«Ծաղկավոր բույսեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: է: → է։ , ը: → ը։ (6), ի: → ի։ (3), կ: → կ։ , մ: → մ։ (5), ն: → ն։ (2), ո: → ո։ , ս: → ս։ , վ: → վ։ , ]]: → ]]։, ): → )։ oգտվելով [[Վիքիպեդիա:ԱվտոՎիքիԲ...
չ clean up, replaced: → (14) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Ծաղկավոր բույսեր''' ([[ծածկասերմեր]], {{lang-lat|Magnoliophyta կամ Angiospermae}}), [[բույս]]երի ամենակատարելագործված և գերիշխող տիպը արդի երկրաբանական ժամանակաշրջանում։ Տարածված են ամենուրեք, բացառությամբ [[մամռատունդրա]]ների և [[մերկասերմ անտառ]]ների։
 
Հայտնի է ծաղկավոր բույսերի մոտ 250 000 տեսակ։ Դրանք կենդանի էակների գոյության հիմքն են և կարևոր դեր են խաղում [[մթնոլորտ]]ի գազային
ռեժիմի կարգավորման, հողի քիմիզմի, երկրի մակերևույթի [[ռելիեֆ]]ի ձևավորման, [[քարածուխ|քարածխի]] առաջացման գործընթացներում։ Ծաղկավոր բույսերի նշանակությունը շատ մեծ է մարդու տնտեսական կյանքում, տասնյակ հազար տեսակներ կիրառվում են [[գյուղատնտեսություն|գյուղատնտեսության]] և [[արդյունաբերություն|արդյունաբերության]] տարբեր բնագավառներում, երկրի ժողովրդական տնտեսության զարգացման հիմնական ֆոնդերից են։
 
[[Ծաղիկ]]ն առաջինն է ի հայտ գալիս այս տիպի բույսերում և ապահովում [[խաչաձև փոշոտում]]ը։ Ծաղկավոր բույսերին բնորոշ է [[կրկնակի բեղմնավորում]]ը, [[տրիպլոիդ էնդոսպերմ]]ը։ Ծաղկավոր բույսերի առանձնահատկություններից է
[[վարսանդ]]ի առկայությունը, որն առաջացել է ծայրերով միաձուլված մեկ կամ մի քանի պտղատերևներից, որոնց ներսում
զարգանում են [[սերմնասկզբնակ]]ները։ [[Բեղմնավորում]]ից հետո [[սերմնարան]]ը վեր է ածվում պտղի, իսկ սերմնասկզբնակը՝ [[սերմ]]ի։ Այսպիսով, [[սաղմ]]ը և սերմը զարգանում են սերմնարանի և պտղի պաշտպանության ներքո։ Այստեղից՝ «ծածկասերմեր» անվանումը։ Վարսանդի առաջացման հետ սերմնասկզբնակի կառուցվածքն ավելի է պարզացել, փոքրացել են չափերը, նվազել է ինտեգումենտների թիվը, իսկ սերմնասկզբնակների թիվն աճելով՝ երբեմն կարող է հասնել մի քանի տասնյակ հազարի։
 
== Ծաղկավոր բույսերի առաջացումը ==
Ծաղկավոր բույսերի առաջացման ճշգրիտ ժամանակը պարզված չէ, սակայն դրանց հետքերն ու մնացորդները [[փոշեհատիկ]]ի, [[բնափայտ]]ի, [[տերև]]ների ձևով հայտնաբերվել են դեռևս [[յուրայի շրջան]]ի նստվածքներում։ Ծաղկավոր բույսերը լայնորեն տարածվել են կավճի շրջանում, ըստ որում, կարճ ժամանակում իշխել են Երկրի բուսական ծածկույթում։
 
Միխայիլ Գոլենկինը այդ բույսերի հանկարծակի առաջացումը բացատրում էր կոսմոգեն պատճառներով։ Կավճի միջին շրջանում [[Երկիր]]ը ծածկող խիտ ամպերը ցրվել են, և արևի ճառագայթները հասել են մեր մոլորակի մակերևույթին, որի հետ կապված փոփոխվել են լույսի ռեժիմը, օդի խոնավությունն ու չորությունը։ Ծաղկավոր բույսերն էվոլյուցիոն առումով լինելով ավելի պլաստիկ և ձեռք բերելով հարմարվողական նոր հատկանիշներ՝ սկսել են արագ տարածվել ամբողջ երկրագնդում։
 
Ծաղկավոր բույսերի առաջացման վայրի մասին եղել են տարբեր տեսություններ, վարկածներ ([[Չարլզ Դարվին]], Ա. Դրեյ, Դ. Հալիր)։ Ակադեմիկոս [[Արմեն Թախտաջյան]]ը գտնում էր, որ ծաղկավոր բույսերի հաղթանակի հիմնական գաղտնիքը նրանց կենսաբանական առանձնահատկությունների ու էվոլյուցիոն պլաստիկության և, ամենակարևորը, ծածկասերմ լինելու մեջ է։ Նա գտնում էր, որ ծաղկավոր բույսերը զարգացել են [[արևադարձային գոտի|արևադարձային գոտու]] լեռներում (1000-1500 մ), որտեղից և սկսել են տարածվել դեպի բարեխառն երկրներն ու հյուսիս։
 
Ծաղկավոր բույսերի նախնիները դեռևս հայտնաբերված չեն, սակայն ստրոբիլային տեսության հեղինակների մեծ մասն այն կարծիքին է, որ դրանք եղել են բենետիտների տիպի [[մերկասերմ բույսեր]]։ Սակայն ծաղկավոր բույսերը չէին կարող անմիջապես առաջանալ բենետիտներից, քանի որ դրանց պտղաթերթիկներն ավելի պարզ կառուցվածք ունեն։ Հավանաբար նախնիները եղել են բենետիտների մեռած, միջանկյալ ձևերը կամ [[մերկասերմեր]]ը։
 
== Տես նաև ==