«Գրիգոր Դ Տղա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: ը: → ը։ (3), ն: → ն։, վ: → վ։, տ: → տ։ (2), ց: → ց։ (2) oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: → , ր: → ր։ (2), ): → )։, ա: → ա։ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Գրիգոր Դ Տղա''' (շուրջ 1123/25–1193), [[Ամենայն հայոց կաթողիկոս]] 1173 թ-ից։ [[Պահլավունիներ]]ի տոհմից, [[Ներսես Շնորհալի|Ներսես Շնորհալու]] ավագ եղբոր՝ Վասիլ Պահլավունու որդին։ Կրթությունն ստացել է [[Հռոմկլա]]յի կաթողիկոսարանում, հորեղբայրների՝ [[Գրիգոր Գ Պահլավունի|Գրիգոր Գ Պահլավուն]]ու և Ներսես Շնորհալու մոտ։ Ձեռնադրվել է եպիսկոպոս, եղել Ներսես Շնորհալու օգնականն ու տեղակալը։ «Տղա» մականունն ստացել է իբրև կաթողիկոսի որդեգիր, կաթողիկոսարանում մեծանալու և ապրելու պատճառով։ Իր գահակալության տարիներին վարել է հայ և հույն եկեղեցիների միությանն ուղղված քաղաքականություն, ինչը հանդիպել է բուն Հայաստանի (արևելյան) եկեղեցականներից ոմանց դիմադրությանը։ Առաջացած խնդիրները հարթելու նպատակով նամակներ է գրել արևելյան վարդապետներին («Թուղթ առ վարդապետս Հիւսիսոյ»)`պատասխանելով իր հասցեին հնչած մեղադրանքներին և ներկայացնելով իր դավանաբանական հայացքները։
 
Մասնակցել է Մերձավոր Արևելքի եկեղեցաքաղական իրադարձություններին, միջեկեղեցական խնդիրներին, ընդլայնել Հայ եկեղեցու փոխհարաբերությունները մյուս եկեղեցիների հետ, նամակագրական կապեր է ունեցել Խաչակրաց երրորդ արշավանքի ղեկավարների, Եգիպտոսի սուլթան [[Սալահ ադ Դին]]ի, բյուզանդական կայսր Մանուել I Կոմնենոսի, Կ. Պոլսի պատրիարք Միքայել III Անքիալոսի, Հռոմի Ղուկիանոս (Լուկիանոս) III պապի հետ։ Մանուել I-ին գրած թղթերում կարևորել է եկեղեցիների միությունը, բայց «հաւասար ընդ հաւասարս» սկզբունքի հիման վրա:վրա։ Շեշտել է, որ հայերը թեև կողմնակից են եկեղեցիների անկեղծ միությանը, միաժամանակ մտադիր չեն նահանջել իրենց առաքելական ուղղությունից և հայրենի ավանդություններից։
 
Բացի դավանաբանական, միջեկեղեցական և ներեկեղեցական խնդիրներին նվիրված նամակներից (թվով 7), գրել է նաև չափածո երկեր, այդ թվում՝ պոեմներ, մանկավարժական գրվածքներ («Յիսուս Քրիստոս Որդի և Բան», «Ողն վասն առմանն Երուսաղեմի» պոեմները):։ Հավաքել է արժեքավոր ձեռագրեր՝ Կիլիկիայի վարդապետարանների և դպրատների գրադարանները հարստացնելու համար:համար։ Նրա հովանավորությամբ են ստեղծվել [[Մխիթար Հերացի|Մխիթար Հերացու]] «Ջերմանց մխիթարություն»-ը, Մխիթար Գոշի «Դատաստանագիրք»-ը, Ներսես Լամբրոնացու և ուրիշների մի շարք ստեղծագործություններ:ստեղծագործություններ։
 
== Աղբյուրներ ==