«Կավ»–ի խմբագրումների տարբերություն

չ
clean up, replaced: → (8) oգտվելով ԱՎԲ
չ (→‎Տարածվածություն: clean up, replaced: : → ։ oգտվելով ԱՎԲ)
չ (clean up, replaced: → (8) oգտվելով ԱՎԲ)
 
== Հատկություններ ==
Պլաստիկությունը կավի՝ ջրի հետ պլաստիկ զանգված առաջացնելու հատկությունն է։ Այդ զանգվածը պահպանում է ճնշման տակ իրեն հաղորդած ցանկացած ձևը, իսկ
թրծումից հետո՝ ստանում քարի ամրություն։ Կավի [[քիմիա]]կան գլխավոր բաղադրամասերն են՝ SiO<sub>2</sub> (30-70%), AI<sub>2</sub>O<sub>3</sub> (10-40%) և H<sub>2</sub>O (5-10%), երկրորդականները՝ TiO<sub>2</sub>, Fe<sub>2</sub>O<sub>3</sub>, FeO, MnO, MgO և այլն։ Կավի բաղադրության մեջ կարևոր դեր են խաղում կավային միներալները՝ կաոլինիտը, մոնտմորիլոնիտը, հիդրոփայլարները։ Խսռնուրդների մեծ պարունակության դեպքում կավը փոխակերպվում է նստվածքային այլ ապարների՝ [[ավազակավ]]երի, մերգելների։ Կավը և կավային թերթաքարերը կազմում են [[երկրակեղև]]ի նստվածքային բոլոր ապարների կեսից ավելին։
 
== Առաջացում ==
Կավից պատրաստում են կոպիտ [[խեցեգործություն|խեցեգործական]] իրեր (ամանեղեն, խողովակներ, աղյուս, կղմինդր և այլն), պլաստիկ տեսակներից՝ անոթներ, արձանիկներ, քանդակների բնօրինակներ, որոնք կամ կերտվում են այլ նյութով ([[բրոնզ]], [[մարմար]], [[բազալտ]], [[ճենապակի]] և այլն), կամ թրծվում։
 
Կավի փափկությունը քանդակագործին հնարավորություն է ընձեռում հասնելու արտահայտչականության բազմազանության։ Ըստ կարևորության, կազմության և տեխնիկական պահանջների բնույթի առանձնացվում է կավի չորս խումբ՝ կոպիտ-կերամիկական, հրակայուն և դժվարահալ, կաոլիններ, մոնտմորիլոնիտային։
 
== Տարածվածություն ==
Հանքավայրեր կան [[Ուկրաինա]]յում, [[Ուրալ]]ում, [[Ղրիմ]]ում, [[Ադրբեջան]]ում, [[Վրաստան]]ում, [[Մեծ Բրիտանիա]]յում, [[Չինաստան]]ում, [[Գերմանիա]]յում, [[ԱՄՆ]]-ում, [[Իտալիա]]յում և այլն։ [[Հայաստան]]ում լայնորեն տարածված են կավի տարբեր տեսակներ։
 
== Արտաքին հղումներ ==
1 105 242

edits