«Զ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, replaced: → oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Հայկական այբուբեն}}
'''Զ, զ''', հայկական այբուբենի վեցերորդ տառը, անվանումը '''զա'''. սերում է հունական նախատիպարից։ [[Այբբենական համակարգ]]ում (հին և նոր) Զ-ի դերն է առաջնալեզվային (ատամնային) ձայնեղ շփական (սուլական) [[պարզ բաղաձայն]] [[հնչույթ]]ի արտահայտումը։ Թվային արժեքը` վեց, վեցերորդ։
 
Զ բաղաձայնի արտաբերման ժամանակ լեզուն առաջամասով մոտենում է վերին [[ատամնաշար]]ի հիմքերը երիզող շերտին (վերին լնդերքին, ալվեոլներին), առաջ բերելով նեղվածք` կլորավուն անցքի տեսքով. օդի որոշ տևողությամբ արտամղումը այդ անցքով թողնում է սուլոցի տպավորություն։ Ձայնալարերը թրթռում են։ Նվազագույն հնչույթաբանական հակադրություն է կազմում (մերձավոր լծորդական հարաբերակցության մեջ է) մի կողմից` '''ս'''-ի հետ (ձայնեղություն-խլություն. '''զուր-սուր''', '''զուտ-սուտ'''), մյուս կողմից` '''ժ'''-ի հետ (սուլականություն-շչականություն. '''զանգ-ժանգ, խազ-խաժ''')։
Տող 8.
Պատմական շրջանում ([[գրաբար]], ետգրաբարյան հայերեն) '''զ+հպաշփական, զ+հպապայթական''' և այլ որոշ կապակցություններից առաջ հիմնականում առկա է '''(ը)''' ձայնավորում. '''զգույշ-(ը)զգույշ'''։ Այսպիսի ձայնավորում ունի նաև '''զ''' [[նախդիր]]ը բաղաձայնից առաջ. զտուն-(ը)զտուն։
 
Ձևակազմական պլանում զ-ով է արտահայտվում զ նախդիրը. զտուն, զնմանէ, զքեզ (գրաբարում), որ ետգրաբարյան հայերենի առանձին տարածքներում ևս մասնակիորեն հանդիպում է։<br />
 
Կրկնակ ''զ''-ով [[գոյական]]ներից են`
::::::'''զզ'''վանք<br />
::::::բ'''զզ'''ոց<br />
::::::տ'''զզ'''ոց:<br />
 
Հանդիպում է նաև [[բառակազմություն|բառակազմական]] պլանում` անվանական, նաև բայական բաղադրություններում. զգեստ, զբոսնել, գույզգույն, զառնել, զանց անել և այլն։<ref name="Պետրոսյան">Հ. Զ. Պետրոսյան, Հայրենագիտական բառարան, Երևան, «Հայաստան», 1987, էջ 211-212</ref>
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Զ» էջից