարավորություն, որը թույլ է տալիս օգտագործողներին հաղորդակցվել տեքստերի միջոցով և միմյանց փոխանցել տարբեր փաստաթղթեր ։
 
Սկայպը միաժամանակ հնարավորություն է տալիս վճարովի հեռախոսակապ հաստատել ֆիքս և [[բջջային հեռախոս]]ների հետ և վերջերս առաջարկում նաև ընդունել հեռախոսազանգեր ֆիքս և բջջային հեռախոսներից, սակայն դեռևս մի քանի երկրներում ։
Տող 42.
 
== Գործելակերպի սկզբունքը ==
Սկայպն օգտագործում է [[P2P VoIP]] տեխնոլոգիան, որը հանդիսանում է peer-to-peer-ի (փոստ առ փոստ) և VoIP-ի ([[ձայն IP-ի վրա]]) համադրությունը` Սկայպի մյուս օգտագործողների հետ կապ հաստատելու և միևնույն նպատակով օգտագործվող տեղեկատվությունը կիսելու համար։ Նրանք միաժամանակ հնարավորություն են տալիս անվտանգության սարքի հետևում գտնվող օգտագործողներին կապ հաստատել միմյանց միջև։ Մուտք [[TCP]]-ին 1024-ից բարձր բոլոր ուղղություններով կամ դեպի 80-րդ պորտը, պարտադիր է։ Ձայնային բարձր որակ ունենալու համար նախընտրելի է օգտագործել Սկայպի ընտրություններում տրված պորտը։ Բայց քանի որ ինֆորմացիայի հոսքը ծածկագրված է, դժվար է հասկանալ թե ինչպիսի տեղեկություններ են փոխանցվում Սկայպ օգտագործողի համակարգիչ, որն էլ առաջացնում է անվտանգության հետ կապված խնդիրներ։
 
Այս ծրագիրն աշխատում է [[Microsoft Windows]]-ի ներքո, ինչպես նաև [[GNU]]/[[Linux]] ([[x86]]-ի վրա), [[Mac OS X]] և [[Pocket PC]] համակարգերով։ Այն օգտագործում է [[TCP]] և [[UDP]] բանաձևերը և թույլ տալիս կազմակերպել ձայնային կոնֆերանսներ մինչև հարյուր հոգու մասնակցությամբ ։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Սկայպ» էջից