«Պյութագորաս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, replaced: ք: → ք։ oգտվելով ԱՎԲ
Տող 14.
Պյութագորասը ձեռնամուխ է լինում Կրոտոնի մշակութային կյանքի բարեփոխմանը, հորդորելով քաղաքացիներին կրթվել և իր շուրջը ստեղծելով հետևորդների բարձրակարգ օղակ։ Այս մշակութային կենտրոնը առաջնորդվում է շատ խիստ օրենքներով։ Նրա դպրոցը բաց է լինում հավասարապես տղամարդկանց և կանանց համար։ Նրանք, ովքեր միանում են Պյութագորասի ներքին շրջանին, կոչում են իրենց ''մաթեմատիկոսներ''։ Նրանք ապրում են դպրոցում, հրաժարվում են իրենց սեփականությունից և սնվում են միայն բանջարեղենային կերակրով։ Հարևան տարածքներում բնակվող ուսանողներին նույնպես թույլատրվում էր այցելել Պյութագորասի դպրոց։ Կոչվելով ''ակուսմատիկոսներ'', այս աշակերտներին թույլատրվում էր օգտագործել միս և ունենալ սեփականություն։
 
Ըստ [[Յամբլիխոս|Յամբլիխոս]]ի, ''պյութագորացիները'' վարում էին կրոնական դասերից, սովորական կերակրից, վարժություններից, ընթերցանությունից և փիլիսոփայական հետազոտություններից կազմված կազմակերպված կյանք:կյանք։ [[Երաժշտություն]]ը համարվում էր այս կյանքի տարրական կազմակերպչական գործոնը՝ աշակերտները կանոնավոր կերպով միասին երգում էին [[Ապոլլոն]]ին նվիրված [[օրհներգ]]եր, հոգու և մարմնի [[հիվանդություններ]]ը բուժելու նպատակով օգտագործում էին [[քնար]]ը և քնից առաջ ու հետո հիշողությունը վարժեցնելու նպատակով [[բանաստեղծություն]]ներ էին ասում։
 
[[Պյութագորասի թեորեմը]], որը կրում է իր անունը, հայտնի էր ավելի վաղ [[Միջագետք]]ում, Հին [[Եգիպտոս]]ում և [[Հնդկաստան]]ում։ Արդյոք Պյութագորասը ինքն է ապացուցել այդ թեորեմը, հայտնի չէ, քանի որ անտիկ աշխարհում ընդունված էր նշել ուսուցչի անունը իր աշակերտների կատարած հայտնագործությունների համար։ Թեորեմի հետ Պյութագորասի անվան կապը ամենավաղը հայտնվել է իր մահվանից 5 դար անց, [[Կիկերոն]]ի և [[Պլուտարքոս]]ի աշխատություններում։
Տող 25.
[[Կատեգորիա:Անտիկ դարաշրջանի հույն մաթեմատիկոսներ]]
[[Կատեգորիա:Հույն բուսակերներ]]
 
{{Link GA|de}}