«Սահարա անապատ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, replaced: → oգտվելով ԱՎԲ
Տող 6.
Սահարան աշխարհի ամենամեծ անապատն է ոչ բևեռային գոտում։ Արևմուտքում այն Ատլանտյան օվկիանոսից տարածվում է Հյուսիսային Աֆրիկայով դեպի արևելք՝ Կարմիր ծով՝ ընդգրկելով մոտավորապես 9,100,000 կմ²։ Դրանում կարելի է 70 անգամ տեղավորել Անգլիան կամ ամբողջ ԱՄՆ-ը՝ առանց Տեխաս նահանգի։
 
Սահարայի մակերեսի 25 տոկոսից ավելին պատված է ավազի սավաններով ու ավազաբլուրներով և դրաաներով։ Առավել մեծ տարածք են զբաղեցնում լեռնային ավազաթմբերը, որոնք կարող են հասնել մինչև 333 մետր բարձրության։ Հակառակ ընդունված պատկերացումների՝ ավազաբլուրները կազմում են անապատի մոտ քառորդ մասը միայն։ Այն մեծ մասամբ կազմված է քարքարոտ բարձրավանդակներից, չոր դաշտավայրերից և աղուտ ցածրավայրերից։ Առաջին հայացքից թվում է, թե շատ մարդկանց կամ կենդանիների կենսագործունեության համար պայմանները բավարար չեն՝ հատկապես ջերմաստիճանի տատանումները հաշվի առնելու դեպքում (գիշերային ջերմաստիճանը ըստ Ֆարենհայթի՝ 21°(-6 °C), ցերեկները որոշ տեղերում հասնում է ըստ Ֆարենհայթի՝ 136°(58 °C)։ Այնուամենայնիվ, մոտավորապես երկուսուկես մլն մարդ (ինչպես նաև մեծ թվով շնագայլեր, ճագարամկներ, եղջյուրավոր իժեր և այծքաղներ) այն հաճույքով համարում են իրենց տունը։
 
== Արտաքին հղումներ ==