«Խեթական պետություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: : → ։ (6) oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: → (20) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:AlterOrient2.png|thumb|300px|Հին արևելք. Միկենյան մշակույթը, Հին Եգիպտոսը, խեթերի պետությունը և Ասիրիան]]
'''Խեթական պետություն''', Խատտի, Հաթի, հնագույն պետություն [[Փոքր Ասիա]]յում։ Ստեղծվել է մ. թ. ա. մոտ XVIII դ. 1-ին կեսին, երբ [[Կուսսարա]] քաղաքի առաջնորդ Անիտտան միավորել է խեթերի քաղաք-պետությունները, գրավել [[Նեսան]], [[Հատտուսա]]ն և այլն։ Մ. թ. ա. XVIII դ. 2-րդ կեսին Լաբարնան (Թաբարնա) դարձել է թագավոր (Թուդխալիա I) և սկզբնավորել խեթական պետությունը (Հին թագավորություն, մ. թ. ա. XVIII—XVII դդ.)։ Նրա անունը հետագայում դարձել է խեթական թագավորների տիտղոս։ Խեթական պետությունը մոտավորապես ընդգրկել է Հալիս գետի ավազանը։
 
Խատտուսիլի I, Մուրսիլի I և Տելիպինու թագավորները ընդլայնել են խեթական պետության սահմանները՝ ընդգրկելով Փոքր Ասիայի մի շարք այլ շրջաններ։ Մուրսիլի I գրավել է [[Բաբելոն]]ը և Հալաբը (ժամանակակից [[Հալեպ]]ը)՝ կողոպտելով ժամանակի այդ խոշոր քաղաքները։ Մուրսիլի I-ի մահից հետո սկսվել է գահակալական պայքար, որին վերջ է տվել Տելիպինուն։ Մ. թ. ա. XVI դ. սկսվել է խեթական պետության պատմության մի շրջան, որը սկզբնաղբյուրների բացակայության պատճառով չի ուսումնասիրված։ Ենթադրվում է, որ այս շրջանում խեթական պետությունում ուժեղացել է [[խուռիներ]]ի ազդեցությունը։ Մ. թ. ա. XV դ. վերականգնվել է խեթական պետությունը (Նոր թագավորություն, մ. թ. ա. XV—XII դդ.), որն ընդգրկել է համարյա ամբողջ [[Փոքր Ասիա]]ն, [[Հայկական լեռնաշխարհ]]ի արևմտյան շրջանները և Հյուսիսային [[Ասորիք]]ը։ Խեթական թագավորներն իրենց արշավանքների ժամանակ ընդհարվել են [[Հայասա]]յի հետ (Թուդխալիա III-ի արշավանքները, Հայասայի «թագավոր» Անիայի և Մուրսիլի II-ի միջև պատերազմները), կնքել պայմանագիր (Սուպիլուլիումա I-ի և Հայասայի «թագավոր» Հուկկանայի միջև)։ Սուպիլուլիումա I բազմիցս արշավել է [[Եգիպտոս]]ի վրա և խլել Ասորիքի մի շարք շրջաններ, իրեն ենթարկել Միտաննին, խուռիններին։ Մ. թ. ա. XII դ. 2-րդ քառորդին Փոքր Ասիա ներխուժած թրակա-փռյուգիական ցեղերը կործանեցին խեթական պետությունը։
 
Խեթական պետությունը վաղ ստրկատիրական պետություն էր։ Հին թագավորության ժամանակաշրջանում հողի մի մասը եղել է [[թագավոր]]ի սեփականությունը։ Թագավորի իշխանությունը սահմանափակված էր ստրկատիրական վերնախավի խորհրդով։ Նոր թագավորության շրջանում թագավորի իշխանությունն անսահմանափակ էր։ Երկրի տարբեր մարզերը կառավարել են թագավորի կողմից նշանակվող փոխարքաները։ Նույն կերպ հասարակության մեջ առավել բարձր դիրք գրավողները հողաբաժին էին տալիս իրենց ստորադրյալներին, որոնք դրա դիմաց պարտավոր էին կատարել համապատասխան տնտեսական պարտույթ (սահհան) կամ զինծառայություն։ Սահհանը և պարտույթի մյուս ձևը՝ լուծծին, համանման էին վասալիտետին։ Թագավորից, թագավորական տան անդամներից և բարձր պաշտոնյաներից բացի, իբրև առանձին սոցիալական խավ, հանդես էին գալիս [[զինվոր]]ները և [[քուրմ|քրմերը]]։ Կար բնակչության միջակ և հողազուրկ ազատ դաս։ Ստրուկները կազմել են համեմատաբար փոքր թիվ։ Ազատների և ստրուկների միջև կար [[ռազմագերի]]ների միջանկյալ խավ, որոնց տվել են հողաբաժիններ։ Քաղաքների և գյուղերի բնակիչները ապրում էին համայնքներով։ Խեթական պետության կազմի մեջ մտել են բազմաթիվ կիսանկախ թագավորություններ, որոնցից շատերը կառավարել են թագավորական տոհմի անդամները։
 
Խեթական պետության տնտեսությունը հիմնված էր անասնապահության և հողագործության վրա։ Հողագործությունը զարգացած էր գետերի հովիտներում, իսկ անասնապահությունն ուներ կիսաքոչվորական բնույթ։ Զարգացած էր արհեստագործությունը (թեև մետաղամշակությունը սահմանափակ էր) և առեաուրը։ [[Առևտրական]]ներն օգտվում էին հատուկ արտոնություններից։ Խեթական պետության ռազմական հզորության հիմքը [[ռագմակառք]]երով բանակն էր։
 
{{ՀՍՀ}}