«ԱՄՆ-ի հայոց արևելյան թեմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: մ: → մ։ oգտվելով ԱՎԲ
չ →‎Պատմություն: clean up, replaced: → oգտվելով ԱՎԲ
Տող 3.
 
== Պատմություն ==
Արևելյան թեմը կազմավորվել է 1927-ին, Ամենայն հայոց կաթողիկոս [[Գևորգ Ե Սուրենյանցի]] հայրապետական կոնդակով։ Մինչ այդ ԱՄՆ-ի հայ համայնքը միավորված էր մեկ թեմի մեջ՝ ստեղծված 1898-ին, Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Ա Վանեցու կոնդակով։ Կենտրոնն էր Ուստր քաղաքը (Մասսաչուսեթս նահանգ), 1923-ից՝ Բոստոնը, իսկ 1927-ից՝ Նյու Յորքը։ Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցի կոնդակով (1927) ԱՄՆ-ի արմ. նահանգներն ընդգրկվել են նոր՝ Արմ. թեմի մեջ, իսկ արլ., հվ., հվ-արմ. և կենտր. նահանգները մնացել Արլ. թեմի իրավասության ներքո։ Կենտրոնը մնացել է Նյու Յորքը։ Այժմ (2001) ԱՄՆ Արևելյան թեմը ընդգրկում է ԱՄՆ-ի 21 նահանգների 64 եկեղեց. համայնքներ։ Թեմի տարածքում է գտնվում ԱՄՆ-ի առաջին հայկական եկեղեցին՝ Ս. Փրկիչը, որը կառուցվել է 1891-ին, Ուստրում։
1902-ին Մկրտիչ Ա Վանեցին հաստատել է ի գործադրություն հայ ժողովրդեան Ամերիկայի սահմանադրությունը, որն այժմ հայտնի է որպես Կանոնադրություն Ամերիկայի (Արլ. թեմ) Հայաստանյայց եկեղեցու։
1898-ից ցայսօր թեմն ունեցել է 11 առաջնորդ։ Առաջինը Հովսեփ արք. Սարաճյանն էր, 1939–44-ին՝ Գարեգին արք. Հովսեփյանը (հետագայում՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս), 1966–90-ին՝ Թորգոմ արք. Մանուկյանը (այժմ՝ Երուսաղեմի հայոց պատրիարք)։