«Խալիֆա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: թ.-ի → թվականի (2), : → ։ oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: → (9) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Խալիֆա''' ([[արաբերեն]]՝ خليفة‎, կարդ. ''խալիֆա'', բառացի՝ փոխանորդ, տեղապահ), [[մուսուլման]]ների մոտ [[խալիֆաթ]]ի (պետության) ղեկավարն է, բացարձակ միապետ, մահմեդական աշխարհի կրոնապետ, զինվորական առաջնորդ։ Համարվել է Մուհամմեդի հաջորդը, իսկ Օմայաններից սկսած՝ աստծու տեղապահը։ Ընտրվել է մահմեդական համայնքի ավագանու ժողովում։
 
[[Օմայյադներ]]ի ([[661]]—[[750]]) և [[Աբբասյաններ]]ի ([[750]]—[[1258]]) մոտ խալիֆան ղեկավարի ժառանգական տիտղոս էր, որ միավորում էր իր մեջ աշխարհիկ և հոգևոր իշխանությունները։ [[Խարիջիթներ]]ի մոտ խալիֆան ընտրվող ղեկավարի տիտղոս է, որը սահմանափակված է համայնքով։ [[IX դար]]ի 2-րդ կեսից, երբ հզորացել են վեզիրներն ու արքունի մյուս պաշտոնյաները, խալիֆայի հեղինակությունը ընկել է։ [[X դար]]ում խալիֆա են անվանվել նաև [[Իսպանիա]]յի Օմայանները և [[Եգիպտոս]]ի Ֆաթիմյանները։ [[Եգիպտոս|Եգիպտական]] սուլթանությունում խալիֆաները եղել են բացառիկ հոգևոր առաջնորդներ, որոնք թողնում էին աշխարհիկ ղեկավարությունը [[սուլթան]]ներին։ [[1258]] թվականին մոնղոլական զորապետ Հուլպվուն գրավել է [[Բաղդադ]]ը, սպանել խալիֆային։ Աբբասյան տան մնացորդները ապաստանել են [[Կահիրե]]ում և մամլուք սուլթաններից ձևականորեն ճանաչվել խալիֆա։ [[1517]] թվականին թուրք, սուլթան Սելիմ I գրավել է [[Եգիպտոս]]ը և յուրացրել խալիֆա տիտղոսը, նստավայրը տեղափոխել [[Կ. Պոլիս]]։ [[1924]]-ից խալիֆայի տիտղոսը ոչ մի մարդ չի կրում։
 
== Գրականություն ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Խալիֆա» էջից