«Գ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, replaced: → (5), ց: → ց։ oգտվելով ԱՎԲ
Տող 8.
== Ստեղծումը և ձևերը==
 
Ստեղծել է [[Մեսրոպ Մաշտոց]]ը [[405]] թվականին տառակերտման սեփական սկզբունքով Դ տառի հենքի վրա, իր հորինած [[այբուբեն]]ի բոլոր տառերի հետ միասին։ Ի տարբերություն նախորդող Բ տառի Գ-ի կարճ տարրը գտնվում է երկարի ձախ կողմում, երեք ուղղաձիգ տարրերը իջնում են վերից վար, իսկ լայնը մնում է աջ կողմում։ Հորիզոնական նուրբերը երկարին են միանում կարճը՝ վերին և ստորին ծայրերից, իսկ լայնը միջին մասին՝ վերին ծայրից։
 
Ունի [[աղյուսակ]] կամ [[գրչագիր]], [[գլխագիր]] կամ [[երկաթագիր]], [[բոլորգիր]] կամ բոլորակ գիր և շղագիր տառատեսակները։
*[[Աղյուսակ]] կամ [[գրչագիր]] Գ — գտնվում է երկու տողագծերի միջև։ Երկար ուղղաձիգին զուգահեռ կարճ և լայն տարրերը նրան են միանում ուղիղ նուրբերով։ Դյուրագիծ է, գրվում է տողին ուղղահայաց և դեպի աջ թեքված, խոշոր, միջին և մանր չափերով։ Օգտագործվել է մինչև XVIII դարը։ Հետագայում վերածվել է բոլորագիր գլխագրի և օգտագործվել երկաթագիր գլխագրի հետ միասին։ Գրչագիրը օգտագործվում է նաև այսօր՝ վերնագրերում։
*[[Գլխագիր]] կամ [[երկաթագիր]] Գ — ստեղծվել է գրչագրի հենքից։ Երկար և կարճ տարրերը իրար են միանում կոր նուրբերով։ Որպես գլխագիր գրվելիս հաճախ երկարը իջնում է տողագծից ներքև և ավարտվում սուր ծայրով։ Երբեմն լայնը հեռանում է երկարից ձգվող նուրբի ուղղությամբ։ Գործածվել է նաև որպես գրչության (V-VIII դարեր) և վիմագրության (V դարից մինչև այսօր) գիր։
*[[Բոլորգիր]] կամ [[բոլորակ գիր]] Գ — ստեղծվել է որպես առօրյա գրության գիր։ Կազմված է երեք հորիզոնական և երեք ուղղաձիգ նուրբերից։ Կարճը և երկարի վերին մասը կոր նուրբերով միանալիս կազմվում է բոլորակը, որը նստում է տողագծի վրա, իսկ երկարի մնացած մասը և լայնը իջնում են տողագծից ներքև։ Լայնը հետագայում չի գրվում արագագրության հետևանքով։ XIII դարից դարձել է գրության հիմնական գիր, իսկ XVI դարից տպագրության գիր։
*[[Շղագիր]] Գ — նույն բոլորգիրն է առանց հաստ ու բարակ գծերի։ Սկսել է գործածվել VII դարից, մասսայականացել՝ XVI դարից։ [[Շղագիր]] Գ-ից, արագագրության հետևանքով, առաջացել է նոտրգիր գ-ն, որը օգտագործվում է մինչև այսօր։
 
== Արտասանությունը ==
«Գ» նշանագրում է հայերենի գ բաղաձայնը, որը ետնալեզվային հնչյուն է և առաջանում է լեզվի ստորին մասի ու քիմքի արգելքի հաղթահարումից:հաղթահարումից։ Արևելահայ գրական լեզվում Գ բառամիջում և բառավերջում երբեմն խլանալով հնչում է ք (մարգարիտ>մարքարիտ, կարգ>կարք), արևմտահայ գրական լեզվում ամենուրեք խլանում է (գիշեր>քիշեր, հարգել>հարքել, երգ>երք)։ Բառարաններում հանդես է գալիս բազմապիսի փոփոխություններով։
 
== Թվային արժեք ==
Տող 33.
*''Նոր բառգիրք Հայկազեան լեզուի'' — Վենետիկ 1836
*Ի. Հարությունյան, ''Հայոց գիրը'' — Թիֆլիս 1892
*Հ. Տաշյան, ''Ակնարկ մը հայ հնագրության վրա'' Վենետիկ 1898
*Կ. Ղաքադարյան, ''Հայկական գրի սկզբնական տեսակները'' — Երևան 1939
*Ա. Աբրահամյան, ''Հայկական պալեոգրաֆիա'' Երևան — 1948
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Գ» էջից