«Որովայնի խոռոչ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
clean up, replaced: : → ։ (10) oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: → (5) oգտվելով ԱՎԲ
Տող 7.
'''Որովայնի խոռոչ''' (cavitas abdominis) է կոչվում [[ստոծանի|ստոծանուց]] ցած գտնվող տարածությունը, որն ամբողջովին լցված է որովայնի [[օրգան]]ներով։ Ստոծանին, ծառայելով որպես որովայնի խոռոչի վերին պատ, բաժանում է այն [[կրծքավանդակի խոռոչ|կրծքայինից]]։ Որովայնի խոռոչը ենթաբաժանվում է բուն որովայնի և [[կոնք]]ի խոռչների (cavum pelvis)։
 
Որովայնի խոռոչը ծածկված է [[որովայնամիզ]] (peritoneum) կոչվող [[շճաթաղանթ]]ով, որը մասամբ անցնում է որովայնի օրգանների վրա։ Որովայնի պատերը ծածկող մասը կոչվում է առպատային որովայնամիզ (peritoneum parietale), իսկ օրգանները ծածկող մասը` ընդերային որովայնամիզ(peritoneum viscerale)։ Առպատային և ընդերային թերթիկների միջև գոյանում է մի ճեղքանման տարածություն, որը կոչվում է որովայնամզի խոռոչ (cavum peritonel)։ Վերջինս պետք է տարբերել ընդհանուր որովայնի խոռոչից։ Որովայնի խոռոչի օրգաները` զարգանալով որովայնամզի և որովայնի խոռոչի պատերի(գլխավորապես հետին պատի) արանքում, իրենց աճի ժամանակ պատից հեռանում, ներաճում են որովայնամզի մեջ և ձգտում նրան իրենց հետ, այնպես, որ օրգանի և պատի միջև գոյանում է շճամզային երկու թերթիկներից բաղկացած մի ծալք։Որովայնամզի նման ծալքերը, որոնք որովայնի խոռոչի պատից անցնում են [[աղիքային խողովակ]]ի մի մասի վրա, կոչվում են [[միջընդերք]] (mesenterium), իսկ պատից դեպի որևէ օրգանի վրա անցնող մասը (օրինակ, [[լյարդ]]ը)` կապաններ (ligamentum): Եթե օրգանը ամեն կողմից ծածկված է որովայնամզով, ասում են ունի ներորովայնամզային ([[ինտրապերիտոնեալ]]) դիրք (օրինակ, [[նրբաղի]]ն), եթե երեք կողմից է ծածկված որովայնամզով (մի կողմից ծածկ չունի, օրինակ, լյարդը)` միջորովայնամզային ([[մեզոպերիտոնեալ]]) դիրք, իսկ եթե ծածկված է միայն առջևից` արտաորովայնամզային ([[էքստրապերիտոնեալ]]) դիրք (օրինակ՝ [[երիկամ]]ը)։
 
{{կենսաբանություն-անավարտ}}