«Եթովպիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: = → = (57), = → = (57), = → = (50), = → = (44), = → = (29), = → = (6), տ: → տ։ oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: → (6) oգտվելով ԱՎԲ
Տող 61.
}}
 
'''Եթովպիա''' (Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն), երկիր է [[Արևելյան Աֆրիկա]]յում, ծովային սահմաններ չունի [[Էրիթրեա]]յի անջատումից հետո ([[մայիսի 24]] [[1993]] թ)։
Աֆրիկայի ամենաշատ բնակչություն ունեցող երկրներից մեկն է։ Աշխարհի հնագույն քրիստոնեական երկրներից մեկը։ Երբեք գաղութացված չի եղել, թեև ֆաշիստական Իտալիան [[1936]] - [[1941]] թթ օկուպացրել էր Եթովպիան։ Եթովպիան [[ՄԱԿ]]-ի առաջին անդամներից է և [[Աֆրիկյան միություն|Աֆրիկյան միության]] հիմնադիր անդամը։ [[19-րդ դար|XIX դարի]] վերջին և [[20-րդ դար|XX դարի]] սկզբին Եթովպիայում բավականին մեծ հայ գաղթօջախ է եղել։ Բնակչությունը` 88,0 մլն (2011թ, հուլիս, 14-րդը աշխարհում։ Բնակչության տարեկան աճը` 3,2 տոկոս։ Կյանքի միջին տևողությունը` տղամարդկանց մոտ 53տ, կանանց մոտ 58տ։ [[ՄԻԱՎ]]ով վարակվածների թիվը` 2,1 տոկոս (1մլն վարակակիր 2007թ. տվյալ)։
 
== Հայերը Եթովպիայում ==
{{Հիմնական|Հայերը Եթովպիայում}}
Եթովպիայի հայ համայնքը կազմավորվել է [[7-րդ դար]]ում, երբ արաբները նվաճելով [[Սիրիա]], [[Պաղեստին]]ն ու [[Եգիպտոս]]ը, սկսել են հալածել տեղի [[քրիստոնյա]]ներին և մեծ թվով հայեր գաղթել ու ապաստանել են մերձակա քրիստոնյա երկրում՝ Եթովպիաում և ներկայիս Դեսսիե քաղաքի մոտ կառուցել են Սուրբ Ստեփանոս եկեղեցին։ Հայերի հիմնած բնակավայրը հաբեշ մատենագրության մեշ հիշատակվում է «Հայկական կղզի» անունով (այստեղ է իր կրթությունն ստացել Եթովպիայի մեծ լուսավորիչ և բարեփոխիչ Եվսաաթեոսը)։ Համայնքը համադրվել Է 12-րդ դարում Եգիպտոսից և [[14-րդ դար]]ի վերջին [[Կիլիկիայի Հայկական Թագավորություն|Կիլիկիայից]]` հայկական« [[Կիլիկիայի Անկումը|թագավորության անկումից]] հետո, գաղթած հայերով։ Եթովպահայ համայնքը ստվարացել Է [[19-րդ դար]]ի վերջերին« երբ [[1894]]—[[1896]] թվականների կոտորածների հետ¢անքով բազմաթիվ հայեր Կիլիկիայից գաղթել են Եթովպիա։ Ներկայումս Եթովպիայում բնակվում է 100 հայ։
 
[[Պատկեր:Gonder.jpg|left|thumb|[[Ֆասիլ Ղեբի]]]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Եթովպիա» էջից