«Հովհաննես Գ Օձնեցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ clean up, replaced: → (4) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Hovhannes Odznetsi.jpg|thumb]]
'''Հովհաննես Օձնեցի''' (հիշատակվում է նաև որպես Հովհան Իմաստասեր, ծննդյան ճիշտ թվականն անհայտ է, գ. Օձուն ([[Գուգարք]] նահանգի [[Տաշիրք]] գավառ) – 728, գյուղ [[Արդվի]], թաղված է եկեղեցու բակում), Ամենայն հայոց կաթողիկոս 717 թվականից առ 728թ., աստվածաբան, իմաստասեր, Հայ առաքելական եկեղեցու կողմից դասված է սրբերի շարքին։ Կաթողիկոսական գահին Հովհաննես Գ Օձնեցուն նախորդել է [[Եղիա Ա Արճիշեցի]]ն, հաջորդել՝ [[Դավիթ Ա Արամոնեցի]]ն։
 
== Կյանքը ==
Ուսանել է Թեոդորոս Քռթենավորի մոտ (Այրարատի Արագածոտն գավառում), այնուհետև՝ Սյունյաց դպրոցում։ Եպիսկոպոս ձեռնադրվելուց հետո կարգվել է մի տեղեկությամբ՝ Արագածոտն գավառի, իսկ որոշ ուսումնասիրողների կարծիքով՝ Գուգարաց նահանգի թեմերից մեկի առաջնորդ։ Կաթողիկոս ընտրվելուց հետո՝ 719 թվականին մեկնում է Արաբական խալիֆայության մայրաքաղաք՝ Դամասկոս, Օմար ամիրապետց խնդրում է թեթևացնել Հայ եկեղեցու հարկային լուծը, բռնի կրոնափոխ չանել հայրին և առաքելադավաններին, դադարեցնել հալածանքները։ Ամիրապետը ընդառաջում է Հովհաննես Օձնեցու խնդրանքներին, իսկ կաթողիկոսն իր հերթին երաշխավորում է արաբական լծի նկատմամբ հայերի հնազանդությունը։ Կաթողիկոսին նաև հաջողվում է հասնել արաբական տիրապետության դեմ VIII դ. սկզբում ապստամբած հայ նախարարների համաներմանը։ Արտագաղթած հայ նախարարներին թույլ տրվեց վերադառնալ հայրենիք և վերատիրանալ իրենց վիճակներին։ Հովհաննես Օձնեցին կարողանում է ապահովել նաև արաբական իշխանությունների աջակցությունը քաղկեդոնականության, պավլիկյանների դեմ Հայ եկեղեցու պայքարում։
 
Կաթողիկոսը Հայաստան է վերադառնում արաբական զորքի ուղեկցությամբ, նրանց աջակցությամբ ամենուրեք վերականգնում Հայ առաքելական եկեղեցու դիրքերը, մաքրում երկիրը հույն հոգևորականներից և բյուզանդական զորամիավորումներից։ Հովհաննես Օձնեցին բարեփոխել է Հայ եկեղեցու արարողակարգը, ծիսակարգը, պայքարել է հերձվածների ու աղանդների (հատկապես՝ երևութականության և պավլիկյանների) դեմ։
Կաթողիկոսության օրոք հրավիրվել են երկու եկեղեցական ժողովներ՝ 720 թվականին Դվինում, որն ընդունում է 32 կանոն, և 726թ. Մանազկերտում։ Երկրորդ ժողովի ընթացքում ամրագրվում է Հայ եկեղեցու դիրքորոշումը Քրիստոսի մարմնի անապականության խնդրի վերաբերյալ, ամբողջացվում և վերջնական տեսքի բերվում Հայ եկեղեցու դավանաբանական սկզբունքները, քրիստոսաբանական համակարգը։
 
Հովհաննես Օձնեցու ձեռնարկներից է «[[Կանոնագիրք Հայոց]]»-ի կազմումը։ Նրան է նաև վերագրվում «Գիրք թղթոց» ժողովածուի խմբագրումը։ Կաթողիկոսի պատվերով է Գրիգորիս Արշարունին գրել իր «Ընթերցուածոց մեկնութիւն»-ը, զբաղվել է նաև թարգմանչական գործունեությամբ, նորոգել Օձունի եկեղեցին։ Հաղորդվում է նրա սրբակյաց վարքի և բազում առաքինությունների մասին։
Տող 13.
 
== Գրվածքները ==
Հովհաննես Գ Օձնեցուց մեզ են հասել աստվածաբան-դավանական, ծիսապաշտամունքային բնույթի երկեր, ճառեր, շարականներ: Ամենահայտնի գործերն են «Ատենաբանութիւն»-ը, «Ճառ ընդդէմ պաւղիկեանց»-ը և «Ճառ ընդ-դէմ երեւութականաց»-ը։ «Ատենաբանության» նպատակը մինչ այդ Հայ եկեղեցու ժամերգության մեջ առկա խառնաշփոթը վերացնելն ու այն միօրինակության բերելն էր:
 
«Ընդդէմ պաւղիկեանց» ճառը գրվել է Հայաստանում այդ շրջանում տարածում ստացած [[պավլիկյան]] աղանդի դեմ, իսկ «Ճառ ընդդէմ երեւութականաց»-ը (1807, լատ. 1816)՝ [[երևութականներ]]ի աղանդի դեմ։