«Որոտան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: → (10), ը: → ը։, մ: → մ։, ն: → ն։, ռ: → ռ։, վ: → վ։, ր: → ր։, ց: → ց։, ): → )։ oգտվելով ԱՎԲ
clean up, replaced: : → ։ oգտվելով ԱՎԲ
Տող 2.
'''Որոտանը''' գետ է, որը անցնում է [[Հայաստան]]ի տարածքով։ [[Սյունիք]]ի մայր գետն է, [[Արաքս]]ի ձախ վտակը։ Սկիզբ է առնում [[Սյունիքի բարձրավանդակ]]ի հյուսիս-արևմտյան լանջերից՝ 3045 մ բարձրության վրա գտնվող [[Խալխա]] լճակից ու հարակից աղբյուրներից, իր մեջ է ընդունում ևս մի քանի մանր լճակներից հոսող առվակների, ինչպես նաև [[Գորայք]] գյուղի աղբյուրների ջուրը, ապա դեպի հարավ-արևելք ուղղությամբ հոսում [[Սիսիան]]ի, [[Գորիս]]ի տարածաշրջանների տարածքով, ներառում [[Հագարա]] (Աղվանո) վտակը և Մինջևան կայարանից միախառնվում Արաքսին։ Երկարությունը 178 կմ է, ՀՀ սահմաններում՝ 119 կմ, ավազանը 5650 կիլոմետր-քառակուսի, ՀՀ սահմաններում 2300 կմ քառ։
 
Որոտան գետի վրա կառուցված է հիդրոկայանների կասկադ՝ երեք հիդրոկայաններով՝ 404,2 մեգավատ հզորությամբ, տարեկան 1,1 մլրդ կվտ-ժամ էլեկտրաէներգիայի արտադրությամբ, և չորս ջրամբարներով (Սպանդարյանի, Անգեղակոթի, Տոլորսի, Շամբի)։ Սպանդարյանի ջրամբարից՝ կառուցվել է 22 կմ երկարությամբ [[Արփա-Սևան]] թունելը, որը տարեկան 200 մլն խմ ջուր է տեղափոխում [[Սևանա լիճ]]:։
 
Գետի սնումը խառն է, ջրի կեսից քիչ պակաս՝ մոտ 40 տոկոս ստացվում է լճակներից ու աղբյուրներից, որոնք բխում են առավելապես ձախափնյա լանջից, ստորերկրյա ջրերով հարուստ Սյունիքի բարձրավանդակից։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Որոտան» էջից