«Ավազան (ճարտարապետական)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, replaced: → oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Ավազան''', ճարտարապետության մեջ, արհեստական ջրամբար, արհեստական [[Լիճ|լճակ]], գուռ, սովորաբար պարտեզի կամ պուրակի ճարտարապետական կոմպլեքսի մաս։ Հին Արևելքի երկրների, ավելի ուշ՝ [[Հին Հունաստան]]ի և [[Հին Հռոմ]]ի հայտնի առաջին ավազանները ուղղանկյուն էին և գլխավորապես ծառայում էին լվացվելու, լողանալու համար։ [[16-րդ դար]]ի երկրորդ կեսից [[Իտալիա]]յում ի հայտ են գալիս դեկորատիվ ավազաններ, իսկ [[18-րդ դար]]ից շատրվաններով կամ ջրի հայելու տեսքով ուղղանկյուն կամ բարդ ձևի ավազանները դառնում են պուրակների (գլխավորապես կանոնավոր) ճարտարապետության կարևոր կոմպոզիցիոն տարր (Պետերհոֆի, այժմ՝ Պետրոդվորեց, Վերսալի և այլ ավազաններ)։ Ժամանակակից ճարտարապետության մեջ ավազանները մեծ տեղ են գրավում։ [[Երևան]]ում կառուցվել են բազմաթիվ դեկորատիվ ավազաններ («Կարապի լիճ», «Արևիկ», «Էրեբունի» և այլն), որոնք ճարտարապետական անսամբլները լրացնելուց զատ նպաստում են քաղաքի կլիմայի բարելավմանը։ Արհեստական ավազաններ են կառուցվել նաև [[Գյումրի]]ում և [[Վանաձոր]]ում։ Ավազաններ են կոչվում նաև լողալու համար կառուցված բաց և ծածկված շինությունները՝ լողավազանները, եկեղեցու ներսում, հյուսիսային պատի մեջ զտնվող կամ առանձին մկրտարանների փոքրիկ գուռերը, որտեղ կատարվում է մկրտությունը։
{{ՀՍՀ}}