«Մեծ պանդա»–ի խմբագրումների տարբերություն

չ
clean up, replaced: → (18) oգտվելով ԱՎԲ
(clean up, replaced: : → ։ (52) oգտվելով ԱՎԲ)
չ (clean up, replaced: → (18) oգտվելով ԱՎԲ)
}}
[[Պատկեր:Chengdu-pandas-d18.jpg|thumb| Պանդայի մեկ շաբաթական ձագը]]
'''Մեծ պանդա''' կամ '''բամբուկե արջ''' ({{lang-la|Ailuropoda melanoleuca}}), «սև-սպիտակ կատվաթաթ»), [[կաթնասուն]], որի հայրենիքը հանդիսանում է կենտրոնական [[Չինաստան]]ը։ Մեծ պանդան ապրում է լեռնային շրջաններում, ինչպիսիք են [[Սիչուան]]ը և [[Տիբեթ]]ը։ [[20-րդ դար]]ի երկրորդ կեսից սկսած պանդան դարձել է Չինաստանի ազգային խորհրդանիշը։
Չինարեն անվանումը նշանակում է «[[արջ]]- [[կատու]]», և անգամ հակառակ կողմից կարդալիս այն դարձյալ նույնն է նշանակում։ Նրա արևմտյան անվանումը ծագել է [[փոքր պանդա]] տեսակի անվանումից։ Նախկինում նրան անվանել են նաև '''բծավոր արջ''' ({{lang-la|Ailuropus melanoleucus}})։
 
==Արտաքին տեսքը==
 
== Կենսաձևը==
Թեպետ պանդաները պատկանում են գիշատիչ կենդանիների շարքին, սակայն նրանց սննդակարգը ճնշող մեծամասնությամբ կազմված է բուսական սնունդից։ Գործնականում նրանք ուտում են միայն [[բամբուկ]]։ Մեծ պանդան օրական ուտում է մինչև 30 կգ բամբուկ և ընձյուղներ։ Իսկ տեխնիկապես, ինչպես շատ կենդանիներ, պանդաները ամենակեր են։ Հայտնի է, որ պանդաները իրենց բամբուկային դիետայի հետ մեկտեղ ուտում են նաև ձու, ինչպես նաև որոշ միջատների։ Կենդանական կերը պանդաների համար հանդիսանում է [[սպիտակուց]]ի անհրաժեշտ աղբյուր։
 
==Դասակարգում==
Երկար տարիներ պանդաների ճշգրիտ տակսոնոմական դասակարգումը եղել է գիտնականների վիճաբանության առարկա. ինչպես մեծ, այնպես էլ փոքր պանդաները ունեն և արջերին, և ջրարջերին բնորոշ գծեր։ Վերջապես գենետիկական տեստերը ապացուցեցին, որ մեծ պանդաները իրականում [[արջ]]եր են, իսկ նրանց մերձավոր բարեկամ հանդիսանում է [[Հարավային Ամերիկա]]յում ապրող ակնոցավոր արջը։ [[Փոքր պանդա]]ն ձևավորում է իր սեփական ընտանիքը (Ailuridae), որը ջրարջերի, սկունսերի և կզաքիսների հետ ձևավորում է կզաքիսանմանների (Musteloidea) վերընտանիքը։
Մեծ պանդաները ունեն անսովոր թաթեր` «մեծ մատով» և հինգ սովորական մատներով. «մեծ մատը» իրականում հանդիսանում է [[դաստակ]]ի վերափոխված ոսկոր։
 
==Էկոլոգիա==
[[Մարդ]]ու և պանդայի գեները 68%-ով համընկնում են։
[[ԱՄՆ]]-ի և [[Ճապոնիա]]յի կենդանաբանական այգիներին մեծ պանդաների վաճառքը 1970-ական թվականների չինական քաղաքականության կարևոր մասն էր կազմում. այն հանդիսանում էր Չինաստանի և Արևմուտքի միջև մշակութային փոխանակության առաջին դրսևորումներից։
Սակայն, [[1984]] թվականից սկսած պանդաներին դադարեցին օգտագործել դիվանագիտական նպատակներով։ Դրա փոխարեն Չինաստանը այլ երկրներին առաջարկում է պանդաների վարձակալություն տասնամյա ժամկետով։ Վարձակալության պայմանները ներառում են տարեկան մեկ միլիոն [[ԱՄՆ դոլար]] վարձակալական վճար և երաշխիքների տրամադրում, որ վարձակալության ընթացքում ծնված քոթոթները հանդիսանում են [[ՉԺՀ]] սեփականություն։
Պետք է նշել, որ Չինաստանում պանդայի սպնության համար [[մահապատիժ]] է սահմանված, ինչը ևս իր դերն է խաղում այս տեսակի պահպանության հարցում։
 
==Արվեստ և մշակույթ==
* Պանդան պատկերված է վայրի բնության պահպանության Համաշխարհային հիմնադրամի խորհրդանշանի վրա (WWF)
* Պանդալիսիմո-իսպանական Panda Software (նախքան ռեբրենդինգը, որից հետո այն վերածվեց Panda Security) ընկերության լոգոտիպի վրա պատկերված պանդան
* Գեմմա Սաոտոմե-Ռունիկո Տակախասիի «Ռանմա1/2» ֆիլմի հերոսներից։ Թեպետ նա մարդ է, բայց սերիաների մեծ մասում հանդես է գալիս պանդայի կերպարով (կախարդանքի պատճառով)։
* Փոթորկի հոգին (Storm Spirit), Warcraft III համակարգչային խաղի հերոսներից մեկը։ Ներկայացված է ոչ ավանդական կապույտ գույնի պանդայի տեսքով
* Պանդառեն գարեջրագործ (Pandaren brewmaster), Warcraft III համակարգչային խաղի չեզոք հերոսներից մեկը։
* «Մեծ պանդա և փոքր պանդա» անիմացիոն ֆիլմ, 1972թ., ռեժիսոր Տակախատա Իսաո, Միյա-ձակի Խայաոյի հետ համահեղինակությամբ։
* «Մեծ պանդա», ռեժիսոր Մացո Խիկայամի։
* Panda —Tekken խաղի մարտիկներից մեկը։
* Քունգ-Ֆու Պանդա-անիմացիոն ֆիլմ (2008)։
* Մեծ պանդան հանդիսանում է [[2008 թվական]]ին [[Պեկին]]ում անցկացված 29-րդ [[ամառային օլիմպիական խաղեր]]ի թալիսմաններից մեկը։
1 105 242

edits