«Դավիթ Անհաղթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, replaced: → (4) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Տես նաև |Դավիթ (այլ կիրառումներ)}}
[[Պատկեր: David Anhaght.jpg|thumb|right220px|Դավիթ Անհաղթ։ 12-րդ դարի մանրանկար]]
'''Դավիթ Անհաղթ''' (ծն. և մահ. թթ. անհայտ), V–VI դարերի հայ փիլիսոփա, նեոպլատոնականության հետևորդ։ Հին հայկական փիլիսոփայության աշխարհիկ ուղղության հիմնադիր, հունաբան դպրոցի գլխավոր գործիչներից։
 
Ըստ հին հայկական աղբյուրների նա ծնվել է Տարոնի գավառի Ներգին գյուղում։ Այդ պատճառով էլ նա ձեռագրերում հաճախ հիշատակվում է, որպես Դավիթ Ներգինցի։ Սեն Արևշատյան «Դավիթ Անհաղթը` հին Հայաստանի ականավոր փիլիսոփա», «Հայաստան» հրատ. Երևան, 1980,. Ըստ հետազոտությունների, Դավիթ Անհաղթը ծնվել է 5-րդ դարի 70-ական թվականներին, և մահացել է 6-րդ դարի կեսեսրին։ Երիտասարդ տարիներին Դավիթ Անհաղթը մեկնում է Հունաստան` ուսման։ Ստույգ ճշտված է, որ Անհաղթը Հունաստանում աշակերտում է Օլիպիոդորոս Կրտսերին, որը 5-րդ դարի վերջերին և 6-րդ դարի սկզբներին ղեկավարում էր Ալեքսանդրիայի փիլիսոփայական դպրոցը։ Վերադառնալով Հայաստան՝ ծավալել է գիտական և մանկավարժական գործունեություն։ Մեծ հռչակ է վայելել նաև հունական աշխարհում։ «Անհաղթ փիլիսոփայի» փառքը նա ձեռք է բերում իր գիտելիքների և ամենից առաջ բանավիճական ձիրքերի համար։
Արևմտյան գրականության մեջ Դավիթ Անհաղթը հայտնի է նաև «Դավիթ Արմենիոս» ` Դավիթ Հայ, անունով։
 
== Ստեղծագործությունը ==
 
Տեքստերի համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ Դավիթ Անհաղթը իր աշխատությունները սկզբում գրել է հունարեն Լեզվով։ <ref> Սեն Արևշատյան «Դավիթ Անհաղթը` հին Հայաստանի ականավոր փիլիսոփա», «Հայաստան» հրատ. Երևան, 1980, էջ 32 </ref>
Դավիթ Անհաղթը նպաստել է հայ փիլիսոփայության կազմավորմանը, վճռական դեր խաղացել փիլիսոփայության ճշգրիտ տերմինաբանության և գիտակարգերի մշակման բնագավառում։
Դավիթ Անհաղթին վերագրվող բազմաթիվ երկերից անկասկած նրան է պատկանում չորս աշխատություն՝ «Սահմանք իմաստասիրութեան», «Վերլուծութիւն Ներածութեանն Պորփիւրի», «Մեկնութիւն Ստորոգութեանցն Արիստոտէլի» և «Մեկնութիւն ի Վերլուծականն Արիստոտէլի», ընդ որում, առաջին երեքը պահպանվել են նաև հունարեն։
Տող 18.
Դավիթ Անհաղթը փիլիսոփայությունը բաժանում է երկու մասի՝ տեսական և գործնական։ Առաջին հիմքը հոգու ճանաչողական հատկությունն է, իսկ նպատակը՝ մարդու գիտակցությունից անկախ գոյություն ունեցող աշխարհի ճանաչումը։ Երկրորդի հիմքը հոգու այլ հատկություններըն են՝ արիությունը, ողջախոհությունը, արդարությունը։ Նրա նպատակն է բարոյական արատներից ձերբազատել մարդկային հասարակությունը, յուրաքանչյուր անհատի ցույց տալ առաքինության ուղին։
 
Արիստոտելի, Պլատոնի, [[Փիլոն Ալեքսանդրացի|Փիլոն Ալեքսանդրացու]] և անտիկ այլ մտածողների երկերի թարգմանություններով հանդերձ Դավիթ Անհաղթի հայ ժառանգությունը որոշիչ դեր խաղաց միջնադարյան փիլիսոփայության կազմավորման գործում։ Դավիթ Անհաղթի երկերը ազդեցություն են ունեցել միջնադարյան հայ փիլիսոփայության զարգացման վրա, շուրջ մեկ հազարամյակ եղել բազմաթիվ մեկնողական աշխատությունների առարկա և անտիկ դասական փիլիսոփայական երկերի հետ մտել միջնադարյան Հայաստանի բարձրագույն դպրոցների ծրագրերի մեջ։ XVIII դ. նրա երկերը թարգմանվել են վրացերեն և շոշափելի դեր խաղացել նաև վրացական փիլիսոփայության մտքի զարգացման գործում։
 
==Դավիթ Անհաղթի եկեղեցական գործունեությունը==
Տող 26.
== Աղբյուրներ ==
{{Ծանցանկ}}
 
 
[[Կատեգորիա:Հայեր]]