«Ավետարան ըստ Մարկոսի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Bot: Migrating 1 interwiki links, now provided by Wikidata on d:q107388 (translate me)
չ clean up, replaced: → (2), ը: → ը։ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Մարկոս.jpg|thumb|Մարկոս ավետարանիչ։]]
{{Նոր Կտակարանի Գրքերը}}
'''Ավետարան ըստ Մարկոսի''' ({{lang-el| Κατά Μαρκον }}), Նոր Կտակարանի կանոնի երկրորդ գիրքը:գիրքը։ Չորս Ավետարաններից ամենակարճն է և գրվել է մյուսներից առաջ։ Հեղինակը, ըստ առաջին եկեղեցու վկայության, Հովհաննես Մարկոսն է, որի մասին ծանոթություններ ունենք «Առաքյալների գործերը» գրքից և առաքելական նամակներից (Կղ 4.10, Փլմ 24, Բ Տմ 4.11, Ա Պտ 5.13)։ Դեպի [[Երուսաղեմ]], [[Կիպրոս]] և [[Պամփիլիա]] կատարած ճանապարհորդության ընթացքում Մարկոսն ուղեկցել է [[Պողոս առաքյալ|Պողոսին]] և [[Բառնաբաս]]ին։ Որոշ ժամանակ նա աշակերտել է նաև [[Պետրոս առաքյալ]]ին։
 
Մարկոսի Ավետարանն սկսվում է այն հաստատումով, որ [[Հիսուս Քրիստոս]]ը Աստծու Որդին է։ Այս Ավետարանը Հիսուսին ներկայացնում է որպես մեծ հեղինակության տեր մի անձի, որի իշխանությունը երևում է նրա ուսուցումներից, չար ոգիների վրա ունեցած ազդեցությունից և մարդկանց մեղքերը ներելուց։ Աստիճանաբար Հիսուսն ինքն իրեն հայտնի է դարձնում իր աշակերտներին, և որքան հայտնի է դարձնում իր [[Մեսիա]] լինելը, այնքան ավելի է խոսում իր չարչարանքների, մահվան և հարության մասին, որոնք պիտի տեղի ունենային Երուսաղեմում։ Հիսուսն ինքն իրեն կոչում է Մարդու Որդի, որն աշխարհ է եկել իր կյանքը տալու՝ մարդկությունը մեղքի կապանքներից ազատագրելու համար։
 
Մարկոսն իր Ավետարանում Հիսուսի պատմությունը մեզ ներկայացնում է առավելապես նրա կատարած գործերով, քան նրա խոսքերով և ուսուցումներով։ [[Հովհաննես Մկրտիչ|Հովհաննես Մկրտչի]] մասին կարճ ներածականից և Հիսուսի մկրտության և փորձության դրվագի համառոտ նկարագրությունից հետո Մարկոսն անմիջապես անցնում է Հիսուսի առաքելությանն ու նրա կատարած բժշկումներին։ Ժամանակի ընթացքում Հիսուսի հետևորդները հետզհետե ավելի լավ են հասկանում նրան, մինչդեռ, մյուս կողմից, նրա հակառակորդներն ավելի թշնամակամ դիրք են բռնում նրա հանդեպ։ Վերջին գլուխներում նկարագրված են Հիսուսի վերջին շաբաթը, հատկապես նրա խաչելությունը և հարությունը։