Բացել գլխավոր ցանկը

Changes

չ
clean up, replaced: → (5) oգտվելով ԱՎԲ
'''Ապեյրոն''', ({{lang-gr|ἄπειρον}}, անվերջ), հասկացություն [[Անաքսիմանդրոս]]ի փիլիսոփայության մեջ, որ նշանակում Է հավերժ շարժման մեջ գտնվող անսահման, անվերջ, անորոշ, որակազուրկ սկզբնանյութ։
 
Ըստ Անաքսիմանդրոսի ամեն ինչ սկիզբն ապեյրոնն է։ Այս բառը թարգմանվում է երեք տարբեր իմաստներով` սկզբնապատճառ, անորոշ, անսահման, որոնք հանդես են գալիս միասին։ Ապեյրոնը գիտական վերացարկում է. մտային, հորինված, արհեստական էություն, որն իր բնույթով զգայական չէ։ Անաքսիմանդրոսն զգում էր, որ նյութական երևույթից այն կողմ պետք է լինի մի ուրիշ էություն, որն էլ հենց պետք է լինի այդ նյութականի պատճառը։ Ըստ նրա` ապեյրոնը ծերանալ չունի, այն անմահ է ու անոչնչանալի, ապեյրոնն ինքն է ստեղծում ամեն ինչ։ Ապեյրոնից են առաջանում նախ հակադրությունները` տաքն ու սառը, չորն ու թացը, ծանր ու թեթևը և այլն, որոնցից հավերժական շարժման ու անհրաժեշտության միջոցով առաջանում է զգայական աշխարհի բոլոր ձևերը. Աշխարհն առաջանում է ապեյրոնից և պարբերաբար ապեյրոնի է վերածվում. այսինքն` աշխարհը պարբերաբար կործանվում է և նորից առաջանում։
 
{{ՀՍՀ}}
1 097 979

edits