«Ուտիլիտարիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Bot: Migrating 54 interwiki links, now provided by Wikidata on d:q160590 (translate me)
չ clean up, replaced: → (2), է: → է։ (2), բ: → բ։ (5), գ: → գ։, զ: → զ։, ը: → ը։ (19), ի: → ի։ (2), կ: → կ։, մ: → մ։ (13), ն: → ն։ (4), ս: → ս։, վ: → oգտվելով [[Վիքիպեդիա:Ավտո...
Տող 1.
=== Նորմատիվ քաղաքական տեսություն ===
Նորմատիվ քաղաքական տեսությունը ներկայացնում է այն, ինչ պետք է լինի քաղաքական կյանքում:կյանքում։ Նա իր արտահայտությունը գտնում է վերացական, բարոյական քննարկումներում, սակայն չի հրաժարվում նաև քննարկել քաղաքական ինստիտուտներն ու կոնկրետ քաղաքականությունը:քաղաքականությունը։ Եթե փիլիսոփայական տեսանկյունից նորմատիվ քաղաքական տեսությունը ձևավորում և կառուցում է բարոյական կանոններ, ապա կիրառական իմաստով, նա խոսում է բարոյական դեղատոմսեր օգտագործելու հնարավորության մասին քաղաքական պրակտիկայում:պրակտիկայում։
Արմատական [[պոզիտիվիզմ|պոզիտիվիստների]] կողմից այս տեսությունը լուրջ քննադատության արժանացավ, քանի որ նրանք մերժում են բարոյականության մասին քննարկումների նշանակությունը քաղաքական կյանքում:կյանքում։ Հասկանալի է, որ պոզիտիվիզմի վերելքի ժամանակ նորմատիվ քաղաքական տեսությանը գրեթե տեղ չէին տալիս, սակայն 1970-ականներից վերջինս իրական վերածնունդ ապրեց:ապրեց։ Նորմատիվ քաղաքկան տեսությունը քաղաքական ինստիտուտների մասին մտորումների միջոց է` հատկապես այն ինստիտուտների, որոնք կապված են իշխանության հետ, ինչպես նաև` անհատների վերաբերմունքն է ինստիտուտների նկատմամբ:նկատմամբ։ Նա զբաղվում է եղած քաղաքական կարգի կամ նրա այլընտրանքների օրինականացմամբ:օրինականացմամբ։ 1970-ականներից հետո նորմատիվ քաղաքական տեսությունը բաժանվեց 2 հոսանքի:հոսանքի։ Մեկը գլխավորապես զբաղվում է կարգված արդարությամբ, ազատության ու արդարության փոխհարաբերությունների խնդիրներով:խնդիրներով։ Մյուս հոսանքը գլխավորապես հետաքրքրվում է այնպիսի ինստիտուտի նպատակներով և գործունեությամբ, ինչպիսին է պետությունը:պետությունը։ Այս հոսանքների ներկայացուցիչները հետևյալ հարցերն են ուսումնասիրում` ինչու մենք պետք է ենթարկվենք օրենքներին, որ դեպքերում է արդյոք օրինական քաղաքացիական անհնազանդությունը:անհնազանդությունը։
=== Ուտիլիտարիզմ ===
Ուտիլիտարիզմը առաջին հերթին կապված է [[Դեյվիդ Հյում]]ի, [[Երեմիա Բենտամ]]ի և [[Ջոն Ստյուարտ Միլլ]]ի անունների հետ:հետ։ Որպես քաղաքական փիլիսոփայություն` այն ենթադրում է, որ առավել գերադասելի է քաղաքական-սոցիալական այնպիսի կազմակերպություն, որն առավելագույն օգուտ է բերում:բերում։
Ուտիլիտարիզմը քաղաքական և բարոյական փիլիսոփայություն է, որը մարդկային արարքների բարոյականության և չափորոշիչների հիմքը համարում է օգուտը:օգուտը։ Ավելի լայն իմաստով, դա մի տեսություն է, որը ցանկացած քաղաքական հարցի լուծումը փորձում է գնահատել նրա հետևանքների տեսանկյունից:տեսանկյունից։ Այդ դեպքում օգուտը համարվում է միակ կամ հիմնարար արժեք:արժեք։ Հենց օգուտն է, որ իմաստավորում է մեր բոլոր գործողությունները, իսկ մնացածները ինստրումենտալ արժեք ունեն:ունեն։ Ուտիլիտարիստներին բնորոշ է մաքսիմալիզմի սկզբունքը, ուստի այդ տեսության հոսանքները հիմնականում տարբերվում են <<օգուտ>> հասկացության իմաստի ներկայացմամբ:ներկայացմամբ։ Նրանցում գերակայում են տեսական մտքի 3 դպրոցներ`
# Դասական դպրոց:դպրոց։ Հիմնադիրն է Բենտամը, որի համար բարձրագույն բարօրությունը հաճույք ստանալն է:է։ Իսկ մնացածը երկրորդական են:են։
# Բարեկեցության ուտիլիտարիզմ:ուտիլիտարիզմ։ Կապված է ժամանակակից տնտեսական բարեկեցության հետ:հետ։ Այս ուղղության ներկայացուցիչների կարծիքով առավելագույն պահանջ պետք է լինի ոչ թե հաճույքը, այլ ցանկությունների ու պահանջների բավարարման փաստացի ու կանխատեսելի նախասիրությունը:նախասիրությունը։
# Իդեալական ուտիլիտարիզմ:ուտիլիտարիզմ։ Գտնում է, որ այլ իրերը նույնպես կարող են ունենալ բարձր արժեք:արժեք։ Օրինակ, Մուրը այդպիսի արժեքների թվին էր դասում անձնական հարաբերությունները և բարոյական կամ բարոյագիտական փորձը:փորձը։
Ուտիլիտար ստուգման են ենթակա հիմնական 3 ասպարեզներ.
* Անհատական ընտրության և բարոյական ասպարեզը:ասպարեզը։ Որոշելով, թե ինչն է ամենալավը կյանքում, ուտիլիտարիստը հաստատում է` այն, ինչն օգուտ է բերում:բերում։ Սակայն այստեղ պարզորեն առանձնանում են 2 մոտեցում` էգոիստական (օգուտ ինձ համար) և ունիվերսալ (օգուտ բոլորի կամ մեծամասնության համար):։ Նրանց միջև հաճախ հակասություններ են առաջանում:առաջանում։
* Հրապարակային կամ սոցիալական քաղաքականության ձևավորման ասպարեզ:ասպարեզ։ Այսինքն` հարկերի, շրջակա միջավայրի աղտոտման, պաշտպանության և նման այլ հարցերի մասին որոշումներ կայացնելը:կայացնելը։ Այս հարցերի շուրջ որոշումներ կայացնող մարդկանց խորհուրդ են տալիս առաջնորդվել ուտիլիտարիստական սկզբունքներով:սկզբունքներով։ Դժվարությունն այստեղ կայանում է նրանում, որ այդ որոշումները երբեմն կարող են հակասել ժողովրդավարության սկզբունքներին:սկզբունքներին։
* Հնարավոր են սոցիալական կառույցների գնահատական ամբողջությամբ:ամբողջությամբ։ Գնահատելով <<լավ կազմակերպված հասարակության>> մրցակցող տեսությունները ուտիլիտարիստը կաջակցի այն համակարգին, որը կբերի առավել մեծ օգուտ:օգուտ։
Գոյություն ունեն մաքսիմալ օգուտի կիրառման մի քանի միջոցներ.
# 1-ին միջոց- Դա հնարավորինս շատ մարդկանց համար առավելագույն երջանկության հասնելու օժանդակումն է:է։
# 2-րդ միջոց- Ամեն մարդ համարվում է մեկ մարդ և ոչ մեկը չպետք է լինի մեկից ավելի:ավելի։ Այն բավականությունը, որ ստանում է ազնվականը բոլորովին էլ կարևոր չէ հասարակ աշխատավորի երջանկությունից:երջանկությունից։
# 3-րդ միջոց- Վերաբերում է այն հարցը, թե հատկապես ինչպիսի երջանկություն է դիտարկվում:դիտարկվում։
Հավասարությունը ուտիլիտարիստական տեսանկյունից չի պահպանվում, այլ կա ազնվականի և աշխատավորի հավասարության իրավունք:իրավունք։ Սակայն դա բավականություն ստանալու հավասար իրավունք է, այլ ոչ թե դրա բաժնեմասը:բաժնեմասը։ Օրինակ` որևէ հանրույթ ռազմական վտանգ է ներկայացնում իր հարևանի համար:համար։ Նա կարող է օգտագործել իր ուժը, որպեսզի ստանա էժան ռեսուրսներ:ռեսուրսներ։ Դրանով նա կարող է ավելի երջանիկ հանրույթ լինել, քան հարևան հանրույթը:հանրույթը։ Ճիշտ որոշումը կլինի, եթե ավելի հարուստ հանրույթը իր ռեսուրսները ծախսի աղքատ հանրույթներին օգնելու ծրագրերի վրա:վրա։ Այնպես, որ ռեսուրսները օգտագործվեն առավել օգտակարությամբ:օգտակարությամբ։ Այսպիսով, քաղաքական ուտիլիտարիզմը ուղղված է ստեղծելու այնպիսի քաղաքական-հասարակական կառույց, որը կնպաստի օգուտի մաքսիմալիզացմանը:մաքսիմալիզացմանը։
20-րդ դարի 2-րդ կեսից մինչև օրս ուտիլիտարիզմի ներկայացուցիչները` Բենտամի ու Միլլի հաջորդները, շարունակում են բանավեճը:բանավեճը։ Առաջինի ավանդույթները ներկայացնող Ջ.Սմարթը շատ է քննարկում արդարության և հավասարության խնդիրները:խնդիրները։ Նորմալ պայմաններում անհրաժեշտ է պահպանել արդարությունը, իսկ լավ մտածված, կիրառվող բարոյական կանոնները չպետք է խախտվեն:խախտվեն։ Սակայն այնպես է ստացվում, որ մաքսիմալ օգուտ ստանալու համար երբեմն հարկ է լինում խախտել այդ կանոնները, սակայն համապատասխան հսկողության պայմաններում:պայմաններում։ Բայց շատ դժվար է կանխատեսել դրա հետևանքները, հատկապես երբ այն կատարվում է ճնշման տակ:տակ։ Տպավորություն է ստեղծվում, որ ուտիլիտարիստական գործունեությունը ի վիճակի չէ պաշտպանել ուրիշ մարդկանց, քանի որ դրա համար չկան անհրաժեշտ բոլոր հնարավոր հետևանքների հստակ գնահատականը:գնահատականը։ Միլլի ավանդույթները շարունակող Ռ.Բրանդտը իր <<Բարօրություն և իրավունքի տեսություն>> գրքում պնդում է, որ ուտիլիտարիստները պետք է հանդես գան բարեկեցության մաքսիմալիզացիայի պաշտպանությամբ, որպես բարոյական համակարգ:համակարգ։ Այդպիսի համակարգում կանոնները կհամապատասխանեն մարդու բնույթին և հաշվի կառնվի միջին մարդու ինտելեկտուալ պոտենցիալը, ինչպես նաև բացասական որակները` էգոիզմն ու իմպուլսիվությունը:իմպուլսիվությունը։ Այսպիսով, Բրանդտը ենթադրում է, որ ուտիլիտարիզմի սկզբունքը պետք է բարոյական ուղեկցորդի դեր ծառայի որոշումներ ընդունելիս:ընդունելիս։ Մեծ դժվարություններ են առաջանում, երբ ուտիլիտարիզմի ներկայացուցիչները փորձում են իրենց տեսությունը կիրառել իրականում:իրականում։ Եթե փորձենք հասարակությունը կառուցել նման սկզբունքով, ապա պետք է ունենանք մեծ ինֆորմացիա:ինֆորմացիա։ Օրինակ` ինչն է դուր գալիս մարդկանց` սկսած կերակրատեսակներից, վերջացրած ինստիտուտներից:ինստիտուտներից։ Դա այնքան բարդ է, որ իրենք էլ, որպես կանոն, սահմանափակվում են տարբեր տեսակների կառույցների ստեղծման հնարավոր հետևանքների մասին ընդհանուր բնույթի քննարկումներով:քննարկումներով։ Արդյունքում ուտիլիտարիստների կողմից փե ազատ ձեռնարկատիրական կապիտալիզմը և թե սոցիալիզմը դրական են գնահատվում:գնահատվում։ Շատ տեսաբաններ բացատրում են դա նրանով, որ ուտիլիտարիստական ուսմունքը ամբողջությամբ ուժեղ թեքում ունի դեպի հավասարությունը:հավասարությունը։ Այսպիսով քննարկումներն ու գիտական բանավեճերը ցույց են տալիս, որ բավարար հիմքեր կան կասկածելու ուտիլիտարիստական բարօրության և մաքսիմալ օգուտի սկզբունքների վրա, որը և դարձավ այդ տեսության լուրջ քննադատության պատճառը:պատճառը։ Համարվում է, որ լիբերալ ժողովրդավարական հասարակաությունում ավելի բարձր է բավականություն ստանալու մակարդակը, քան այլ հասարակությունում:հասարակությունում։ Սակայն խնդիրը նրանում է, որ ուտիլիտարիզմը ի վիճակի չէ իրականացնելու ու հիմնավորելու քաղաքական արժեքները:արժեքները։ Այստեղից էլ առաջ է գալիս ժամանակակից լիբերալ տեսաբանների այդ հայացքներին դեմ դուրս գալը:գալը։
 
=== Աղբյուր ===
Տող 23.
 
[[Կատեգորիա:Փիլիսոփայական ուղղություններ և դպրոցներ]]
 
{{Link FA|he}}
{{Link GA|lt}}
 
[[tr:Faydacılık]]