«Շարակցական հյուսվածք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
clean up, replaced: : → ։ (10) oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: → (4) oգտվելով ԱՎԲ
Տող 4.
Հյուսվածքը բջիջների խումբ է. բջիջներ, որոնք ունեն նման ձև, ծագում, կառուցվածք, կատարում են միանման գործառույթ և միմյանց հետ միացած են միջբջջային նյութով։ Մարդու օրգանիզմում տարբերում են հյուսվածքների չորս հիմնական տեսակ` էպիթելային, շարակցական, մկանային և նյարդային։

Շարակցական հյուսվածքը կազմված է նոսր դասավորված բջիջներից, որոնց արանքում առկա է մեծ քանակուէյամբ թելակազմբ միջբջջային նյութ։ Շարակցական հյուսվածքը կազմում է կմախքը, ենթամաշկային ճարխային շերտը, արյունը, ավիշը։ Այն մտնում է բոլոր ներքին օրգանների կազմության մեջ, օժտված է արագ վերականգնվելու հատկությամբ։ Շարակցական հյուսվածքի տարատեսակներից են ոսկրերը և արյունը, որոնք տարբերվում են միջբջջային նյութի վիճակով. ոսկրայինը կարծր, ամուր է, իսկ արյունը` հեղուկ։ Գոյություն ունեն նաև փուխր, խիտ, ցանցավոր, ճարպային շարակցական հյուսվածքի տարատեսակներ, որոնք տարբերվում են ըստ միջբջջային թելերի խտության և դասավորության։ Փուխր շարակցական հյուսվածքը գտնվում է ներքին օրգանների միջև, ամուր թելավոր շարակցականը կազմում է մաշկը, ջլերը, թաղանթները, կապանները, իսկ ցանցավորը` կարմիր ոսկրածուծը, փայծաղը և ավշային հանգույցները։ Աճառային շարակցական հյուսվածքը կազմված է ողերը միացնող միջնաշերտում, պատում է հոդային մակերեսները։ Շարակցական հյուսվածքները տարածված են ամբողջ օրգանիզմում` իրականացնելով հենարանային, սնուցողական, պաշտպանական, փոխադրող և այլ գործառույթներ։
Շարակցական հյուսվածքը կազմված է երեք բաղադրյալներից՝
*Բջիջներ
Տող 12.
Արտաբջջային մատրիքսը կազմված է '''սպիտակուցային թելերի''' (Protein Fibres) տարբեր համակցություններից ('''''կոլագենային, ռետիկուլյար''''' և '''''էլաստիկ''''') և '''հիմնական նյութից''' ([[Լատիներեն|Լատ.]]՝ ''Substantia fundamentalis'')։

'''Սպիտակուցային թելերի''' գերակշիռ մասը կազմված է կոլագենից և կազմավորում են [[Ջիլ (անատոմիա)|ջլերը]], [[ջլոն]]ները ([[Հունարեն|Հուն.]]՝ aponeurōsis), [[Ներքին օրգաններ]]ի պատիճները (կապսուլա) ինչպես նաև [[Կենտրոնական Նյարդային Համակարգ|ԿՆՀ]]-ի թաղանթները ([[Լատիներեն|Լատ.]]՝'''Meninx encephali''')։ Բազմաթիվ ներքին օրգաններում սպիտակուցային թելերը կազմավորում են ստրոման (մարմինը) վերջինիս տալով ամրություն։

'''Հիմնական նյութը''' անիոնային մակրոմոլեկուլների ([[գլիկոզամինոգլիկաններ]], [[պրոտեոգլիկաններ]]) և մուլտիադհեզիվ (կպչուն) գլիկոպրոտեինների (Լամինին, Ֆիբրոնեկտին և այլն) խիստ հիդրոֆիլ և մածուցիկ համալիր է, որը մատրիքսին հաղորդում է ամրություն և կոշտություն։

Շարակցական հյուսվածքի մոլեկուլները կատարում են ևս մեկ այլ շատ կարևոր ֆունկցիա՝ նրանք հանդիսանում են պահեստ (ռեզերվուար) բջջի աճը և դիֆերենցիացիան հսկող հորմոնների համար։

Օրգանիզմում առկա շարակցական հյուսվածի կառուցվածքային, ֆունկցիոնալ և ախտաբանական բազմազանությունը պայմանավորված է նրա երեք բաղկացուցիչ մասերի (բջիջներ, թելեր և բազալ նյութ) տարբեր համադրումներով և քանակով։

====Բջջային կազմությունը====
[[Պատկեր:Connective tissue cell.JPG|thumb|200px|Մեզենխիմալ բջջի սխեմատիկ կազմությունը]]
Տող 51.
*[[Ehlers-Danlos համախտանիշ]] - Գենետիկական դեֆեկտ է, երբ խաթարվում է առաջին և երրորդ տիպի կոլլագենի սինթեզը։ Վերջինս առաջացնում է գերշարժունություն հոդերում, ողնաշարի կիֆոսկոլիոզ, մաշկի գերձգվածություն, հաստ աղու և մեծ տրամագծով զարկերակների պատռվածք և այլն։
*[[Marfan համախտանիշ]] - Գենետիկական դեֆեկտ Ֆիբրիլլինի (էլաստիկ թելերի բաղադրյալ մաս) ընդգրկմամբ։ Առաջացնում է երեք օրգան համակարգերի ախտահարում՝ [[սիրտ-անոթային համակարգ]], [[հենաշարժական համակարգ]] և [[տեսողական ապարատ]]։
*[[Հոմոցիստինուրիա]] - Աուտոսոմ-ռեցիսիվ փոխանցվող ժառանգական հիվանդություն է, որը ընդգրկում է ցիստաթիոնին սինթետազա էնզիմը և որի ժամանակ առաջանում է կոլլագենի կապման շեղումներ։ Օրգանիզմում առաջանում է հոմոցիստեինի կուտակում արյան շիճուկում, հետագա էքսկրեցիայով մեզի մեջ։ Գերազանցապես ախտահարում է շարակցական հյուսվածքը, մկանները, ԿՆՀ և սիրտ-անոթային համակարգը։
*[[Osteogenesis Imperfecta]] - Գենետիկական դեֆեկտ է։ Առաջանում է կոլագենի չհամակարգված (ոչ ռացիոնալ) սինթեզի հետևանքով։ Ոսկրագոյացումը լինում է թերի, որը բերում է հաճախակի [[ոսկրային|կոտրվածք]]ների։ Տարբերակում են չորս տեսակ՝ ըստ կլինիկական ընթացքի և ելքի։
*[[Alport]] սինդրոմ - Այլ կերպ անվանում են նաև Ժառանգական [[նեֆրիտ]] (երիկամաբորբ)։ Ախտահարվում է չորրորդ տիպի կոլագենի սինթեզը, առաջացնում է [[երիկամ]]ային [[երիկամային անբավարարություն|անբավարարություն]] և [[խլություն]]։