«Ինդոնեզերեն»–ի խմբագրումների տարբերություն

չ
clean up, replaced: → (7) oգտվելով ԱՎԲ
չ (Bot: Migrating 92 interwiki links, now provided by Wikidata on d:q9240 (translate me))
չ (clean up, replaced: → (7) oգտվելով ԱՎԲ)
'''Ինդոնեզերենը''' (''Բահասա Ինդոնեզիա'') [[Ինդոնեզիա]]յի պետական լեզուն է։ Պատկանում է [[Աստրոնեզյան լեզուներ]]ի ընտանիքի մալայա-պոլինեզյան լեզվախմբին։ Բահասա Ինդոնեզիային տիրապետում են աշխարհում 30 միլիոն մարդ։ Բահասա Ինդոնեզիաը պետական լեզու է [[Ինդոնեզիա]]յում։ Ըստ աշխարհի լեզուների դասակարգման այն 56-րդն է։
 
Ինդոնեզերենը [[Մալայ (լեզու)|մալայերենի]] [[Ռիաու (բարբառ)|ռիաու]] [[բարբառ]]ի [[ստանդարտ լեզու|ստանդարտ ձևն]] է, որը [[Ավստրալանեզական լեզուներ|Ավստրալանեզական]] լեզուների մի ճյուղ է և Ինդոնեզական արխիպելագում դարեր շարունակ օգտագործվել է որպես [[lingua franca]] կամ միջէթնիկական շփման լեզու։
 
Ինդոնեզիան բնակչության թվով աշխարհի չորրորդ խոշորագույն երկիրն է։ Երկրի բնակչության գրեթե 100% տիրապետում է ինդոնեզերենին, որը համարվում է [[Առավել շատ օգտագործվող լեզուների ցանկ|աշխարհում առավել շատ օգտագործվող լեզուներից մեկը]] <ref name="The Indonesian Language 2004. Page 14">[[James Neil Sneddon]]. ''The Indonesian Language: Its History and Role in Modern Society''. UNSW Press, 2004. Page 14."</ref> Ինդոնեզիացիներից շատերը բացի իրենց ազգային լեզվից հաճախ սահուն տիրապետում են նաև առնվազն ևս մեկ տարածաշրջանային լեզվի (օրինակների թվում կարող են լինել նաև [[չինական լեզուներ]]ը), որոնք լայնորեն տարածված են ընտանիքներում և տեղական համայնքներում։ Պաշտոնական կրթության մեծ մասը, ինչպես նաև գրեթե ամբողջ ազգային լրատվությունը և հաղորդակցման այլ ձևերն իրականացվում են ինդոնեզերեն։ [[Արևելյան Թիմոր]]ում, որը Ինդոնեզիայի գավառն է եղել 1975-ից մինչև 1999 թվականները, ինդոնեզերենը ճանաչված է սահմանադրությամբ որպես երկու աշխատանքային լեզուներից մեկը (մյուսը [[անգլերեն]]ն է։ Կան նաև երկու պետականորեն ընդունված լեզուներ [[Թեթում (լեզու)|թեթումերենը]] և [[պորտուգալերեն]]ը)։
 
Լեզվի ինդոնեզական անունը հնչում է ''բահասա ինդոնեզիա'' (տառացիորեն "Ինդոնեզիայի լեզուն")։ Երբեմն լեզուն անվանում են ուղղակի «բահասա»։
 
==Հղումներ ==
{{Ծանցանկ}}
 
==Արտաքին հղումներ ==
* [[Լեզուների ցանկեր]]
 
{{lang-stub}}
{{Այբ-բեն Աշխարհի լեզուներ}}
 
[[Կատեգորիա:Լեզուներ]]
 
 
{{lang-stub}}
 
[[de:Malaiische Sprache#Geschichte]]
1 105 242

edits