«Ուզբեկստան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, replaced: → (2) oգտվելով ԱՎԲ
Տող 62.
|calling_code = 998
}}
'''Ուզբեկստան''', '''Ուզբեկստանի Հանրապետություն''' ([[ուզբեկերեն|ուզբ.]]՝ O‘zbekiston, O'zbekiston Respublikasi), պետություն է Միջին Ասիայի կենտրոնական մասում։ Սահմանակցում է [[Ղազախստան]]ին հյուսիսում և հյուսիս-արևելքում, [[Ղրղզստան]]ին` հյուսիս-արևելքում, [[Թուրքմենստան]]ին` արևմուտքում և [[Տաջիկստան]]ին ու [[Աֆղանստան]]ին` հարավում։ Մայրաքաղաքը [[Տաշքենդ]]ն է։ Մեծ քաղաքները՝ Տաշքենդ, [[Սամարղանդ]], [[Անդիջան]], [[Թերմեզ]], [[Բուխարա]], [[Նուկուս]], [[Ֆերգանա]]։ Պետական լեզուն՝ [[ուզբեկերեն]]ն է։ Ուզբեկստանի ազգաբնակչության (մոտ 27.372.000) մեծ մասը [[ուզբեկ]]ներ են։ Կան նաև [[տաջիկ]]ներ, [[ղազախ]]ներ, [[ղրղզ]]ներ, [[թուրքմեն]]ներ, [[ռուս]]ներ, [[ուկրաինացի]]ներ, [[հայեր]], [[վրացի]]ներ, [[հույն]]եր, [[ադրբեջանցի]]ներ, [[թուրք]]եր։ Մահմեդականներ՝ 88%, քրիստոնյաներ՝ 10%։
 
== Բնակչություն ==
Տող 86.
Ուզբեկստանը [[ԽՍՀՄ]]-ում առանձնանում էր որպես [[բամբակ]], [[մետաքսաթել]], դրանցից պատրաստված գործվածքներ, բամբակի մշակման ու զտման մեքենաներ և սարքավորումեր, [[ինքնաթիռ]]ներ, [[բնական գազ]], գունավոր [[մետաղ]]ներ, չոր մրգեր մատակարարող հանրապետություն։ Ներկայումս արտադրության ծավալներն զգալիորեն կրճատվել են։ Երկրի էներգետիկան հենվում է սեփական վառելիքային ու գետերի ջրաէներգետիկական պաշարների օգտագործման վրա։ Բնական գազի օգտագործմամբ գործում են մի շարք ջերմային էլեկտրակայաններ՝ Սիրդարյայի, Տաշքենդի, իսկ Անգրենի ջէկ-ները (համապատասխանաբար Սիրդարյա ու Չիրշիկ գետերի վրա)։
 
Ուզբեկստանում զարգացել է գունավոր մետաղաձուլությունը, որը ներառում է [[պղինձ|պղնձի]], [[ոսկի|ոսկու]], [[ցինկ]]ի, [[մոլիբդեն]]ի արդյունահանումն ու ձուլումը, և որի գլխավոր կենտրոնն [[Ալմալիկ]]ն է։ Սև մետաղաձուլական ոչ մեծ գործարան կա [[Բեկաբադ]] քաղաքում։
Մեքենաշինական խորոշ ձեռնարկությունները տեղաբաշխված են [[Տաշքենդ]], [[Անդիժան]], [[Սամարղանդ]] և [[Չիրշիկ]] քաղաքներում։
 
Տող 99.
Անասնապահության գլխավոր ճյուղը [[ոչխար]]աբուծությունն է, որը մասնագիտացել է երկու ուղղությամբ՝ կարակուլատու ու մսաճարպատու։ Կարակուլային ոչխարները հատուկ ցեղի են, որոնք լավ հարմարվել են անապատային պայմաններին ևև բուծվում են Կենտրոնական Ասիայում ու Մերձավոր Արևելքում։ Դրանց յուրահատկությունն այն է, որ մինչև 4 ամսական գառների բուրդըը գանգուր է լինում։ Վերջիներիս մորթին մշակելով՝ կարում են գլխարկներ, մուշտակներ։ Բուծում են նաև [[ուղտ]]եր ու [[ձի]]եր։
 
Որպես անապատային երկիր՝ Ուզբեկստանում առավել զարգացած է երկաթուղային տրասպորտը, որով կապ է հաստատվում և հարևան, և հեռավոր երկրների հետ։ Գլխավոր մայրուղիներն են Տաշքենդ,-Օրենբուրգ-Մոսկվա- և Տաշքենդ-Թուրքմենբաշի (Կասպից ծովի ափին)։ Այս երկաթուղիները կառուցել են դեռ ցարական Ռուսաստանն իր հարավային սահմաներն ամրապնդելու ու Միջին Ասիայի բնական հարստությունները շահագործելու նպատակով։
 
Ուզբեկստանից գազամուղներ են ձգվում մինչև Ուրալ և Մոսկվա։ Երկրում զարգացած է նաև օդյին տրանսպորտը։ Միջազգային նշանակության օդային հանգույցը Տաշքենդն է։