«Ելակոդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Bot: Migrating 56 interwiki links, now provided by Wikidata on d:q128751 (translate me)
չ clean up, replaced: → oգտվելով ԱՎԲ
Տող 2.
{{wikify}}
 
Համակարգչային գիտության բնագավառում սկզբնական կոդը որևէ [[ծրագրավորման լեզու |ծրագրավորման լեզվով]] գրված դրույթների կամ սահմանումների հավաքածու է։ Այն ծրագրավորողների կողմից օգտագործվող մեխանիզմ է, որը հիմնականում օգտագործվում է [[համակարգիչ|համակարգչի]] գործողությունները մատնանշելու համար։
Ծրագրի սկզբնական կոդը, որը սովորաբար բաղկացած է մեկ կամ մի քանի տեքստային ֆայլերից, երբեմն պահվում է [[տվյալների բազա]]յում որպես պահպանված պրոցեդուրա, ինչպես նաև կարող է պահվել կրիչի վրա որպես կոդի փոքր կտորներ։ Սկզբնական կոդի ֆայլերի մեծ հավաքածուն կարող է դասակարգվել կատալոգների ծառի մեջ, որն այդ դեպքում անվանում են ծրագրային ծառ։ Համակարգչային ծրագրի սկզբնական կոդն անհրաժեշտ է մարդու համար ընթեռնելի ձևից փոխարկել համակարգչի համար իրագործելի ձևի։ Սկզբնական կոդը կոմպիլյատորի միջոցով կարող է փոխարկվել կատարվող կոդի։
Համակարգչային նախագծի կոդի հիմքը դա նախագիծը կազմող համակարգչային ծրագրերի բոլոր սկզբնական կոդերի մեծ հավաքածուն է։
Տող 8.
==Նպատակները==
 
Սկզբնական կոդն օգտագործվում է որպես կատարվող ծրագիր ստեղծող պրոցեսի մուտք։ Այն նաև օգտագործվում է որպես մարդկանց միջև հաղորդակցման [[ալգորիթմ]]ների մեթոդ։ Ծրագրավորման տեխնիկա սովորելու համար ծրագրավորողները հաճախ համարում են օգտակար ընթացիկ սկզբնական կոդը վերանայելը։ Սկզբնական կոդի մատչելի դարձնելը բոլոր ծրագրավորողներին հաճախ նշվում է որպես վերջիններիս ծրագրավորման հմտությունների լավացման կարևոր գործոն։ Որոշ մարդիկ սկզբնական կոդը դիտարկում են որպես արտահայտիչ դերասանական միջոց։
Ծրագրակազմը այլ համակարգչային պլատֆորմի վրա տեղափոխելը սովորաբար անչափ դժվար է առանց սկզբնական կոդի։ Ծրագրի որոշակի կտորների տեղափոխելիությունը առանց ծրագրային կոդի հաշվողական տեսակետից հիմնականում թանկ է։ Տեղափոխելիության հնարավոր ընտրանքները ներառում են կոդի երկուական թարգմանությունը և սկզբնական պլատֆորմի էմուլյացիան։ Կատարվող կոդի դեկոմպիլյացիան կարող է օգտագործվել ասեմբլերով կամ բարձր մակարդակի ծրագրավորման լեզվով սկզբնական կոդ ստանալու համար։
Ծրագրավորողները ծրագրակազմի մի հատվածից վերցված սկզբնական կոդը հաճախ հարմարացնում են մեկ այլ նախագծում օգտագործելու համար։ Այս գաղափարը հայտնի է որպես ծրագրակազմի վերագործածելիություն։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ելակոդ» էջից