«Անթրոպոգենեզ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: → (63), է: → է։ (2), բ: → բ։, ը: → ը։ (13), ի: → ի։ (2), լ: → լ։ (2), ծ: → ծ։, կ: → կ։, մ: → մ։ (16), ն: → ն։ (13), ջ: → ջ։ (5), վ oգտվելով [[Վիքիպեդիա:Ավտո...
չ clean up, replaced: → (4) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{վֆ}}
'''Անթրոպոգենեզ'''- կենսաբանական [[էվոլուցիա]]յի մի մասը, որը բերեց բանական մարդու հայտնվելուն (լատ. [[''Homo sapiens'']] [[մարդ բանական]]), որն առանձնանում է մնացած հոմինիդներից, մարդանման կապիկներից և ընկերքավոր կաթնասուններից, մարդու ֆիզիկական տիպի էվոլուցիոն-պատմական ձևավորման, նրա աշխատանքային գործունեության, խոսքի սկզբնական զարգացման գործընթացը։ Անթրոպոգենեզի ուսումնասիրությամբ բազմաթիվ գիտություններ են զբաղվում, մասնավորապես՝ անթրոպոլոգիա, պալեոանթրոպոլոգիա, գենետիկա, [[լեզվաբանություն]]:
Էվոլուցիոն համատեքստում «'''մարդ'''» տերմինը վերաբերում է ո՛չ միայն այժմ ապրող մարդկանց, այլև ''Homo'' տեսակի սերնդի ոչնչացած ներկայացուցիչներին։ Բացի այդ, անթրոպոգենեզի հետազոտությունները տարածվում են այլ հոմոնոիդների, օրինակ, ավստրալոպիտեկների վրա։ Homo տեսակն առանձնացել է ավստրալոպիտեկներից կամ նրանց նման հոմինիններից շուրջ 2 մլն տարի առաջ՝ Աֆրիկայում։ Գոյություն են ունեցել մարդկանց մի քանի տեսակներ, որոնց մեծամասնությունը ոչնչացել է։ Նրանց են պատկանում, մասնավորապես, էրեկտուսները և նեանդերտալացնիները։
Անտրոպոգենեզի կարևորագույն փուլերը, որոնք առանձնացրել են մարդուն այլ հոմոնոիդներից և դուրս են բերել նրան կենդանիների աշխարհից, եղել են աշխատանքային գործիքների պատրաստումը, կրակի յուրացումը և լեզվի առաջացումը։
Սկսած [[Homo habilis]] (հմուտ մարդ)-ից՝ մարդիկ օգտագործում էին քարե գործիքներ՝ ավելի ու ավելի վարպետորեն պատրաստված։ (Տես՝ Պալեոլիթ)։ Վերջին 50000 տարում մշակույթն ու տեխնոլոգիան ավելի արագ են փոփոխվում, քան նախորդող դարաշրջաններում։
 
=== Անթրոպոգենեզի մասին հարցի պատմություն ===
Տող 14.
XIII – XIX դարի առաջին կեսում արխեոլոգները, պալեոնտոլոգները, էթնոգրաֆները կուտակեցին մեծածավալ փորձնական նյութ, որն ընկած է անտրոպոգենեզի մասին ուսմունքի հիմքում։ Մեծ դեր խաղացին ֆրանսիացի արխեոլոգ '''Բուշե դե Պերտի''' հետազոտությունները։ XIX դարի 40-50-ական թվականներին նա փնտրում էր քարե գործիքներ և ապացուցում, որ դրանք օգտագործում էր նախամարդը, որն ապրում էր մամոնտների հետ միասին։
Նկար 1. Պրոգրեսը մարդու էվոլուցիայի ուսումնասիրության մեջ։ Գիտությանը հայտնի հոմինինների տեսակների քանակի աճը ժամանակի ընթացքում։ Յուրաքանչյուր տեսակ պատկերված է ուղղանկյան տեսքով,որը ցույց է տալիս այն սահմանները, որոնցում տատանվել է գանգի ծավալը և տեսակի տեղը պալեոնտոլոգիական տարեգրության մեջ։ Տեսանելի է տեսակների միջև բացատների աստիճանական լրացում։
Այդ բացահայտումները հերքում էին աստվածաշնչյան ժամանակագրությունը, հանդիպեցին բուռն դիմադրության։ Միայն XIX դարի 60-ական թվականներին Բուշե դե Պերտի մտքերն ընդունվեցին գիտության մեջ։
Սակայն նույնիսկ Լամարկը չէր կարողանում տրամաբանական ավարտին հասցնել մարդու և կենդանիների էվոլուցիայի միտքը և ժխտել Աստծուն՝ մարդու ծագման գործում (Իր « Կենդանաբանության փիլիսոփայություն» աշխատության մեջ նա գրում էր մարդու այլ տիպի ծագման մասին, քան միայն կենդանիներից )։
Անտրոպոգենեզի ուսմունքում ռեվոլուցիոն դեր խաղացին [[Չարլզ Դարվին]]ի մտքերը։ Նա գրել է. «Նա, ով վայրենու պես չի նայում բնության երևույթներին որպես ինչ-որ չկապակցված բան, չի կարող այլևս մտածել, որպեսզի մարդը լինի արարչության առանձին ակտ»:
Տող 37.
=== Պրիմատների էվոլուցիան մինչև մարդը===
 
Պրիմատները ժամանակակից ընկերքավոր [[կաթնասուններ]]ի հնագույն խմբերից մեկն է։ Պրիմատների էվոլուցիոն պատմությունը կարող է նկատելի լինել մոտավորապես 90 մլն տարի առաջ, երբ պրիմատակերպները բաժանվեցին պրիմատների և բրդաթևերի։ 85 մլն տարի առաջ չորքիթ պրիմատներն առանձնացան խոնավաքիթներից։ Շուրջ 80 մլն տարի առաջ խզվեցին երկարաբծավորների և կապկանմանների կապերը, իսկ լեմուրակերպները առանձնացան լորեկերպներից։ Հնագույն պրիմատների մնացորդները հայտնի են միայն [[Հյուսիսային Ամերիկա]]յի, [[Եվրասիա]]յի և [[Աֆրիկա]]յի պալեոցենյան և էոցենյան հանքավայրերից՝ (պլեզիադապիսներ, անտրասիմիա, նոտարկտուս, դարվինիուս և այլն)։ Միայն պուրգատորիուսի համար ենթադրվում է վերին կավճային ժամանակաշրջանը։
Գլոբալ սառեցումից հետո, երբ շուրջ 30 մլն տարի առաջ, վաղ օլիգոցենում, Անտարկտիդան սկսվեց ծածկվել սառույցով, պրիմատները ոչնչացան ամենուր, բացառությամբ Աֆրիկայի, Ամերիկայի և Ասիայի հարավի։ Կենդանի մնացածներից մեկը գրիֆոպիտեկն է՝ հանածո կապիկը, որն ապրել է ժամանակակից [[Գերմանիա]]յի և [[Թուրքիա]]յի տարածքում շուրջ 16,5 տարի առաջ, 1,5մլն տարի ավելի վաղ, քան նման տեսակները հայտնվեցին Աֆրիկայում։ Հնարավոր է, առաջին մարդակրպ կապիկները նույնպես հայտնվել են ոչ թե Աֆրիկայում, այլ Եվրասիայում։ Մյուս կողմից, ենթադրություններ են արվում, որ հոմինիդների նախնիները միգրացվել են Եվրասիա Աֆրիկայից շուրջ 17 մլն տարի առաջ, երբ այդ մայրցամաքները որոշ ժամանակ միացված են եղել, նախքան այն, երբ նորից բաժանվել են Միջերկրական ծովի ընդլայնման արդյունքում։ Միոցենի սկզբում (23,03 մլն տարի առաջ) կլիման նորից տաքացավ և նրանք կարողացան ծաղկել Եվրասիայում, ինչից հետո նրանից մեկի՝ դրիոպիտեկի տարածքն ընդլայնվել է Եվրոպայից կամ Աֆրիկայում Ասիայի Արևմտյան մասից։
Հնարավոր է, որ կլիմայական փոփոխություններից հետո ազատված կապիկների տրոպիկիկան պոպուլյացիան, որը լավ ներկայացված է Ֆայումյան օազիսի(Եգիպտոսում) վերին էոցենի և ստորին օլիգոցենի շերտերում, սկիզբ դրեց այժմ գոյություն ունեցող բոլոր պիրմատներին՝ Մադագասկարի լեմուրներին, Հարավ-Արևելյան Ասիայի լորիին, աֆրիկական գալագոյին, Նոր Աշխարհի լայնաքիթ կապիկներին և Հին Աշխարհի նեղքիթ կապիկներին (մարդանման կապիկներ և կապիկներ)։