«Մխիթար Այրիվանեցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: → (3), է: → է։, դ: → դ։, ը: → ը։ (10), լ: → լ։, մ: → մ։ (4), ն: → ն։, վ: → վ։ (2), ր: → ր։ (2), ): → )։ (2) oգտվելով ԱՎԲ
→‎Կյանքը և գործունեությունը: clean up, replaced: : → ։ (2) oգտվելով ԱՎԲ
Տող 2.
 
== Կյանքը և գործունեությունը ==
1265–75-ին Խոր վիրապի վարդապետարանում ծավալել է գիտամանկավարժական լայնածավալ գործունեություն, հիշատակվում է որպես «անդրանիկ վարդապետ», «գերահռչակ և բարերջանիկ, վսեմախոհ րաբունի», «րաբունյաց րաբունի»:։ Առնչվել է Հովհաննես Վանականի ու Վարդան Արևելցու դպրոցների հետ և շարունակաբար զարգացրել դրանց մանկավարժական ավանդույթները։ Մինչև 1275-ը ապրել և գործել է Օրբելյաններին ենթակա հոգևոր կենտրոններում, ապա իր գործունեությունը շարունակել Խաղբակյանների իշխանությանը ենթակա Այրիվանքում։ 1277–79-ին որպես «Այրիվանքի սուրբ ուխտի» եպիսկոպոս վարել է Սրկղունիքի Ս. Հակոբ եկեղեցու և Թանահատի վանքի Ս. Ստեփանոս եկեղեցու նավակատյաց տոնակատարությունները։ Մինչև 1289-ը որպես արքեպիսկոպոս ղեկավարել է Պռոշյաններին ենթակա հոգևոր կենտրոնների եկեղեցական գործերը։ 1289-ին Այրիվանքի բարձրադիր ժայռերից մեկի քարայրում կառուցել է տվել ճգնարան-աշխատատեղի, մեկուսացել արտաքին աշխարհից, ապրել ճգնավորի նախատեսված կանոններով, շարունակել իր ստեղծագործական աշխատանքը։
 
Մխիթար Այրիվանեցու գիտամանկավարժական և գրական գործունեության առաջին շրջանն աղերսվել է [[Պատարագամատույց]], [[Հայսմավուրք]], [[Մաշտոց եկեղեցածիսական ժողովածու]]ների հետ՝ «Երրորդ աւուրն գալստեան հոգոյն և աւրհնութիւն ձիթոյ» (1253–73 թթ)գանձը, «Նորակերտ գրոց», եկեղեցականպատկերների օրհնությանը նվիրված երգը, «Աղ աւրհնելոյ», «Խունկաւրհնելոյ», «Դրան եկեղեցւոյ» աղոթքները։ Նրա վաղ շրջանի հեղինակած գործերից են նաև Ստեփանոս Ալեքսիանոս Կրոնավորին նվիրված վարքերը։
 
1280-ական թթ. սկսվել է Մխիթար Այրիվանեցի գիտա-մանկավարժական և գրական գործունեության երկրորդ՝ առավել բեղուն շրջանը։ Նրա շնորհիվ մեծ հռչակ է ձեռք բերել Այրիվանքի ուսումնական կենտրոնը՝ «Այրիվանաց մեծ ուխտը»:։ Այդ տարիների դպրոցի բարձր մակարդակի վկայությունն է Մխիթար Այրիվանեցու կազմած վարդապետական բարձրագույն դպրոցներում եռյակ գիտությունների տեսական, իմաստասիրական, աստվածաμանական առարկաների դասավանդման համար հանձնարարվելիք գրականության ուսումնական ծրագիրը, որը գիտական աշխարհում հայտնի է «Կարգադրութիւն գրոց սրբոց...» խորագրով և թարգմանված է մի քանի լեզուներով։ Այրիվանքում 1283-ին ի մի բերելով վերոհիշյալ ծրագրով նախատեսված ամբողջ գրականությունը, կազմել է դրան համապատասխան ուսումնական ձեռնարկ-ժողովածու՝ քրեստոմատիա (հայագիտության մեջ ճանաչված է [[Ճառընտիր]] անունով)։ 2000 մեծադիր էջերից բաղկացած փիլիսոփայական, աստվածաբանական, իմաստասիրական երկերի ինքնագիր այդ ժողովածուն (Մատենադարան, ձեռ.դ 1500) իր կառուցվածքով ու բովանդակությամբ եզակի արժեք ունի ոչ միայն հայ, այլև միջնադարյան համաշխարհային գրական հուշարձանների շարքում։
 
1268-ին ստեղծել է հոգևոր անհատական երգերի իր չափածո ժողովածուն՝ Գանձարանը, որը մեծ ճանաչման է արժանացել դեռևս միջնադարում։ Ժողովածուի հիմնական խմբում ընդգրկվել են տերունական, վկաներին, սրբերին նվիրված 19 [[գանձ]], ծիսական բնույթի 2 գանձ, 2 երգ և ինքնագիր չափածո հիշատակարան (Մատենադարան, ձեռ. դդ 4011, 6529)։