«Ծառայություններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Նկարագրություն: clean up, replaced: : → ։ oգտվելով ԱՎԲ
չ →‎Նկարագրություն: clean up, replaced: → (7) oգտվելով ԱՎԲ
Տող 18.
 
== Նկարագրություն ==
Ծառայությունների ոլորտում [[աշխատանք]]ի ներգործության օբյեկտը մարդն է։ Աշխատանքն այստեղ տնտեսական իմաստով չի նյութականացվում։ Ծառայությունների մի մասն աշխատանքի օգտակար հատկության, դրա առանձնահատուկ սպառողական արժեքի գործադրում է՝ մարդկանց այս կամ այն պահանջմունքները բավարարելու համար ([[արվեստ]]ի աշխատողների, [[դասախոս]]ների, [[ուսուցիչ]]ների, [[բժիշկ]]ների գործունեություն և այլն)։ Որոշ ծառայություններ սպասարկում են նյութական բարիքների բաշխումը, փոխանակությունը և սպառումը կամ հանդես են գալիս հասարակական-քաղաքական ֆունկցիաների ձևով։ Ծառայությունների ոլորտում նույնպես օգտագործվում են նյութատեխնիկական միջոցներ, սակայն արդյունքները չեն ընդունում առարկայական ձև, չեն ստանում իրենց կատարողներից անկախ իրային կեցություն (բացառություն են կազմում գրագրությունները)։ Դրանց կատարումն ու սպառումը տեղի է ունենում միաժամանակ։
 
Ծառայությունների կատարումն իրականացվում է ազգային եկամտի վերաբաշխման հիման վրա։ Ապրանքա-փողային հարաբերությունների պայմաններում ծառայություններն ընդունում են ապրանքային ձև. վաճառվում են որպես առանձնահատուկ ապրանք։ Դրանք ունեն սպառողական արժեք (երևակայելի և իրական) և փոխանակային արժեք՝ [[գին]], բայց արժեք չունեն։ Ծառայությունների գինը գնի կեղծ ձև է, այն ապրանքի արժեքի փողային արտահայտությունը չէ։
 
Ծառայությունները լինում են վճարովի և անվճար։ Դրանց ծավալն արտահայտվում է բնաձևային (սպասարկված մարդկանց թիվը) և դրամական (արժեքային) ցուցանիշներով։ Վճարովի ծառայությունների արժեքային ամփոփ ցուցանիշը իրացված ծառայությունների գների գումարն է, իսկ անվճարինը՝ մատուցված ծառայությունների ինքնարժեքը։
 
== Տես նաև ==