«Ծայրատում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: է: → է։ , ը: → ը։ (3), ]]: → ]]։ (2), ): → )։ oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: → (3) oգտվելով ԱՎԲ
Տող 2.
'''Ծայրատում''', ամպուտացիա ({{lang-lat|amputatio}}՝ հատում), վիրաբուժական միջամտություն, որի նպատակն է հեռացնել (հատել) որևէ [[օրգան]]ի ([[կրծքագեղձ]], [[արգանդ]]ի վզիկ) կամ վերջույթի ծայրային հատվածը։
 
Օրգանի լրիվ հեռացումը կոչվում է [[էքստիրպացիա]] (արմատախիլ անել), [[վերջույթ]]ի հատումը որևէ [[հոդ]]ի սահմանում՝ [[էկզարտիկուլյացիա]]։ Ծայրատումը վիրահատման հնագույն մեթոդ է։ Նրա բոլոր փուլերը հայտնի են եղել դեռևս [[Հիպոկրատ]]ին (մ.թ.ա. IV դար), իսկ մ.թ. II դարում այն հիմնավորել են հին հռոմեացի բժիշկներ [[Ցելսիուս]]ը և [[Արքիգեն]]ը։ Սակայն ծայրատումը, որպես վիրաբուժական միջամտություն, գործնականորեն հնարավոր դարձավ միայն [[XVI դար]]ում, երբ ֆրանսիացի վիրաբույժ [[Ամբրուազ Պարեն]] առաջարկեց ծայրատման ժամանակ հատվող արյան [[անոթ]]ների վիրակապման մեթոդը։ Ծայրատումը ցուցված է օրգանի կամ վերջույթի կենսունակության լրիվ կորստի դեպքում կամ եթե հիվանդի կյանքը հնարավոր է փրկել՝ միայն այդ օրգանի հեռացմամբ (օրինակ՝ [[փայծաղ]]ի հեռացումը արյան չարորակ նորագոյացությունների դեպքում)։ Ծայրատումից հետո օրգանի մնացած հատվածը անվանում են [[ծայրատ]]։
 
{{ՀՍՀ}}