«Մկրտություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: բ: → բ։ (2), ը: → ը։ (23), թ: → թ։, ի: → ի։, լ: → լ։, մ: → մ։ (9), ն: → ն։ (15), ջ: → ջ։, վ: → վ։ (3), տ: → տ։ (2), ց: → ց։ (4), oգտվելով [[Վիքիպեդիա:ԱվտոՎ...
clean up, replaced: : → ։ (108) oգտվելով ԱՎԲ
Տող 5.
== Մկրտությունը համաշխարհային մշակույթում ==
{{Քրիստոնեություն}}
Ջուրը` իբրև մաքրության խորհրդանիշ, հնուց ի վեր եղել է կրոնական արարողությունների բաղկացուցիչ մաս. դա բացատրվում է մարդկային բնության` բարոյական մաքրության համընդհանուր կրոնական պահանջով։ Այն կիրառելի է եղել բաբելացիների (Էնկիի պաշտամունք), պարսիկների, հնդիկների, եգիպտացիների (Իսիսի պաշտամունք), հռոմեացիների ու հույների (Դեմետրայի պաշտամունք), հայերի (Աստղիկի պաշտամունք) և հրեաների շրջանում։ Այս վերջինը թեև ոչ այնքան գաղափարապես, որքան արտաքին ձևով իր փոքրիկ ազդեցությունն ունի [[Քրիստոնեություն|քրիստոնեական]] մկրտության վրա:վրա։
 
=== Հրեական լվացումները ===
 
Հրեական լվացման արարողությունները [[Մովսես մարգարե]]ի կողմից հաստատված (տես Ելք 19:1019։10, Ղևտ. 11-15 գլուխներ) մաքրման արարողություններ էին կրոնական որոշակի գրծողության մասնակցություն բերողների համար, որ հաճախ անվանվում են Ղևտական լվացումներ:լվացումներ։
Լայն առումով սակայն, լվացումները հրեական միջավայրում վերաբերում էին բոլոր անմաքուրներին (ոչ հրեաներին) և կատարվում էին նորադարձների վրա:վրա։ Բուն արարողակարգը անվանվում էր «tevilia» (tvila)` եբր.` լվացում։ Այն ուներ իրականացման պարտադիր 3 կետ.
 
# թլփատություն - որպես ուխտի նշան
Տող 16.
# զոհաբերություն - որպես մեղքերի քավության նշան
 
Կանանց պարագայում վերոնշյալ կետերից բացակայում էր առաջինը` թլփատությունը։ Նորադարձների (պրոզելիտների) «ընծայման» արարողությունը կատարվում էր կեսօրին, նորադարձի` ջրի մեջ ամբողջական ընկղմամբ։ Արարողության ընթացքում «մկրտվողին» էին հանձնվում օրենքից որոշ հատվածներ:հատվածներ։
Ջրով արարողության մեկ այլ տարբերակ հայտնի է հրեական ավելի փոքր համայնքում` [[Քումրան]]ում, որտեղ մկրտությունը և հասարակաց ճաշը համարվում էին ամենակարևոր արարողությունները։ [[Հովսեփոս Փլավիոս]] պատմիչը «Հրեական պատերազմ» աշխատության մեջ արձանագրում է, որ Քումրանի ներկայացուցիչները` [[եսեններ]]ը, «հավաքվում են որոշակի տեղերում, գոտևորվում են քաթանե թաշկինակով և լվանում են իրենց մարմինը սառը ջրով»<ref>Флавий Иосиф, Иудейская война, Минск 1999, стр. 204</ref>:։ Այս լվացումները խորհրդանշում էին մեղքերի քավություն, սրբություն և մուտք Նոր ուխտ։ Դրանք կատարվում էին յուրաքանչյուր տարի խոշոր ջրամբարներում։
 
=== Հովհաննես Մկրտչի մկրտությունը ===
 
[[Հովհաննես Մկրտիչ|Հովհաննես Մկրտչի]] կիրառած մկրտությունը կարելի է բնորոշել [[ավետարան]]ական մի քանի տողերով.
''«Այն ժամանակ նրա մոտ էին գնում բոլոր երուսաղեմացիները, ամբողջ Հրեաստանն ու Հորդանանի շրջակայքի ժողովուրդը, մկրտվում էին նրանից Հորդանան գետում և խոստովանում էին իրենց մեղքերը»'' (Մատթ. 3:53։5-6):։ Ըստ այսմ Մկրտչի մկրտությունը [[Մարկոս ավետարանիչ]]ն անվանում է ''«ապաշխարության մկրտություն՝ մեղքերի թողության համար»'' (Մարկ. 1:41։4):։ Ինքը Հովհաննեսը իր մկրտությունը ձևակերպում էր հետևյալ կերպ. ''«Ես ձեզ ջրով եմ մկրտում ապաշխարության համար, բայց ով գալիս է ինձնից հետո, ինձնից ավելի հզոր է... նա կմկրտի ձեզ Սուրբ Հոգով և հրով»'' (Մատթ. 3:113։11):։
 
Ակնհայտ է, որ առաջին դարի առաջին կեսին, երբ [[Հովհաննես Մկրտիչ]]ը սկսեց մկրտել, աշխարհում ջրի հետ կապված արարողությունների մի ողջ մշակույթ գոյություն ուներ, որոնցից ամենաընդգրկունը հրեական լվացումներն էին։ Այնուամենայնիվ, պետք է նկատի ունենալ, որ Հովհաննես Մկրտչի կիրառած մկրտությունը բազում տեսանկյուններից չէր համընկնում ոչ հրեական, ոչ էլ եսեննական լվացումների հետ։ Բերենք մի քանի օրինակներ.
 
* [[Աստվածաշունչ|Նոր Կտակարանում]] որևէ տեղ չենք հանդիպում շեշտադրում, թե Հովհաննեսի մկրտությունը հրեական նորադարձների ընծայման լվացումների նման էր, ավելին, Հովհաննեսի մկրտությունը որոկվում է որպես նորույթ։
* Ի տարբերություն պրոզելիտների (նորադարձների), ովքեր ինքնուրույ էին կատարում լվացումները, Մկրտիչն ինքն էր յուրաքանչյուրին սուզում ջրի մեջ (հմմտ. Մատթ. 3:113։11):։
* Հրեական լվացումները նախատեսված էին միայն ոչ հրեաների համար, իսկ Մկրտիչը մկրտում էր բոլորին անխտիր` թե հրեաների, թե հեթանոսների (հմմտ. Ղուկ.3:103։10-13):։
* Ի տարբերություն [[Եսեններ|եսեննական]] լվացումների, Հովհաննես Մկրտչի մկրտությունը միանգամյա էր:էր։
* Հովհաննեսը չէր մկրտում ծիսական մաքրության համար. նրա մկրտությունը ավելի շուտ բարոյական անմաքրության վերացման սիմվոլիկ արարողություն էր:էր։
 
=== Հիսուս Քրիստոսի մկրտությունը ===
 
[[Հիսուս Քրիստոս|Հիսուսն]] ինքը, ինչպես Հովհաննես Ավետարանիչն է ասում, մկրտություն չի կատարել (Հովհ. 4:24։2), սակայն Նրա մկրտությունը [[Հովհաննես Մկրտիչ|Հովհաննեսից]] առանցքային նշանակություն ունի քրիստոնեական մկրտության համար:համար։
[[Հիսուս Քրիստոս]]ի Մկրտության պատմությունը ներկայացնում են բոլոր [[Ավետարանիչներ]]ը. համատես հեղինակները գրեթե կրկնում են միմյանց, իսկ չորրորդ Ավետարանչի հայտնած տեղեկությունները բավականին կցկտուր են (տես Մատթ. 3:133։13-17, Մարկ. 1:91։9-11, Ղուկ. 3:213։21-22, Հովհ. 1:311։31-33):։ Համաձայն համատեսների` Հիսուս գնում է [[Հորդանան]], որտեղ հիմնականում մկրտում էր [[Հովհաննես Մկրտիչ]]ը, և պատրաստվում է մկրտվելու։ Սա տարակուսանք է առաջացնում Հովհաննեսի մոտ, ով, իմանալով [[Հիսուս Քրիստոս|Քրիստոս-Մեսիա]]յի մեծությունը, ակնկալում էր Նրանից մկրտվել, սակայն առարկության է հանդիպում քանի որ. «այսպես վայել է, որպեսզի մենք կատարենք Աստծու ամեն արդարություն» (Մատթ. 3:153։15):։ Եվ Հիսուսը մկրտվում է [[Հորդանան]]գետի ջրերում. [[Ղուկաս ավետարանիչ]]ը նշում է, որ մկրտվելիս Հիսուսն [[աղոթք|աղոթում]] էր (Ղուկ. 3:213։21):։ Այդ ժամանակ երկինքը բացվում է և [[Սուրբ Հոգի]]ն աղավնակերպ իջնում ու հանգչում է [[Քրիստոս]]ի վրա, ու ձայն է լսվում երկնքից. «Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը» (Մատթ. 3:173։17):։
Հրեական միջավայրում առաջին դարում կարծիք կար, թե [[մարգարեություն]]ները մարել են, և Հոգին չի գործում այնպես, ինչպես հին կտակարանյան շրջանում, ուստի Հիսուսի վրա Հոգու էջքը մեծ խորհուրդ պետք է ունենար` խորհրդանշելով մեսիական դարաշրջանի սկիզբը։
Երկնքից հնչող ձայնը, որն ավելի ուշ պիտի հնչեր նաև Քրիստոսի [[Պայծառակերպություն|Պայծառակերպության]] ժամանակ (հմմտ. Մատթ. 17:517։5, Մարկ. 9:69։6, Ղուկ. 9:359։35), կարող էր մեկ նպատակ հետապնդել` վերստին Հովհաննեսին ու հավաքված բազմությանը ցույց տալ ու ապացուցել Քրիստոսի` [[Աստծո Որդի]]ն լինելու հանգամնքը։
Հետաքրքրական է այն, որ [[Աստվածաշունչ|Աստվածաշնչում]] Հիսուսի Մկրտությունը բացառիկ այն իրադարձություններից է, որի ժամանակ հայտնապես ներկայանում է [[Սուրբ Երրորդություն]]ը` [[Հայր]]ը երկնքից հնչած Իր ձայնով, [[Որդի]]ն` մկրտվելով և [[Սուրբ Հոգի]]ն` [[աղավնի|աղավնու]] տեսքով։
Քրիստոնեական Եկեղեցու համար Քրիստոսի Մկրտության հանգամանքը միշտ էլ դժվար բացատրելիներից է եղել. պատճառն այն է, որ լինելով [[Աստված]] և [[մեղք]]ից զուրկ` [[Քրիստոս]] պարզապես կարիք չուներ [[ապաշխարություն|ապաշխարության]], ինչը Հովհաննեսի մկրտության կարևորագույն կետն էր:էր։ Այս պատճառով Քրիստոսի Մկրտության շուրջ կարծիքներն էլ բազմազան են, ինչպես օրինակ`
 
# Հիսուսի Մկրտության նպատակն էր բացահայտել Քրիստոսին [[Իսրայել]]ի և [[Հովհաննես Կարապետ]]ի առջև որպես [[Մեսիա]] (հմմտ. Հովհ. 1:311։31):։
# Քրիստոսի Մկրտության նպատակն էր ցույց տալ [[Հիսուս Քրիստոս|Աստվածորդու]] բացառիկ խոնարհությունը։
# Քրիստոսի Մկրտությունը նախապատրաստություն էր Իր գործունեությունը սկսելու համար:համար։
# Քրիստոս իր Մկրտությամբ ցույց էր տալիս և հիմանդրում ճշմարիտ` քրիստոնեական մկրտությունը։
 
Տող 52.
Քրիստոնեական Մկրտության խորհրդի հաստատման հարցում բացի Հիսուսի` [[Հորդանան գետ|Հորդանան]]ում մկրտությունից, մեծ կարևորություն ունեն նաև [[Հիսուս Քրիստոս|Քրիստոսի]] վկայությունները ջրով մկրտության վերաբերյալ։ Այսպես`
 
* Ամենածավալուն հատվածը [[Ավետարան ըստ Հովհաննեսի|Հովհաննեսի Ավետարան]]ում Քրիստոսի զրույցն է [[Նիկոդեմոս]]ի հետ, ''««Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, եթե մեկը վերստին չծնվի, չի կարող Աստծու արքայությունը տեսնել»։ Նիկոդեմոսը նրան ասաց. «Ինչպե՞ս կարող է ծնվել մի մարդ, որ ծեր է. միթե կարելի՞ է իր մոր որովայնը կրկին անգամ մտնել ու ծնվել»։ Հիսուս պատասխան տվեց և ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, եթե մեկը ջրից ու Հոգուց չծնվի, չի կարող Աստծու արքայությունը մտնել. որովհետև մարմնից ծնվածը մարմին է, իսկ Հոգուց ծնվածը՝ հոգի»'' (3:33։3-6):։
* Մյուս 2 հատվածները, որ տալիս են [[Մատթեոս առաքյալ|Մատթեոս]] և [[Մարկոս ավետարանիչ]]ները, [[Համբարձում|Համբարձվելուց]] առաջ Քրիստոսի վերջին պատվիրաններն են առաքյալներին։ Դրանք լրացնում են մեկը մյուսին. ''«Գնացե՛ք ուրեմն աշակերտ դարձրե՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցե՛ք Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով»'' (Մատթ. 28:2028։20), ''«Ով հավատա և մկրտվի, պիտի փրկվի, և ով չհավատա, պիտի դատապարտվի»'' (Մարկ. 16:1616։16):։
 
== Մկրտությունը վաղ Եկեղեցում ==
 
Վաղ եկեղեցում կիրառված մկրտության վերաբերյալ առաջին տեղեկությունները մեզ փոխանցում են [[Ղուկաս Ավետարանիչ]]ը [[Գործք առաքելոց]]ում, [[Պողոս առաքյալ]]ը որոշ նամակներում և վաղ Եկեղեցու նշանավոր մի շարք եկեղեցական հայրեր ([[Տերտուղիանոս]], [[Կյուրեղ Երուսաղեմացի]]):։
Նոր Կտակարանի վկայությունները մկրտության իրականացման և գաղափարի շուրջ փոխանցում են հետևյալ հիմնական կետերը.
 
# Մկրտությունը պարտադիր էր նախկին մեղքեր թողության համար (հմմտ. Գործք. 2:382։38, 22:1622։16, Կող. 2:122։12-14):։
# Մկրտությունը վաղ Եկեղեցում Աստծո Արքայության, այսինքն Եկեղեցու անդամ դառնալու պարտադիր պայման էր (հմմտ. Գործք. 8:128։12, Գաղ. 3:273։27-29):։
# Մկրտությունը [[Հիսուս Քրիստոս|Քրիստսին]] հետևելու` քրիստոնյա լինելու կարևոր պայման է (հմմտ. Գործք. 8:368։36-38, 16:3116։31-36):։
# Փրկությունն առանց մկրտության անմատչելի է (հմմտ. Գործք. 16:3116։31-36, 18:818։8, Հռոմ. 6:36։3-7, Ա Պետր. 3:193։19):։
# Մկրտությունը որոշ դեպքերում միջոց էր [[Սուրբ Հոգի]]ն կամ շնորհներ ստանալու համար (հմմտ. Գործք. 2:382։38):։
# Մկրտությունը կատարվում էր Քրիստոսի անվամբ (հմմտ. Գործք. 2:382։38, 10:4810։48, 19:519։5, Հռոմ. 6:36։3):։
# Մկրտության կատարման համար կարևոր պարագա էր ջուրը (հմմտ. Գործք. 8:368։36, 10:4710։47):։
 
Այսուհանդերձ հետագայում, [[Եկեղեցի|Եկեղեցու]] կազմավորմանը զուգընթաց, մկրտությունը, որպես [[Եկեղեցի]] մուտք գործելու միակ միջոց, ծիսական առումով բավական զարգացավ։ [[Քրիստոնեություն|Քրիստոնեության]] տարածման և Եկեղեցու` որպես համայնական կառույցի, կազմավորման շրջանից էլ մկրտությունը անդամագրվելու համար կարևորագույն պայման դարձավ. միայն նրանք, «ովքեր մկրտվել էին Տիրոջ անունով», կարող էին մասնակցել [[Հաղորդություն|հաղորդությանը]]:։ Սակայն յուրաքանչյուր ոք ով ցանանում էր մկրտվել պարտավոր էր անցել պատրաստության երկար ճանապարհ. ծանոթացում քրիստոնեական կյանքի սկզբունքներին, Քրիստոսի վարդապետությանը և ընդհանրապես քրիստոնեաբար ապրելու բոլոր մանրամասներին։ Քրիստոնեություն մուտք գործելը պահանջում էր երկու հիմնական փուլ` պատրաստություն և մկրտություն։
Պատրաստության շրջանն առավել զգաստ և լարված էին անցկացնում հատկապես [[Հարություն|Զատկից]] առաջ ընկած [[Մեծ Պահք]]ի քառասուն օրերի ընթացքում` միաժամանակ նախապատրաստվելով Քրիստոսի Հարությունը տոնելուն, այդ օրը նշանավորվում էր նաև արդեն իսկ պատրաստություն անցած անձանց (եր'''ա'''խաներ) մկրտությամբ, ինչ շնորհիվ Սուրբ Զատիկը յուրաքանչյուր քրիստոնյայի համար նաև իր մկրտության տարեդարձն էր, Քրիստոսի Հարությամբ նոր կյանքի մուտք գործելու օրը։ Վաղ Եկեղեցում որոշ տեղերում մկրտությունները, կախված տեղական սովորությունից, կատարվում էին տարին երկու անգամ` Զատկին և [[Հոգեգալուստ|Պենտեկոստեին]]:։
Նախքան մկրտությունը ընծայացուները (երախաները) բերվում էին տեղի [[եպիսկոպոս]]ի կամ քահանայի մոտ, որը նրանց անունները մուծում էր ընծայության կոչվածների ցուցակի մեջ, երիցս տյառնագրում նորադարձի դեմքը և ձեռքը դնում գլխին։ Այս պատրաստության ավարտը նշանավորվում էր քննությամբ, որ անց էր կացվում Եկեղեցու հոգևոր առաջնորդների և հավատացյալ ժողովրդի ներկայությամբ, ու համարվում էր վերջնակետը տվյալ անձի հոգևոր պատրաստության։
Մկրտությունը կատարվում էր հատուկ տեղում` սկսվելով ջրի ու օծության յուղի օրհնությամբ։ Բուն արարողությունը սկսում էր սատանայից հրաժարման կարգով, որով մկրտվողը բացահայտ կերպով` հաչս հավատացյալների հրաժարվում էր սատանայից։ Դրան հաջորդում էր յուղով օծման արարողությունը, որը մինչ մկրտություն երախայի մեջ բնակություն հաստատած դևերի դեմ էր կատարվում։ Այնուհետև մկրտվողները (սկզբում` մանուկները, հետո` տղամարդիկ, այնուհետև` կանայք), առաջնորդությամբ եպիսկոպոսի և առընթերակայությամբ [[սարկավագ]]ի, տարվում էին դեպի մկրտության ավազանը։ Եպիսկոպոսը կամ մկրտող քահանան հարցումներ էր ուղղում մկրտվողներին Սուրբ Երրորդությանը և դավանությանը վեաբերող, ու ամեն պատասխանից հետո, համապատասխանաբար, մկրտվողին ընկղմում էր ջրի մեջ։ Մկրտության այս արարողությանն անմիջապես հաջորդում էր յուղով օծումը, որը, սակայն, այս անգամ արվում էր [[Սուրբ Հոգի|Սուրբ Հոգու]] շնորհները ստանալու համար:համար։ Այնուհետև մկրտվածները հանդիսավորապես բերվում էին [[Եկեղեցի]], ու կատարվում էր մկրտության վերջին քայլը` եպիսկոպոսը կամ քահանան ձեռքը դնում էր մկրտվածի նորաօծ գլխին։
 
== Մկրտությունը որպես Սուրբ խորհուրդ Հայոց Եկեղեցում ==
[[Պատկեր:Tiridates III of Armenia-Baptism.jpg|thumb|150px|Գրիգոր Լուսավորիչը մկրտում է Տրդատ Երրորդին]]
 
Մկրտության [[խորհուրդ]]ը համընդհանուր է և կիրառում են քրիստոնեական բոլոր [[եկեղեցի]]ները. [[Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի]]ն, լինելով աշխարհի հնագույն եկեղեցիներից մեկը, հավատարիմ է մնացել սրբազան խորհրդի լավագույն ավանդույթներին` մկրտությունը համարելով առաջին և մարդու համար պարտադիր խորհուրդ, առանց որի ցանկացած այլ խորհուրդ չի կատարվում մարդու վրա:վրա։
 
=== Մկրտության տեսակները ===
Տող 82.
Աստվածաբանորեն զանազանվում է մկրտության երեք տեսակ`
 
# '''Ջրի մկրտություն''' - մկրտությունը հիմանականում կատարվում է ջրով, քանի որ [[Հիսուս Քրիստոս|Քրիստոս]] ինքը մկրտվեց [[Հորդանան գետ|Հորդանան]]ի ջրերում։ Ջուրը հայտնի է, որպես մաքրություն խորհրդանիշ. նրա բնական ներգործությունը ամենից լավ է համապատասխանում Մկրտության գերբնական ներգործությանը, սակայն մեղքերից սրբողը ոչ թե ջուրն է, այլ` [[Աստված]]:։
# '''Հրի (կրակի) մկրտություն''' - Հուր և կրակ ասելով նկատի է առնվում սիրո հուրը, մկրտվելու մեծ ցանկությունը. եթե մարդը Քրիստոսի սիրով լցված շատ մեծ ցանկություն ունի մկրտվելու, սակայն համապատասխան հնարավորություններ չկան, կամ չի հասցնում մկրտվել, նրա համար ցանկությունը համարվում է արդեն հրի մկրտություն։
# '''Արյան մկրտություն''' - Մկրտության այս տարբերակը նահատակությունն է հանուն Քրիստոսի և շատ տարածված էր ու կիրառելի 1-4 դարերում, երբ համատարած էին քրիստոնյաների հալածանքները։ Բնականաբար կային մարդիք, ովքեր նահատակվել էին չուրանալով քրիստոնեական հավատքը, բայց միևնույն ժամանակ մկրտված չէին (ասենք գտնվում էին պատրաստության շրջանի մեջ):։ Նման մարդկանց համար նահատակությունը համահավասար էր մկրտության` արյան մկրտության։
 
=== Մկրտության կարևորությունը ===
Տող 96.
# դառնում է Քրիստոսի մարմնի` Եկեղեցու անդամ։
 
Այս առթիվ [[Պողոս առաքյալ]]ը [[Տիտոս]]ին ուղղված իր նամակում գրում է. ''«Քրիստոս փրկեց մեզ վերստին ծննդյան ավազանի միջոցով և նորոգությամբ Սուրբ Հոգու, որ Աստված թափեց մեր վրա առատությամբ մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի միջոցով, որպեսզի, նրա շնորհով արդարացված, ժառանգներ լինենք հավիտենական կյանքի հույսով»'' (3:53։5-7):։
 
=== Մկրտության ծիսակարգը և աստվածաբանությունը ===
Տող 102.
[[Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի|Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի]]ն պահպանել է մկրտության նախնական ձևը։
[[Տերունական աղոթք]]ից հետո տեղի է ունենում փոքրիկ ապաշխարողական [[աղոթք]], ապա չարից հրաժարման կարգ (դեմքով դեպի արևմուտք), այնուհետև հավատի համառոտ խոստովանություն, ինչից հետո աղոթքների և շարականների ուղեկցությամբ օծյալ հոգևորականը, կնքահայրը և մկրտվողը մոտենում են ավազանին։
Հայոց Եկեղեցում մկրտությունը կատարվում է երեքանգամյա ընկղմամբ` Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով (մեծահասակների պարագայում միայն, երբ հնարավոր չէ սուզել ավազանի մեջ, կատարվում է լվացում և հեղում Սուրբ Երրորդության անվամբ):։ Առաջին ընկղմումը նշանակում է Քրիստոսի մահը, երկրորդը` թաղումը, երրորդը` [[Հարություն]]ը։ Այս արարողությամբ և աղոթքներով թաղվում է հին մարդը, վերածնվում է նոր մարդ և հանձնվում [[Հիսուս Քրիստոս|Քրիստոսին]]. ''«Չգիտե՞ք, թե մենք բոլորս, որ մկրտվեցինք Հիսուս Քրիստոսով, նրա մահո՛վ է, որ մկրտվեցինք։ Մկրտությամբ թաղվեցինք նրա հետ մահվան մեջ, որպեսզի, ինչպես որ Քրիստոս մեռելներից հարություն առավ Հոր փառքով, նույնպես և մենք քայլենք նոր կյանքով. որովհետև, եթե նրա մահվան նմանությամբ տնկակից եղանք նրան, պիտի լինենք նաև նրա հարության նմանությամբ»'' (Հռոմ. 6:36։3-5):։ Ծիսակարգում մկրտվողի խնդրածն էլ է այդ, երբ հոգևորականի հարցին, թե ինչ է խնդրում երեխան, կնքահայրը երիցս պատասխանում է '''«Հավատք, հույս, սեր և մկրտություն. մկրտվել և արդարանալ. սրբվել մեղքերից, ազատվել դևերից ծառայել Աստծուն»''':։ Մկրտող հոգևորականն էլ աղոթքի մեջ խնդրում է. «Հեռացրու սրանից մեղքերի հնությունը և նորոգիր նոր կյանքով և լցրու Սուրբ Հոգուդ զորությամբ ի նորոգություն Քրիստոսի փառքի»:։ Մկրտելուց և կնքահորը հանձնելուց հետո հոգևորականը հայտարարում է. «Նրանք, ովքեր Քրիստոսով մկրտվեցին, Քրիստոսով զգեստավորվեցին, ալելուիա: Ովքեր Հայր Աստծով լուսավորվեցին, Սուրբ Հոգին կցնծա նրանց մեջ, ալելուիա»:։ Այս ամենն արտահայտում է այն մեծ իրողությունը, որ կատարվում է նորոգյալ հավատացյալի վրա.նա, մեռնում է իր հին մարդով Քրիստոսի հետ և իբրև նոր մարդ հարություն է առնում Քրիստոսով, որպեսզի դարձյալ Քրիստոսով ու Քրիստոսի հետ նոր կյանքի մեջ նորոգապես հարատևի։ Հոգևոր ծննդի առթիվ Հայոց Եկեղեցում հաճախ մկրտվողին տալիս են նոր` քրիստոնեական անվանում։
 
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Մկրտության սուրբ խորհրդի հետ կատարում է նաև [[Դրոշմ]]ի (այս պատճառով հաճախ Մկրտությունն անվանվում է «Կնունք»), [[Վերջին օծում կամ կարգ հիվանդաց|Վերջին օծման]] և առաջին անգամյա [[Հաղորդություն|Հաղորդության]] ու [[Ապաշխարություն|Ապաշխարության]] խորհուրդները։
Տող 111.
 
# Հավատքն առ [[Սուրբ Երրորդություն]]` Հայր Աստված, Որդի Աստված, Սուրբ Հոգի Աստված,
# Հավատավոր և մկրտված [[Կնքահայր|կնքահոր]] առկայություն` որպես երախայի հոգևոր դաստիարակության երաշխավոր:երաշխավոր։
# Եթե մկրտվողը չափահաս է, պարտ է անգիր իմանալ [[Տերունական աղոթք]]ը, ապաշխարողական ոգով մասնակցել մկրտությանը և ծոմ պահել մինչև մկրտության ժամը` խորհրդի ավարտին Սուրբ [[Հաղորդություն]] ընդունելու համար:համար։
# Մկրտությունը կատարում է օծված և ձեռնադրված հոգևորականը։
 
Տող 124.
=== Մանկամկրտություն ===
 
Ինչպես արդեն նշվեց [[Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի]]ն մկրտության հարմար օր է համարում մանկան ծննդյան 8-րդ օրը։ Սա մեծապես կապված է Հին Ուխտի ավանդության հետ. ինչպես ընտրյալ հրեաների զավակներն էին որպես ուխտի նշան թլփատվում ծննդյան 8-րդ օրը (տես Ծննդ. 17:1017։10-12), այնպես էլ Աստծո սիրելիները` նոր ընտրյալ ազգը, քրիստոնյաները, պարտավոր են իրենց «ուխտը» կապել [[Հիսուս Քրիստոս|Քրիստոսի]] հետ ծննդյան 8-րդ օրը։
Եթե անդրադարձ կատարենք քրիստոնեության պատմության արշալույսին, ապա կնկատենք, որ առաջին դարերում` առաքելական շրջանում, մանկամկրտությունը ընդունելի էր. հայտնի են մի շարք դեպքեր, երբ մկրտվել են ընտանիքի բոլոր անդամները, ուստի և մանուկները բացառություն չպիտի կազմեին (հմմտ. Գործք. 10, 16:1516։15, 31-33, 18:718։7, Ա Կոր. 1:161։16):։ Բացի այդ հանդիպում ենք նաև եկեղեցական հայրերի հստակ հրանգներ այդ հարցի կապակցությամբ. այսպես Սուրբ [[Դիոնիսիոս Արիոպագացի]]ն (1-2 դդ) գրում է. «Մեր աստվածահրաշ առաջնորդները հաստատեցին մանուկների մկրտությունն ընդունել»:։ Ի վերջո արդեն 4-րդ դարում` Կարթագենի 124-րդ ժողովի ժամանակ անեծք դրվեց մանկամկրտությունը մերժողների վրա:վրա։
Չնայած սրան մանկամկրտության հարցը զանազան կարծիքների տեղիք է տվել և դրա հարցում հատկապես սուր են տրամադրված որոշ բողոքական ուղղություններ ու հարանվանություններ:հարանվանություններ։ Նրանք պնդում են, որ մանուկների մկրտությունը անթույլատրելի է, քանի որ.
 
# Մանուկները չունեն մկրտության համար անհրաժեշտ գիտակցություն և հավատք։
# Մանկամկրտությունը ոտնահարում է մարդու ազատությունը, քանի որ ուրիշը իրավունք չունի ընտրելու կրոն անձի փոխարեն։
 
Հիշյալ 2 կետերին պատասխանելով` Հայ Եկեղեցու երախտավորներից Բարձրաշնորհ Տեր Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանը «Տեղիք Աստվածաբանության» աշխատության մեջ գրում է. «ըստ Եկեղեցու ուսուցման, մկրտող քահանային, ծնողների և մանավանդ կնքահոր հավատքը բավական են մանկան ունենալիք հավատքին տեղը բռնելու։ Բացի սրանից, ինչպես որ նրանք մանկան կամքից անկախաբար որոշում են նրա շատ ֆիզիքական ու մտավոր պահանջները և հոգ են տանում նրա դաստիարակությանը, այնպես էլ պարտական են մտածելու մանկան հեգևոր կարիքների մասին։ Ծնողները հայթայթում են մանկան սնունդը, զգեստները, առաջնորդում և դաստիարակում են նրան առանց կարևորություն տալու մանկան կամքին, նույնպես, ի մտի ունենակով իրենց զավակին հավիտենական երջանկությունը հայթայթում են ինչ որ անհրաժեշտ է այդ հավիտենական բարիքը ստանալու իրենց մանկան համար»<ref>Շնորհք արք. Գալուստեան, Տեղիք Աստուածաբանութեան, Երուսաղէմ, 1993, էջ 42</ref>:։
 
=== Կրկնամկրտություն ===
 
Մկրտությունը սրբազան խորհուրդ է, որի պատճառով այն մեկանգամյա է, կրկնամկրտությունը Հայոց Եկեղեցում մերժելի է և անտրամաբանական, ինչպես ասենք մարմնով 2-րդ անգամ ծնվելը։ Պողոս առաքյալը մկրտության անկրկնելիության վերաբերյալ գրում է. ''«Մե՛կ Տեր կա, մե՛կ հավատ, մե՛կ մկրտություն»'', ''«որովհետև մեկ անգամ մկրտվածների համար, - որ ճաշակեցին երկնավոր պարգևներից, հաղորդակից եղան Սուրբ Հոգուն, Աստծու գեղեցիկ խոսքի վայելքն ունեցան և գալիք աշխարհի զօրությունները ճանաչեցին,-եթե սայթաքեն, անհնար է երկրորդ անգամ ապաշխարությամբ նորոգվել, որովհետև նրանք վերստին խաչն են հանում Աստծու Որդուն և դարձյալ խաղք ու խայտառակ դարձնում»'' (Եփես. 4:54։5, Եբր. 6:46։4-6):։ Մեկանգամյա Մկրտությունը շեշտված է նաև [[Նիկիական հանգանակ]]ի վերջում. «Հավատամք... ի մի մկրտութիւն...»:։
Այսուամենայնիվ կան որոշ պարագաներ, երբ մկրտությունը կրկնվում է. դրանք այն դեպքերն են, երբ խախտված է մկրտության համար անհրաժեշտ որևէ կարևոր կետ.
 
# Երբ Մկրտությունը կատարված չէ [[Սուրբ Երրորդություն|Սուրբ Երրորդության]] անունով, ինչպես պատվիրել էր Հիսուս Քրիստոսը (Մատթ.28:2028։20):։ Ինչպես արդեն նշեցինք Առաքելական շրջանում առատ են դեպքերը, երբ Մկրտությունը կատարվում էր Քրիստոսի անունով, սակայն այս հանգամանքը չի հակասում Քրիստոսի` վերոնշյալ պատվիրանին, քանի որ տալով Քրիստոսի անունը` առաջին դարի քրիստոնյաները հասկանում էին Սուրբ Երրորդությունը։
# Երբ երեխան մկրտվել է աշխարհական մեկի կամ առհասարակ օծում ու ձեռնադրություն չունեցող մեկի կողմից։
# Երբ խորհրդակատար հոգևորականը չի կատարում ծիսակարգի կարևորագույն որևէ կետ (օրինակ` երեքանգամյա ընկղմումը):։
 
== Մկրտությունն այլ Եկեղեցիներում ==
Տող 146.
* Մկրտության հարցում [[Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի]]ն Ուղղափառ` Օրթոդոքս, Եկեղեցու հետ համեմատած էական որևէ տարբերություն չունի և ընդունում է այդ Եկեղեցու կատարած խորհուրդը։
* Նույնն է պարագան նաև Հռոմեակաթոլիկ եկեղեցու հարցում. քիչ թե շատ էական տարբերություն է այն, որ մկրտությունը 13-րդ դարից Կաթոլիկները կատարում են հիմնականում սրսկումով` ջուրը ցողելով երախայի վրա, ինչի պարագայում ստացվում է, որ մկրտվողը չի թաղվում [[Հիսուս Քրիստոս|Քրիստոս]]ի հետ, ապա հարություն առնում։ Բացի այս Կաթոլիկ Եկեղեցում Մկրտությունն անջատված է Դրոշմի խորհրդից. այն կատարվում է 7-12 տարեկանից ոչ վաղ և բացառապես եպիսկոպոսի կողմից։ Այսուհանդերձ Հռոմեական եկեղեցու մկրտությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին համարում է վավերական։
* Բողոքականները ավանդական մոտեցումներին ու ծիսակարգերին լուրջ չեն վերաբերվում։ Բողոքականության ավանդական ճյուղերը համարում են մկրտությունը խորհուրդ {{փաստ}}, հիմնվում են բացառապես Աստվածաշնչի կանոնավոր գրքերի վրա (Հին Կտակարան 39 գիրք, Նոր Կտակարան 27 գիրք) որտեղ ասվում է. ''/ Ով որ հաւատաց եւ մկրտուեցաւ կ’փրկուի. Եւ ով որ չ’հաւատաց՝ կ’դատապարտուի։ ՄԱՐԿՈՍ 16.16/'', սակայն այն չեն համարում մեղքերից սրբող հիմնվելով Աստվածաշնչի այս խոսքերի վրա. ''/ Որի օրինակն այսինքն մկրտութիւնը մեզ էլ հիմա ապրեցնում է, ոչ թէ մարմնի աղտը դէն գցելով, այլ բարի խղճմտանքի վկայութիւնը առ Աստուած, Յիսուս Քրիստոսի յարութիւնովը։ Ա ՊԵՏՐՈՍ 3.21 /'', ուստի մկրտությունը ըստ նրանց, կարևոր է և պարտադիր պայման վերստին ծնված քրիստոնյա լինելու համար. այն ցույց է տալիս մարդու (մեջբերում) ''/... բարի խղճմտանքի վկայութիւնը առ Աստուած, Յիսուս Քրիստոսի յարութիւնովը։ Ա ՊԵՏՐՈՍ 3.21/'' :։ Ինչպես վերևում նշվեց, տարբեր են նաև Բողոքականների և ավանդական եկեղեցիների մոտեցումները մանկամկրտությանը։
 
== Աղբյուրներ ==
 
# Աստուածաշունչ Մատեան Հին և Նոր Կտակարանների, Մայր Աթոռ Ս. Էջմիածին և Հայաստանի Աստուածաշնչային ընկերութիւն, 2004:2004։
# Դերենիկ եպիսկոպոս, Հայ Առաքելական Եկեղեցու խորհուրդները։
# Շնորհք արք. Գալուստեան, Տեղիք Աստվածաբանութեան։
# Եղիայեան Բ., Քննական պատմութիւն սուրբգրական ժամանակներու, Դ գիրք, Ներածութիւն Նոր Կտակարանի, Անթիլիաս-Լիբանան, 1974:1974։
# Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, 2002:2002։
# Օրմանեան Մաղաքիա արք., Համապատում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 1997:1997։
# Բաբգէն վրդ. Թօփճեան, Եսսենացիք, Մոնթրեալ, 1987:1987։
# Արթուր սարկավագ Սարգսյան, Սուրբ Հովհաննես Մկրտչի կերպարի և գործի ընկալումը (ըստ Սուրբ Գրքի, քրիստոնեական պարականոն գրականության և Հայ եկեղեցական մատենագրության վկայությունների), 2009 (ավարտաճառ, անտիպ):։
# Флавий Иосиф. Иудейская война, Минск, 1999.
# Иисус и Евангелия, Словарь, Москва, 2003.