«Մկրտություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
clean up, replaced: : → ։ (108) oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: → (2) oգտվելով ԱՎԲ
Տող 39.
Երկնքից հնչող ձայնը, որն ավելի ուշ պիտի հնչեր նաև Քրիստոսի [[Պայծառակերպություն|Պայծառակերպության]] ժամանակ (հմմտ. Մատթ. 17։5, Մարկ. 9։6, Ղուկ. 9։35), կարող էր մեկ նպատակ հետապնդել` վերստին Հովհաննեսին ու հավաքված բազմությանը ցույց տալ ու ապացուցել Քրիստոսի` [[Աստծո Որդի]]ն լինելու հանգամնքը։
Հետաքրքրական է այն, որ [[Աստվածաշունչ|Աստվածաշնչում]] Հիսուսի Մկրտությունը բացառիկ այն իրադարձություններից է, որի ժամանակ հայտնապես ներկայանում է [[Սուրբ Երրորդություն]]ը` [[Հայր]]ը երկնքից հնչած Իր ձայնով, [[Որդի]]ն` մկրտվելով և [[Սուրբ Հոգի]]ն` [[աղավնի|աղավնու]] տեսքով։
Քրիստոնեական Եկեղեցու համար Քրիստոսի Մկրտության հանգամանքը միշտ էլ դժվար բացատրելիներից է եղել. պատճառն այն է, որ լինելով [[Աստված]] և [[մեղք]]ից զուրկ` [[Քրիստոս]] պարզապես կարիք չուներ [[ապաշխարություն|ապաշխարության]], ինչը Հովհաննեսի մկրտության կարևորագույն կետն էր։ Այս պատճառով Քրիստոսի Մկրտության շուրջ կարծիքներն էլ բազմազան են, ինչպես օրինակ`
 
# Հիսուսի Մկրտության նպատակն էր բացահայտել Քրիստոսին [[Իսրայել]]ի և [[Հովհաննես Կարապետ]]ի առջև որպես [[Մեսիա]] (հմմտ. Հովհ. 1։31)։
Տող 146.
* Մկրտության հարցում [[Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի]]ն Ուղղափառ` Օրթոդոքս, Եկեղեցու հետ համեմատած էական որևէ տարբերություն չունի և ընդունում է այդ Եկեղեցու կատարած խորհուրդը։
* Նույնն է պարագան նաև Հռոմեակաթոլիկ եկեղեցու հարցում. քիչ թե շատ էական տարբերություն է այն, որ մկրտությունը 13-րդ դարից Կաթոլիկները կատարում են հիմնականում սրսկումով` ջուրը ցողելով երախայի վրա, ինչի պարագայում ստացվում է, որ մկրտվողը չի թաղվում [[Հիսուս Քրիստոս|Քրիստոս]]ի հետ, ապա հարություն առնում։ Բացի այս Կաթոլիկ Եկեղեցում Մկրտությունն անջատված է Դրոշմի խորհրդից. այն կատարվում է 7-12 տարեկանից ոչ վաղ և բացառապես եպիսկոպոսի կողմից։ Այսուհանդերձ Հռոմեական եկեղեցու մկրտությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին համարում է վավերական։
* Բողոքականները ավանդական մոտեցումներին ու ծիսակարգերին լուրջ չեն վերաբերվում։ Բողոքականության ավանդական ճյուղերը համարում են մկրտությունը խորհուրդ {{փաստ}}, հիմնվում են բացառապես Աստվածաշնչի կանոնավոր գրքերի վրա (Հին Կտակարան 39 գիրք, Նոր Կտակարան 27 գիրք) որտեղ ասվում է. ''/ Ով որ հաւատաց եւ մկրտուեցաւ կ’փրկուի. Եւ ով որ չ’հաւատաց՝ կ’դատապարտուի։ ՄԱՐԿՈՍ 16.16/'', սակայն այն չեն համարում մեղքերից սրբող հիմնվելով Աստվածաշնչի այս խոսքերի վրա. ''/ Որի օրինակն այսինքն մկրտութիւնը մեզ էլ հիմա ապրեցնում է, ոչ թէ մարմնի աղտը դէն գցելով, այլ բարի խղճմտանքի վկայութիւնը առ Աստուած, Յիսուս Քրիստոսի յարութիւնովը։ Ա ՊԵՏՐՈՍ 3.21 /'', ուստի մկրտությունը ըստ նրանց, կարևոր է և պարտադիր պայման վերստին ծնված քրիստոնյա լինելու համար. այն ցույց է տալիս մարդու (մեջբերում) ''/... բարի խղճմտանքի վկայութիւնը առ Աստուած, Յիսուս Քրիստոսի յարութիւնովը։ Ա ՊԵՏՐՈՍ 3.21/'' ։ Ինչպես վերևում նշվեց, տարբեր են նաև Բողոքականների և ավանդական եկեղեցիների մոտեցումները մանկամկրտությանը։
 
== Աղբյուրներ ==