«Ֆաունա»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 171 բայտ ,  8 տարի առաջ
լուսանկար
(լուսանկար)
(լուսանկար)
[[Պատկեր:fauna.png|400px|thumb|Առանձին կղզու ֆաունան պայմանականորեն բնորոշող նկար]]
'''Ֆաունա''' ({{lang-lat|Fauna}} - անտառների և դաշտերի աստվածուհի, կենդանիների հոտերի հովանավոր), որոշակի տարածքում կամ ջրատարածությունում (կամ [[երկրագունդ|երկրագնդի]] վրա) ապրող կենդանիների տեսակների ամբողջությունը։
 
Բոլոր գոտիներում կան ավտոխթոն (որոնց ծագումը կապված է այդ շրջանի հետ) և ներգաղթած (որոնք այդ շրջան են թափանցել ավելի ուշ) տեսակներ։
 
[[Պատկեր:Australisk fauna, Nordisk familjebok.jpg|250px|thumb|[[Ավստրալիա]]յի և [[Նոր Զելանդիա]]յի ֆաունան]]
Ֆաունան կազմող տեսակներն ունեն բնակության որոշակի վայրեր։ Այսպես՝ անապատային գոտու ֆաունաում կան կավային, ավազային, քարքարոտ անապատների, աղուտների, լճերի, գետերի, գետահովիտների բնա կիչներ և այլն։ Ֆաունաի ուսումնասիրման հիմնական եղանակներից է կենդանիների տեսակների հաշվառումը։ Ֆաունաի հետազոտման վերջնական արդյունքը երկրագնդի կամ նրա առանձին շրջանների ֆաունիստական կամ կենդանաաշխարհագրական շրջանացումն է, որը կատարվում է ֆաունաի վերլուծության հիման վրա։ Ֆաունան չպետք է շփոոթելշփոթել կենդանական աշխարհի հետ, որը բնորոշվում է ոչ միայն կենդանիների տեսակային կազմով, այլև անհատների թվով։
 
«Ֆաունա» տերմինն օգտագործվում է նաև կենդանիների կարգաբանական խմբերի (որևէ տարածքի թռչունների ֆաունա, բզեզների ֆաունա և այլն), որոշակի դարաշրջանի կենդանիների (ժամանակակից ֆաունա, միոցենային ֆաունա և այլն) կամ շերտերի որոշակի խմբերում բրածո կենդանիների մնացորդների (երկրաբանության մեջ) բնորոշման համար։ Ֆաունան ուսումնասիրող գիտությունը կոչվում է ֆաունիստիկա։ Ֆաունա․Ֆաունա են կոչվում նաև որոշակի տարածքների կենդանական աշխարհի կարգաբանական կազմի վերաբերյալ համահավաք ամփոփիչ աշխատությունները:
 
{{Վիքիպահեստ|Category|Fauna}}