«Եվրասիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, replaced: → (8) oգտվելով ԱՎԲ
Տող 7.
[[Պատկեր:Two-point-equidistant-asia.jpg|thumbnail|Եվրասիան տիեզերքից]]
 
Մայրցամաքը գտնվում է Հյուսիսային կիսագնդում, ընդ որում Եվրասիայի կղզիների մի մասը գտնվում է Հարավային կիսագնդում, կոնտինենտալ Եվրասիայի մի մասը գտնվում է Արևելյան կիսագնդում, իսկ եզրային արևմտյան և արևելյան մասերը գտնվում են Արևմտյան կիսագնդում։ Մայրցամաքը արևմուտքից արևելք ձգվում է 16 հազ. կմ, հյուսիսից հարավ` 8 հազ. կմ։
 
Իր մեջ է ներառում երկու [[աշխարհամաս]]. [[Եվրոպա]] և [[Ասիա]]։ Եվրոպայի և Ասիայի սահմանը հաճախ գծում են [[Ուրալյան լեռնաշղթա]]յով, [[Ուրալ]] գետով, [[Էմբա]] գետով, [[Կասպից ծով]]ի հյուսիս-արևմտյան ափով, [[Կամա]] գետով, [[Մանիչ]] գետով, [[Սև ծով]]ի արևելյան ափով, [[Սև ծով]]ի հարավային ափով, [[Բոսֆոր]]ի նեղուցով, [[Մարմարա ծով|Մարմարի ծովով]], [[Դարդանելի նեղուց]]ով, [[Էգեյան ծով|Էգեյան]] և [[Միջերկրական ծով]]ով, [[Ջիբրալթարի նեղուց]]ով։ Այս բաժանումը տեղի է ունեցել պատմականորեն։ Բնության առումով Եվրոպայի և Ասիայի մեջ կտրուկ սահման գոյություն չունի։ Մայրցամաքը միացված է ցամաքային միասնությամբ, որը տվյալ պահին ստեղծված է բազմաթիվ [[կլիմա]]յական գործընթացների համընթացությամբ։
 
Այս միակ մայրցամաքն է, որը ողողվում է չորս օվկիանոսներով. հարավում` [[Հնդկական օվկիանոս|Հնդկական]], հյուսիսում՝ [[Հյուսիսային Սառուցյալ օվկիանոս|Հյուսիսային Սառուցյալ]], արևմուտքում` [[Ատլանտյան օվկիանոս|Ատլանտյան]] և արևելքում՝ [[Խաղաղ օվկիանոս|Խաղաղ]]։
 
Եվրասիայի կղզիների մակերեսը մոտ 2.75 մլն. կմ է։
 
=== Ափերի գծագրություն ===
{{main|Եվրասիայի ափերի գծագրություն}}
Եվրասիա մայրցամաքը [[Հյուսիսային Ամերիկա|Հյուսիսային Ամերիկայից]]յից բաժանվում է [[Բերինգի նեղուց|Բերինգի]] նեղուցով, իսկ արևմուտքից` Ատլանտյան օվկիանոսով։ Աֆրիկայից` [[Ջիբրալթարի նեղուց|Ջիբրալթարի նեղուցով]]ով, [[Միջերկրական ծով|Միջերկրական ծովով]]ով, [[Սուեզի ջրանցք|Սուեզի ջրանցքով]]ով, [[Կարմիր ծով |Կարմիր ծովով]]ով, [[Բաբ-էլ-Մանդեբի նեղուց|Բաբ-էլ-Մանդեբի նեղուցով]]ով և [[Ադենի ծոց|Ադենի ծոցով]]ով, Ավստրալիայից` [[Արաֆուրյան ծով|Արաֆուրյան]] և [[Թիմորի ծով|Թիմորի]] ծովերով։
 
Եվրասիայի ծայրակետերն են. հյուսիսում` Չելյուսկին (Թիմորի կղզում, հս. լ. 77°43’), հարավում` Պիայ (Մալակա թերակղզում, հս. լ. 1°16’), արևմուտքում` Ռոկա (Պիրենեյան թերակղզում, արմ. երկ. 9°34’), արևելքում` Դեժնյովի (Չուկոտյան թերակղզում, արմ. երկ. 169°40’) հրվանդանները։
Տող 24.
{{main|Եվրոպայի մակերևույթ}} {{main|Ասիայի մակերևույթ}}
 
Ի տարբերություն մյուս [[Մայրցամաքներ|մայրցամաքներիմայրցամաքներ]]ի` Եվրասիայի մակերևույթը ավելի բազմազան է։ Այստեղ կան և ընդարձակ հարթավայրեր և երկար ձգվող բարձրաբերձ լեռներ և վիթխարի բարձրավանդակներ ու սարահարթեր։ Ընդ որում, հարթավայրերը գերակշռում են մայրցամաքի հյուսիսային մասում, իսկ լեռներն ու բարձրավանդակները` հարավային ու արևելյան շրջաններում։
 
[[Պատկեր:Everest North Face toward Base Camp Tibet Luca Galuzzi 2006.jpg|thumbnail|Ջոմոլունգմա (Էվերեստ) լեռը]]
 
Եվրասիայի մակերևույթի առանձնահատկություններից է նաև այն, որ այստեղ են գտնվում երկրագնդի ինչպես ամենաբարձր ([[Ջոմոլունգմա]] կամ Էվերեստ` 8848 մ.), այնպես էլ ամենացածր ([[Մեռյալ ծով|Մեռյալ ծովի]]ի ափը` -400 մ.) կետերը։ Մյուս առանձնահատկությունն այն է, որ Եվրասիան մյուս մայրցամաքներից զգալիորեն բարձր է։ Հատկապես աչքի է ընկնում Ասիան (միջին բարձրությունը մոտ 900 մ. է)։
 
Ներկայիս Եվրասիա մայրցամաքը ձևավորվել է հնագույն ցամաքների, պլատֆորմների շուրջը։ Եվրասիայի հյուսիսային մասը կազմում է հնագույն [[Լավրասիա]] մայրցամաքի մի կտորը։ Նրա ձևավորման գործում կարևոր դեր են խաղացել Արևելաեվրոպական (Ռուսական), Սիբիրական, Չինական, Հնդկական և Արաբական պլատֆորմները։ Վերջին երկուսը հնագույն [[Գոնդվանա |Գոնդվանա]] մայրցամաքի մասերն են։ Լավրասիայի և Գոնդվանայի միջև տարածվում էր ընդարձակ Ալպ-Հիմալայան, իսկ Եվրասիայի արևելյան ափերով` Խաղաղօվկիանոսյան գեոսինկլինալը։ Այս գեոսինկլինալներում լեռնակազմական պրոցեսների հետևանքով առաջացան լեռներ, լեռնային համակարգեր։ Այսիպիսով` Եվրասիա մայրցամաքը կազմավորվել է մի քանի պլատֆորմների և ծալքավորված գեոսինկլինալների միացման հետևանքով։
 
== Աշխարհամասի աշխարհագրական ռեկորդներ ==
Տող 43.
 
Աշխարհամասում է գտնվում նաև [[հյուսիսային կիսագունդ|հյուսիսային կիսագնդի]] ցրտի բևեռը։
[[Կամչատկա]]յում կա 150 [[հրաբուխ]], որոնցից 25 գործող։ Կամչատկայում է գտնվում ամենաբարձր [[հեյզեր]]ը՝ Վիլիկանը, որը ժայթքում է 4 ժամը մեկ։ Ջրի ջերմաստիճանը՝ 100 աստիճան. գեյզերի շիթի բարձրությունը՝ 40 մ։
 
== Պատմա-աշխարհագրական շրջաններ ==
 
Եվրասիան հանդիսանում է [[Շումեր]]ական և [[Չինաստան|Չինական]] հնագույն քաղաքակրթությունների հայրենիքը, և տեղ, որտեղ ձևավորվել են Երկրագնդի գրեթե բոլոր քաղաքակրթությունները։
 
Եվրասիան պայմանականորեն բաժանված է երկու մասի` Եվրոպա և Ասիա։ Ասիան մեծ չափսերի պատճառով ստորաբաժանվում է ավելի փոքր շրջանների` Սիբիր, Հեռավոր Արևելք, Մերձամուրյան, Ծովամերձ, Մանչժուրիա, Չինաստան, Հնդկաստան, Տիբեթ, Ույգուրիա/ արվ. Տուրկեստան, այժմ Սինցզյան Կորեայի կազմում/, Միջին Ասիա, Մերձավոր Արևելք, Կովկաս, Պարսկաստան, Հնդչինաստան, Արավիա և այլն։
 
== Ջրագրություն ==
Տող 65.
Մայրցամաքի ամենատաք և ամենաչոր շրջանը հարավ-արևմուտքն է` Արաբական թերակղզին, որտեղ հուլիսի միջին ջերմաստիճանը +30°C-ից բարձր է, իսկ առավելագույնը` +58°C։ Ավազը տաքանում է մինչև +80°C։ Այստեղ տեղումների տարեկան քանակը 50 մմ.-ից չի անցնում։
 
Եվրասիայում է գտնվում երկրագնդի ամենախոնավ շրջանը։ [[Հիմալայներ|Հիմալայների]]ի հարավային ստորոտում` [[Չերապունջի |Չերապունջիում]]ում տարեկան տեղումների քանակը կազմում է 12.000 մմ., իսկ առավելագույնը` 23.000 մմ.։ Այստեղ մեկ օրում (ամռանը) լինում են այնքան տեղումներ (500 մմ.), որքան երկու տարվա ընթացքում [[Երևան|Երևանում]]։ում։
 
= Եվրասիայի պետություններ =
Տող 124.
*{{դրոշ|Ֆինլանդիա|20px}} [[Ֆինլանդիա]]
*{{դրոշ|Ֆրանսիա|20px}} [[Ֆրանսիա]]
 
{{geo-stub}}
 
[[Կատեգորիա:Մայրցամաքներ]]
 
 
{{geo-stub}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Եվրասիա» էջից