«Հեմոֆիլիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Bot: Migrating 53 interwiki links, now provided by Wikidata on d:q134003 (translate me)
չ clean up, replaced: ): → )։ (2) oգտվելով ԱՎԲ
Տող 38.
Հեմարթրոզների դեպքում գիպսային կապերի միջոցով անհրաժեշտ է անշարժացնել հոդը և վրան դնել սառույց։ Խորհուրդ չի տրվում պունկցիայի միջոցով արյունն արտածծել հոդից, քանի որ այն կարող է նպաստել վարակի ներթափանցմանն ու հոդի պատյանի պատռման հետևանքով ուժեղ արյունահոսություն առաջացնել։
Հեմոֆիլիայի ելքը կախված է կլինիկական ձևերի արտահայտվածությունից։ Հիվանդը կարող է մահանալ մեծաքանակ արյան կորստից, կարևոր կենսական օրգաններում արյունազեղումներից կամ սեպտիկ բարդություններից (վերջիններս կարող են զարգանալ արյունակուտակումների թարախակալումից):։ Հեմոֆիլիայով տառապող երեխաները պետք է ունենան պահպանողական ռեժիմ։ Դպրոցում նրանց պետք է ազատել սպորտային զանազան վարժություններից։ Հաշվի առնելով ատամների փտախտի նկատմամբ հեմոֆիլիայով տառապող երեխաների մեծ հակումը, պետք է սիստեմատիկաբար բուժել ատամները, որպեսզի հեռացման հարկ չլինի։
Կեղծ հեմոֆիլիա (պսևդոհեմոֆիլիա):։ Հեմոռագիկ համախտանիշ է, որի դեպքում խանգարված են արյան մակարդման II և III փուլերը։ Կախված այն բանից, թե մակարդման որ գործոնն է պակասում, տարբերում են կեղծ հեմոֆիլիայի հետևյալ ձևերը՝ հիպոպրոթրոմբինեմիա (պրոթրոմբինի պակաս), հիպոակցելերինեմիա (V գործոնի պակաս), հիպոկոնվերտինեմիա (VII գործոնի պակաս), ֆիբրինոգենեմիա կամ աֆիբրինոգենեմիա (ֆիբրինի պակաս) և X, XIII գործոնների անբավարար քանակից առաջացած կեղծ հեմոֆիլիա։ Ի տարբերություն հեմոֆիլիայի, կեղծ հեմոֆիլիայով երկու սեռերի ներկայացուցիչներն էլ հիվանդանում են։ Պատճառական առումով տարբերում են`
առաջնային (իդիոպաթիկ)