«Խաղաղ բնակչություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: է: → է։ , ը: → ը։ , մ: → մ։ , ն: → ն։ (3), ք: → ք։ oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: → (5) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Խաղաղ բնակչություն''', քաղաքացիական բնակչություն (միջազգային իրավունքում), ռազմական գործողություններին կամ դիմադրության շարժմանն անմիջական մասնակցություն չունեցող անձինք։
 
Ծովային պատերազմի պայմաններում խաղաղ բնակչությանն են հավասարեցվում ինչպես պատերազմող, այնպես էլ չեզոք պետությունների առևտրական և մարդատար նավերի անձնակազմերն ու ուղևորները։ [[Հաագա]]յի 4-րդ ([[1907]]) և [[Ժնև]]ի ([[1949]]) կոնվենցիաները սահմանել են բնակչության ընդհանուր իրավական ռեժիմ։ Այդ ռեժիմով պատերազմական գործողություններին չմասնակցելու քաղաքացիական բնակչության իրավունքն անձեռնմխելի է։ Պատերազմող կողմերը պարտավոր են հարգել քաղաքացիական բնակչությանը, ոտնակոխ չանել նրանց պատիվը, ընտանեկան իրավունքները, կրոնական համոզմունքը և այլն։ Արգելվում է խաղաղ բնակչության նկատմամբ դրսևորել խտրականություն, պատանդ վերցնել, ահաբեկել, կիրառել կոլեկտիվ պատիժներ և այլն։ [[Առաջին համաշխարհային պատերազմ|Առաջին]] և [[երկրորդ համաշխարհային պատերազմ]]ների ժամանակ խաղաղ բնակչության պաշտպանության կանոնները իմպերիալիստական պետությունները, հատկապես ֆաշիստական [[Գերմանիա]]ն, բազմիցս խախտել են։
 
{{ՀՍՀ}}