«Կենսաերկրացենոզ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
clean up, replaced: : → ։ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Կենսաերկրացենոզը'''( {{lang-el|βίος}} — կյանք γη —երկիր + {{lang-el2|κοινός}} —ընդհանուր ), համակարգ է, որը ներառում է կենդանի օրգանիզմների ամբողջությունը և նրանց հետ սերտորեն կապված [[աբբիոտիկ գործոն]]ների ընդհանրությունը որոշակի տարածքի սահմաններում, որոնք իրար մեջ կապված են նյութի և էներգիայի հոսքի շրջապտույտով։ Իրենից ներկայացնում է կայուն ինքնակարգավորվող էկոլոգիական համակարգ, որում օրգանական բաղադրիչները (կենդանիներ, բույսեր) անբաժանելիորեն կապված են ոչ օրգանականների հետ (ջուր, հող)։Օրինակ լիճը, լեռնային դաշտը։ Կենսաերկրացենոզի մասին աշխատությունը մշակվել է [[Վլադիմիր Սուկաչով]]ի կողմից [[1940 թվական]]ին։ Արտասահմանյան գրականության մեջ այն քիչ կիրառական է։ Ավելի վաղ այն լայն կիրառվել է գերմանական գիտական գրականության մեջ։
==Կենսաերկրացենոզ և էկոհամակարգ==
Նշանակությամբ մոտ հասկացություն է հանդիսանում '''[[էկոհամակարգ]]ը''' - համակարգ, որը բաղկացած է տարբեր օրգանիզմների և նրանց բնակության միջավայրի միջև փոխհարաբերությունների համակցություններից։ Էկոհամակարգը —առավել լայն հասկացություն է, որը վերաբերում է ցանկացած նմանատիպ համակարգին։ Կենսաերկրացենոզը իր հերթին էկոհամակարգի մասն է, էկոհամակարգ, որը զբաղեցնում է ցամաքի որոշակի մասը և ընդգրկելով միջավայրի հիմնական բաղադրատարրերը —հողը, ենթահողը, բուսածածկույթը, մթնոլորտի երկրամերձ շերտը։ Կենսաերկրացենոզը չեն հանդիսանում ջրային էկոհամակարգերը, արհեստական էկոհամակարգերի մեծամասնությունը։ Այսպիսով, յուրաքանչյուր կենսաերկրացենոզը էկոհամակարգ է, բայց ամեն էկոհամակարգկենսաերկրացենոզ չէ։ Կենսաերկրացենոզը բնութագրման համար օգտագործում են 2 մոտ հասկացություններ` ''[[կենսատոպ]]'' և ''[[էկոտոպ]]'' (անկենդան բնության գործոնները` կլիմա, հող)։ Կենսատոպը —կենսաերկրացենոզի զբաղեցրած տարածքի սահմաններում աբիոտիկ գործոնների համախումբն է։ Էկոտոպը — այն բիոտոպն է, որի վրա ազդեցություն ունեն ուրիշ կենսաերկրացենոզի օրգանիզմները։ Բովանդակությամբ կենսաերկրացենոզ էկոլոգիական տերմինը նույնացված է ֆիզիկաաշխարհագրական [[ֆացիա]] տերմինին։
==Կենսաերկրացենոզի հատկությունները==
* բնական, պատմականորեն ձևավորված համակարգ է