«Էրոզիա»–ի խմբագրումների տարբերություն

չ
clean up, replaced: → (2) oգտվելով ԱՎԲ
չ (→‎Գահավիժող ջուր: clean up, replaced: : → ։ oգտվելով ԱՎԲ)
չ (clean up, replaced: → (2) oգտվելով ԱՎԲ)
{{Այլ կիրառումներ}}
'''Էրոզիան''' հողմահարման ժամանակ ապարների քայքայումն է՝ վերածվելով փուխր նյութի կամ հանքաքարերի լուծույթի։ Էրոզիա են կոչվում բոլոր այն ուղիները, որոնցով լուծված նյութը կամ փուխր ապարի մասերն իրենց գտնվելու նախնական վայրից տարվում են այլ վայրեր՝ սովորաբար [[ծանրության ուժ]]ի ազդեցությամբ։ Ապարի կտորներր տեղաշարժվում են [[ջուր|ջրի]], [[սառույց|սառցադաշտի]] կամ քամու միջոցով։ Տեղաշարժված ապարների քանակությունր կախված է ջրի հոսանքի արագությունից, այդ պատճառով արագընթաց հորդ գետերը էրոզիայի են ենթարկում հսկայական տարածքներ։ Էրոզիայի ենթարկված և տեղաշարժված ապարների կտորները տեսակավորվում են րստ իրենց չափի ե բնույթի։ Լուծված քիմիական տարրերը հասնում են ծով, որի հետևանքով ջուրն էլ ավելի է աղիանում։ Բարեխառն կլիմայական պայմաններում, որոնց բնորոշ են հաճախակի անձրևներր, կավի և ավազի հատիկներր սկզբում քշում է անձրևաջուրր՝ լվանալով լանջերը, այնուհետև, գետերը։ Ապարների ամենածանր կտորներն առաջինն են կանգ առնում այն վայրերում, ուր գետի արագությունը նվազում է։ Ափերի մոտ, որտեղ ժայռերը շփվում են ծովի ջրի հետ, ցամաքային զանգվածն անընդհատ էրոզիայի է ենթարկվում։
 
== Գահավիժող ջուր ==
Երբ գետերը լեռներից դեպի ծով ճանապարհ են հարթում, ապարների կամ այլ խոչընդոտների հանդիպելով ջուրն առաջացնում է սահանքներ, ջրվեժներ կամ լճեր։ Գետի հունի այն մասերում, որտեղ գոյություն ունեն ջրվեժներ, տեղի է ունենում ակտիվ էրոզիա։ Ջրվեժները սովորական երևույթ են նաև այն հովիտներում, որոնք ժամանակին պատված են եղել սառցադաշտով։
 
== Անկանոն ափագիծ ==
1 105 242

edits