«Հովհաննես Բ Գաբեղենացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: : → ։ (2) oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: → (2) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Հովհաննես Բ Գաբաղենցի''' (հիշատակվում է նաև որպես Հովհաննես Բ Գաբեղյան , ծ. թ. անհայտ, գ. Սյունձեղուն ([[Գաբեղյանք]] գավառ) – [[574]], Կ. Պոլիս), Ամենայն հայոց կաթողիկոս [[557]] թվականից։ Շարունակելով նախորդի քաղաքականությունը՝ գործուն պայքար է ծավալել նեստորականության և քաղկեդոնականության դեմ։ Այդ նպատակով թղթեր (նամակներ) է հղել Սյունյաց Միհրարտաշիր իշխանին, Վրթանես եպիսկոպոսին և Աղվանից Աբաս կաթողիկոսին։ Հովհաննես Բ Գաբաղենցին նաև քաջալերական մի նամակ է գրել Երուսաղեմի հայ միայնակյացներին, որոնց հալածել են հույն հոգևորականները՝ Քաղկեդոնի ժողովը չընդունելու և «երկու բնություն» չխոստովանելու համար։ 571 թվականին զորավար Վարդան Մամիկոնյանի հետ մեկնել է Կ. Պոլիս՝ Պարսկաստանի դեմ պատերազմում Բյուզանդիայից օգնություն խնդրելու նպատակով։ Հավատալով կայսրի խոստումներին՝ դավանաբանական հարցերում գնացել է զիջումների՝ Ս. Սոֆիայի Մայր եկեղեցում հաղորդվելով հույների հետ (ըստ Ասողիկ պատմիչի, այն դուռը, որտեղից հայերը եկեղեցի են մտել, կոչվել է «Դուռն Հայոց»)։ Ըստ ժամանակի ասորի պատմիչ Հովհաննես Եփեսացու, Հայաստանում իմանալով այդ մասին, բոլոր եպիսկոպոսները խիստ և սպառնալի ուղերձ են ուղարկել կաթողիկոսին ու հայ նախարարներին, որոնք համարձակվել էին հաղորդվել քաղկեդոնականների հետ։ Հետագայում Հովհաննես Բ Գաբաղենցին վերադարձել Հայ եկեղեցու դավանանքին և 572 թվականին Կ. Պոլսում հիմնել հայոց առանձին կրոնական համայնք։ Վախճանվել է տարագրության մեջ։
 
Կաթողիկոսական գահին Հովհաննես Բ Գաբաղենցուն նախորդել է [[Ներսես Բ Բագրևանդցի]]ն, հաջորդել` [[Մովսես Բ Եղիվարդեցի]]ն։