«Հովանոցավորներ»–ի խմբագրումների տարբերություն

չ
clean up, replaced: → (10) oգտվելով ԱՎԲ
չ (Bot: Migrating 52 interwiki links, now provided by Wikidata on d:q145794 (translate me))
չ (clean up, replaced: → (10) oգտվելով ԱՎԲ)
==Ընդհանուր տեղեկություններ==
 
Ցողունը սնամեջ է՝ հաստացած հանգույցներով։ Տերևները հերթադիր են, առանց տերևակիցների, երկակի կամ եռակի փետրաձև կտրտված, ծաղիկները՝ կանոնավոր, մանր, երկսեռ՝ խմբված պարզ կամ բարդ հովանոցներում, երբեմն՝ գլխիկներում։ Խոշոր ցեղերից են [[անիսոն]]ը, [[երնջնակ]]ը, [[նարդես]]ը, [[եզնակող]]ը ևն։ Հովանոցավորների մեջ կան վայրի և մշակովի արժեքավոր բույսեր ([[գազար]], [[համեմ]], [[սամիթ]], [[սիբեխ]], [[նեխուր]] ևն), բազմաթիվ մոլախոտեր ([[ջամջամ]], տուրգենիա, [[աստղագազար]], [[շուշանբանջար]] ևն)։ Շատ տեսակներ դեղաբույսեր են (սմիրնիոպսիս, մարգացնծու ևն)։ Որոշ հովանոցավորներ լավագույն եթերայուղատու են։
 
==[[Հայաստան]]ում==
 
[[ՀՀ]]-ում հայտնի է 67 ցեղ՝ 134 տեսակով, որոնք աճում են ալպիական մարգագետիններից (գետնահովանոցուկ) մինչև անապատներն (օշակ) ու կիսաանապատները (սիբեխ)։ Կան ճահճային, խիստ չորասեր և միջանկյալ էկոլոգիական ձևեր։
Հազվագյուտ, էնդեմիկ և անհետացող ավելի քան 20 տեսակ (Զեդելմեյերի մարգացնծու, Սոֆիայի գինեծաղիկ, Շովիցի նարդես, Վանատուրի երնջնակ, Վայքի ստենոտենիա ևն) գրանցված է ՀՀ [[Կարմիր գիրք|Կարմիր գրքում]]։
 
1 105 242

edits