«Մար Աբաս Կատինա»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ clean up, replaced: → , ը: → ը։ (2), մ: → մ։, ն: → ն։, ք: → ք։, ): → )։ (2) oգտվելով ԱՎԲ |
clean up, replaced: : → ։ (2) oգտվելով ԱՎԲ |
||
Տող 1.
'''Մար Աբաս Կատինա''' կամ '''Մար Աբաս Մծուրնացի''', նախամաշտոցյան Հայաստանի պատմիչ, ազգությամբ ասորի, շարադրել է հայ ժողովրդի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքները։ Մար Աբաս Կատինան հիշատակվում է Մովսես Խորենացու «Հայոց պատմություն»-ում։ Ըստ Պատմահոր վկայության՝ մ.թ.ա. II դարի վերջին Հայոց թագավոր Վաղարշակը (անտիկ աղբյուրներում Խորենացու նշված ժամանակաշրջանում նման անունով արքա չի հիշատակվում, ուսումնասիրողների կարծիքով՝ մի շարք Հայոց արքաների, մասնավորապես՝ [[Արտաշես Ա]]-ի և [[Տրդատ Ա]] Արշակունու հավաքական կերպար է) իր իշխանությունը լիովին կարգի բերելով և իր թագավորությունը հաստատելով ''ՙկամեցավ իմանալ, թե ովքե՞ր արդյոք և ինչպիսի՞ մարդիկ տիրելիս են եղել Հայաստանի վրա իրենից առաջ, արդյոք ինքը անցյալի քաջերի՞ տեղն է գրավում, թե՞ ապիկարների»''
Որոշ հայագետներ (հատկապես XIX դ. վերջի և XXդ. սկզբի) ընդհանրապես չէին ընդունում Մար Աբաս Կատինայի գոյությունը՝ համարելով նրան Մովսես Խորենացու երևակայության արդյունք։ Սակայն ժամանակակից ուսումնասիրողները գտնում են, որ Մար Աբաս Կատինան ապրել և իր երկը գրել է մ.թ. III — IV դդ կզբներում, քանի որ բացի Մովսես Խորենացուց ասորու Պատմությունից օգտվել են Անանունը (հիշատակում է նրան Մար Աբաս Մծուրնացի անունով) և VI րդարի հույն պատմիչ [[Պրոկոպիոս Կեսարացի]]ն։
|