«Հայ-ադրբեջանական հարաբերություններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Սկսած 1994-ից: clean up, replaced: → oգտվելով ԱՎԲ
չ →‎Սկսած 1994-ից: clean up, replaced: ա: → ա։ oգտվելով ԱՎԲ
Տող 23.
Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական փուլը ծագել է 1991թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները փորձեցին հարցը լուծել` խորհրդային անվտանգության ուժերի (ԿԳԲ-ի հատուկ ջոկատներ) կողմից անձնագրային ռեժիմի իրականացման քողի տակ էթնիկ զտումներ իրականացնելով և լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու ճանապարհով, որը բերեց հազարավոր զոհերի և զգալի նյութական կորուստների։ 1994թ.Ռուսաստանի միջնորդությամբ հաստատվեց եռակողմ (Ադրբեջան, Արցախ, Հայաստան) զինադադար։
 
Ներկայումս հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ` 2007թ. նոյեմբերին վերջիններիս կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա, որով նախատեսվում է ԼՂ կարգավիճակի որոշում` Արցախի բնակչության իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության արդյունքների հիման վրա:վրա։
 
Ադրբեջանը մերժում և կոպտորեն խախտում է ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման մասին սկզբունքը, պետական մակարդակով իրականացնում է այլատյացության և հակահայկական քարոզչություն, չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 1993թ. ընդունած բանաձևերի դրույթները` սպառազինությունների մրցավազք և շփման գծում պարբերական սադրանքներ կազմակերպելով, հրաժարվում է դուրս բերել իր օկուպացիոն զորքերը ԼՂ տարածքներից` դրանով իսկ արգելակելով բանակցային գործընթացը։