«Համազգային թատրոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, replaced: → (3) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Համազգային թատրոն''', հիմնադրվել է 1991-ին, Երևանում, [[Սոս Սարգսյան]]ի նախաձեռնությամբ (մինչ 1999՝ հովանավոր՝ Համազգային մշակութային միության [[Հայաստան]]ի վարչություն)։ Բացվել է [[Էդուարդո դե Ֆիլիպո]]յի «Սանիտայի թաղապետը» պիեսի բեմադրությամբ (1991, ռեժիսոր՝ Ս. Սարգսյան)։ Բեմադրություններից են նաև՝ Հ. Հակոբյանի «Լեռնային կակաչներ» (1993), Սայմոնի «Շիկացած սիրեկանն անկողնում» (1994), [[Մոլիեր]]ի «Տարտյուֆ» (1998, երեքն էլ՝ ռեժիսոր Հ. Գասպարյան), «Մենք» (ըստ [[Լեռ Կամսար]]ի, 1993, ռեժիսոր [[Երվանդ Ղազանչյան|Ե. Ղազանչյան]]), [[Վիլյամ Սարոյան |Վ. Սարոյանի]] «Մի գավաթ բարություն» (1994), [[Շեքսպիր]]ի «Լիր արքա» (1996, երկուսն էլ՝ ռեժիսոր՝ Ս. Սարգսյան), Մրոժեկի «Բաց ծովում», Կ. Մանիեի «Օսկար» (երկուսն էլ՝ 1995, ռեժիսոր՝ Դ. Հակոբյան)։ Թատրոնը բեմադրում է նաև մանկական ներկայացումներ (Թումանյանի «Անբան Հուռին» և այլն)։ Տարբեր տարիներ թատրոնում են աշխատել [[ՀՀ]] վաստակավոր արտիստ [[Մայիս Կարագյոզյան|Մ. Կարագյոզյանը]], արտիստներ Գ. Սեդրակյանը, Տ. Ներսիսյանը, Հ. Վանյանը, նկարիչ Գ. Նալչաջյանը և ուրիշներ։ Թատերախմբում են (1999) Հ. Գասպարյանը (գլխավոր ռեժիսոր 1995-ից), կոմպոզիտոր՝ ՀՀ արվեստների վաստակավոր գործիչ [[Մարտին Վարդազարյան|Մ. Վարդազարյանը]], ՀՀ վաստակավոր արտիստ Շ. Ղազարյանը, արտիստներ [[Գայլա Նովենց|Գ. Նովենցը]], [[Կարեն Ջանիբեկյան |Կ. Ջանիբեկյանը]], Դ. Հակոբյանը (նաև ռեժիսոր), Ա. Մկրտչյանը, Ա. Էլբակյանը, [[Կարինե Ջանջուղազյան|Կ. Ջանջուղազյանը]], Ա. Գալստյանը, Ն. Հայկազյանը, Զ. Բեկ-Գասպարենցը և ուրիշներ։ Համազգային թատրոնը հյուրախաղերով ելույթ է ունեցել [[Սիրիա]]յում, [[Լիբանան]]ում (1994), [[Իրան]]ում (1997)։
 
{{ՀՀՀ}}