«Հաղորդություն»–ի խմբագրումների տարբերություն

չ
clean up, replaced: → (4), ): → )։ (9) oգտվելով ԱՎԲ
չ (clean up, replaced: բ: → բ։, ը: → ը։ (9), ի: → ի։, լ: → լ։ (2), ծ: → ծ։, մ: → մ։ (5), ն: → ն։ (10), շ: → շ։, ո: → ո։, պ: → պ։, վ: → վ։, տ: → տ։ ( oգտվելով [[Վիքիպեդիա:Ավտո...)
չ (clean up, replaced: → (4), ): → )։ (9) oգտվելով ԱՎԲ)
[[Պատկեր:Bishop Sebouh Chouldjian giving communion to a child.jpg|thumb|հաղորդության հայկական եկեղեցիում]]
'''Հաղորդություն''' ({{lang-el|ευχαριστία}} — գոհություն), Քրիստոնեական Եկեղեցու խորհուրդներից մեկը, որ հիմնականում կատարվում է [[Պատարագ]]ի արարողության ընթացքում։
 
== «Հաղորդություն» բառի ստուգաբանությունը ==
 
Հովհաննես ավետարանիչը չի հիշատակում վերջին ընթրիքի ժամանակ Հաղորդության Խորհրդի հաստատումը, սակայն նշում է դրա կարևորությունը այլ հատվածում`
* «Ես եմ կենդանի հացը, որ երկնքից է իջած. թէ մէկն այս հացից ուտի, յաւիտենապէս կ՚ապրի. եւ այն հացը, որ ես կը տամ, իմ մարմինն է, որը ես կը տամ, որպէսզի աշխարհը կեանք ունենայ»։ Հրեաները իրար հետ բուռն կերպով վիճում էին եւ ասում. «Սա ինչպէ՞ս կարող է իր մարմինը մեզ տալ՝ ուտելու»։ Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, եթէ չուտէք մարդու Որդու մարմինը եւ չըմպէք նրա արիւնը, ձեր մէջ կեանք չէք ունենայ։ Ով ուտում է իմ մարմինը եւ ըմպում իմ արիւնը, յաւիտենական կեանք ունի. եւ ես նրան վերջին օրը յարութիւն առնել պիտի տամ, քանի որ իմ մարմինը ճշմարիտ կերակուր է, եւ իմ արիւնը՝ ճշմարիտ ըմպելիք։ Ով ուտում է իմ մարմինը եւ ըմպում իմ արիւնը, կը բնակուի իմ մէջ, եւ ես՝ նրա մէջ։ Ինչպէս Հայրը, որ ինձ ուղարկեց, ապրում է, ես էլ ապրում եմ Հօր միջոցով. եւ ով ուտում է ինձ, նա էլ կ՚ապրի իմ միջոցով» (Հովհ. 6:51-58):։
 
== Հաղորդության խորհուրդը վաղ Եկեղեցում ==
Հետևելով Քրիստոսի «մարմնին ու արյանը» հաղորդվելու պատվիրանին, առաջին դարում առաքյալները նորադարձ քրիստոնյաների հետ իրենց տներում եղբայրական հավաքույթներ ունենում, որ հաճախ անվանվում էր ագապե` սիրո ճաշ։ Գործք Առաքելոցում այդ մասին գրված է. «Նրանք [քրիստոնյաները] յարատեւում էին առաքեալների ուսուցման, '''հաղորդութեան, հացի բեկման ու աղօթքների''' մէջ», «Ամէն օր, միասիրտ, վաղ գնում էին տաճար, տներում էին հացը կտրում եւ ուրախութեամբ ու սրտի պարզութեամբ էին կերակուր ուտում» (Գործք 2:42, 46, հմմտ. 20:7, 11):։ Պողոս Առաքյալը ևս հիշատակում է Հաղորդությունը, որ հաստատել էր Քրիստոսը (Ա Կորնթ. 11:23-26) և ներկայացնում է վաղ եկեղեցում Հաղորդության խորհրդի ընկալումը. «Օրհնութեան բաժակը, որն օրհնում ենք, արդարեւ հաղորդութիւն չէ՞ Քրիստոսի արեան. հացը, որը կտրում ենք, արդարեւ հաղորդութիւն չէ՞ Քրիստոսի մարմնի. որովհետեւ մի հաց, մի մարմին ենք բոլորս, քանի որ բոլորս էլ այդ միակ հացից ենք վայելում» (Ա Կորնթ. 10.16–17):։ Հավաքույթներում հացի բեկումը, այսինքն՝ Հաղորդության խորհուրդը և սիրո ճաշը միասին են կատարել։ Քրիստոնյաները նախապես հավաքվել են շաբաթական չորս անգամ, հացի բեկում կատարելով՝ հաղորդվել, հացից բաժին են հանել նաև աղքատներին։ Կորնթացիներին ուղղաված առաջին նամակում Պողոս առաքյալը անդրադառնում է հաղորդության շուրջ ծագած մի խնդրի` գրելով. «Եւ արդ, երբ դուք միասին հաւաքւում էք, Տիրոջ տունը ձեզ համար հաց ուտելու տեղ չէ. որովհետեւ իւրաքանչիւր ոք առաջ է ընկնում իր ընթրիքն ուտելու. մէկը՝ քաղցած է, իսկ միւսը՝ արդէն հարբած։ Միթէ տներ չունէ՞ք ուտելու եւ խմելու համար։ Կամ՝ Աստծու եկեղեցի՞ն էք արհամարհում եւ ամաչեցնում չքաւորներին։ Ի՞նչ ասեմ, գովե՞մ ձեզ դրա համար» (Ա Կորնթ. 11:20-22):։ Նմանատիպ զեղծարարությունները, որ կատարվում էին Տերունական ընթրիքի անվան տակ առիթ դարձան, որպեսզի Վաղ Եկեղեցու պարզ ընթրիքը բաժանվի Տերունականից՝ Հաղորդությունից։ Առաքելական շրջանից սկսյալ Տերունական ընթրիքը եկեղեցական արարողության ձև ստացավ, որը հետագա դարերում զարգանալով ու համալրվելով աղոթքներով և երգեցողությամբ, պարզ արարողությունից վերածվեց Պատարագի արարողության` առանցք ունենալով Սուրբ Հաղորդությունը։ Հաղորդության խորհուրդի արարողությունն անվանվեց «անարյուն պատարագ»<ref>Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, 2002, էջ 526</ref>:
 
== Հաղորդության խորհրդի աստվածաբանությունն ու ծեսը Հայոց Եկեղեցում ==
[[Պատկեր:Patarag skih.jpg|thumb|left|150 px|հաղորդության գավաթ]]
 
Խորհրդաբանորեն Աստծո Միածինը պատարագվում` զոհաբերվում է Սուրբ Սեղանի վրա` ի քավություն և ի թողություն մեր մեղքերի։ Խաչի վրա զոհաբերվելով Քրիստոս դադարեցնում էր Հին ուխտի` մարդկանց մեղքերի քավության համար մատուցվող կենդանիների արյամբ զոհաբերությունները և դրա փոխարեն տալիս էր Նոր Ուխտի Մարմինը և Արյունը, որը առավել էր քան կենդանական ու մարդկային բոլոր զոհերը (Եբր. 9:14, 12:24):։ Սակայն քանի որ Քրիստոսի մահը մեկ անգամ եղավ և Նրա Մարմինն ու Արիւնը մեկ անգամ մատուցվեց Գողգոթայում որպես հավիտենական պատարագ, Եկեղեցին, պատրաստելով Հաղորդության Սեղանը, շարունակաբար իրացնում և իրագործում է այդ հավիտենական պատարագը այստեղ՝ աշխարհում։ Քրիստոսը խաչի վրայ իր մահով փրկեց մարդկությանը, հաշտեցրեց Աստծո հետ և դարձրեց հավիտենական կյանքի ժառանգորդ։ Պատարագի խորհրդակատարման ժամանակ, ամեն անգամ դարձյալ Քրիստոս Իրեն է մատուցում, սակայն արդեն քահանայի օգնությամբ՝ անարյուն և խորհրդավոր ձևով՝ հացի և գինու միջոցով<ref>Ս.Ս. Մայիլեան, Ոսկեփորիկ, մասն Բ, 1993, էջ 86, Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, 2002, էջ 525-526</ref>։
Հաղորդության ճաշակմամբ քրիստոնայն հաղորդակցվում է Աստծուն։ «Ադամի մարմնով մենք մարդ ենք լինում եւ դառնում մարդու որդի, մինչդեռ Քրիստոսի մարմնով լինում ենք Քրիստոս եւ Աստուծոյ որդի։ Մարմնով Ադամից ենք՝ երկրից, շնչաւոր, մինչդեռ Քրիստոսի Մարմնով լինում ենք երկնային, հոգեւոր։ Ադամի մարմնով ժամանակաւոր ենք, մահկանացու, մինչդեռ Քրիստոսի մարմնով՝ անմահ եւ յաւիտեան»,- ասում է [[Գրիգոր Տաթևացի]]ն<ref>Ս.Ս. Մայիլեան, Ոսկեփորիկ, մասն Բ, 1993, էջ 85-86</ref>։ Բացի Աստծո հետ հաղորդակցությունից ու միացումից, այս խորհուրդը նաև միավորում է մարդկանց` նույն մարմնից ճաշակող քրիստոնյաներին։ Սրբագործված հացի ու գինու միջոցով ճաշակողների հոգու մեջ է իջնում Աստված, և զորացնում նրանց, ներշնչում, կենդանացնում և բարձրացնում անկյալ մարդուն։ Գերբնական աստվածությունը, մտնելով ժամանակավորի մեջ, Իր կյանքից նոր կյանք է տալիս հաղորդվողին։ Հաղորդության խորհրդի մատուցմամբ տեսանելի և անտեսանելի, զինվորյալ և հաղթանակած եկեղեցիները մեկ են լինում՝ կազմելով միություն։
«Հաղորդութեան խորհուրդը մարդկանց Աստծու հետ միաւորող կապն է, որովհետեւ այս խորհրդով Հայր Աստուած սրբագործուած հացը եւ գինին փոխում է Ս. Հոգիով Միածնի Ս. Մարմնին եւ Արեան, որպէսզի մենք, ճաշակելով այն, միաւորուենք Աստծու հետ» <ref>Ս.Ս. Մայիլեան, Ոսկեփորիկ, մասն Բ, 1993, էջ 86</ref>։
[[Պատկեր:Բաղարջ հացը.tif|thumb|right|հաղորդության հացը|150 px]]
Հաղորդության նյութերն են հացը և գինին։ Քանի որ Քրիստոսի մարդեղությամբ ու աստվածային զոհաբերմամբ մարդը բարձրացվել էր իր ընկած վիճակից, մարդը պարտավոր էր Նրան նմանվելու համար ընդունել Նրա Մարմինը և Արյունը, որ հաղթանակել էր մահվանը հարությամբ։ Բայց քանի որ մարդն իր զգայական բնությամբ անկարող է լիարժեքորեն ընդունել աստվածայինը, Քրիստոս իր ողորմությամբ պատվիրեց ուտել Հացը և խմել Գինին<ref>Արշակ Տեր-Միքելյան, Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը, Ս. Էջմիածին, 2007, էջ 439-440</ref>:
Պատարագի արարողության ընթացքում Սուրբ Հոգու զորությամբ նյութերը փոխակերպվում են Քրիստոսի Մարմնի և Արյան, սակայն հացն ու գինին իրենց գոյությունը, նյութը չեն փոխում, այլ իրենց մեջ ընդունում են Հիսուս Քրիստոսի հոգևոր ներկայությունը և սրբագործվում պատարագիչ հոգևորականի ու քրիստոնյաների աղոթքով։ Ինչպես Գրիգոր Տաթևացին է ասում. «Հացը բազմաթիւ ցորենի հատիկներից է բաղկացած, իսկ գինին՝ խաղողի բազում պտուղներից, այնպէս էլ Քրիստոսի մարմինը բազում անդամներից է շաղկապուած, որը Եկեղեցին է՝ բազում հաւատացեալների միաւորութիւնը» <ref>Ս.Ս. Մայիլեան, Ոսկեփորիկ, մասն Բ, 1993, էջ 90</ref>:
Հացը՝ նշխարհը, Հայ Առաքելական Սուրն Եկեղեցու ավանդության և դավանանքի համաձայն անթթխմոր է` բաղարջ (ինչպես Վերջին Ընթրիքի ժամանակ), ցորենի մաքուր ալյուրից։ Գինին ևս, ինչպես Վերջին Ընթրիքի ժամանկ, պետք է լինի մաքուր ու անխառն` անապակ, առանց ջուր խառնելու։
 
=== Խորհրդակատարը և ենթական ===
 
* Մարդը պետք է Մկրտված և Դրոշմված լինի` դրանով իսկ փաստելով իր քրիստոնյա լինելը։
* Մարդը պետք է անսակարկ հավատա Հաղորդության իսկությանը (այսինքն հավատա, որ մատուցվում է Քրիստոսի Արյունը և Մարմինը):։
* Հաղորդվելուց առաջ անհրաժեշտ է զղջալ սեփական մեղքերի համար և ապաշխարել զղջմամբ ու խոստովանությամբ` թողություն ստանալով Աստծուց հոգևորականի արձակման միջոցով և պատրաստակամ լինի այլևս չվերադառնալու դեպի խոստովանած մեղքերը։
* Հաղորդվելուց առաջ անհրաժեշտ է քննել սեփական ներաշխարհը, տրամադրվել հոգևորապես, ներել նրանց ովքեր վիրավորել են մեզ և ներվել նրանցից, ովքեր մեզ են վիրավորել։
* Հաղորդվելուց առաջ անհարժեշտ է ծոմ պահել` չուտելով և չխմելով ոչինչ (բացառություն են կազմում հիվանդները և հղիները):։
* Հաղորդվելուց առաջ մարդը պետք է քննի իր անձը` տեսնելու թե որքանով է արժանի ընդունելու Քրիստոսի Մարմինը և Արյունը։
* Հաղորդության պատրաստվողը պարտավոր է սկզբից մինչև վերջ հետևել Պատարագի ընթացքին և աղոթել ջերմեռանդորեն։
 
Նրանք, ովքեր ինքնակամորեն հրաժարվում են հետևել կետերից որևիցե մեկին և հաղորդվում են, համաձայն Պողոս առաքյալի խոսքերի դատապարտվում են Աստծուց. «Ահա թէ ինչու, ով որ ուտի այս հացը կամ խմի Տիրոջ այս բաժակն անարժանօրէն, պարտական պիտի լինի Տիրոջ մարմնին եւ արեանը։ Թող մարդ նախ ինքն իրե՛ն փորձի եւ ապա ուտի այդ հացից ու խմի այդ բաժակից. որովհետեւ, ով ուտում է եւ խմում անարժանօրէն, իր իսկ դատապարտութիւնն է ուտում եւ խմում, քանի որ չի զատորոշում Տիրոջ մարմինը։ Դրա համար իսկ ձեր մէջ բազում հիւանդներ եւ ցաւագարներ կան, եւ շատերն էլ մեռած են. որովհետեւ, եթէ մե՛նք մեզ քննէինք, ապա չէինք դատապարտուի» (Ա Կորնթ. 11:27-31):։
 
Հայ եկեղեցում ի տարբերություն որոշ եկեղեցիների, հաղորդություն են տալիս նաև երեխաներին, քանի որ մկրտված և դրոշմված երեխաները չպետք է զրկվեն աստվածային պարգևից /հմմտ. Եբր. 2:14/: Մանուկների համար հաղորդության պայմանները, բացառությամբ մկրտված լինելու կարևոր կետի, չեն կիրառվում։
=== Բողոքական եկեղեցի ===
 
Բողոքական Եկեղեցին, թեև Հաղորդությունը համարում է խորհուրդ, սակայն չի ընդունում, որ հացը և գինին վերածվում են Մարմնի և Արյան և որ իսկապես տեղի է ունենում Քրիստոսի զոհաբերումը։ Բողոքականությունը խորհուրդը համարում է հիշատակ և նշում որ Քրիստոսն այդտեղ ներկա է «հացի մեջ, հացի հետ և հացի տակ» (Մ. Լյութեր):։ Սա նշանակում է, որ հացը զուտ տեսանելի նշան է, սիմվոլ, որի միջոցով Քրիստոս հաղորդակցվում է մեզ հետ։ Լյութերից ավելի առաջ գնալով Ժ. Կալվինը ստեղծեց աստվածաբանություն, ոստ որի հացը և գինին օգտագործում ենք լոկ որպես հիշատակև ձև` հիշելու համար Քրիստոսի զոհաբերումը, իսկ Քրիստոս անկախ այդ «խորհրդանիշերից» միևնույն է ներկա է արարողությանը<ref>Արշակ Տեր-Միքելյան, Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը, Ս. Էջմիածին, 2007, էջ 455-457</ref>:
 
== Աղբյուրներ ==
1 105 242

edits