«Վանի թագավորության մշակույթ»–ի խմբագրումների տարբերություն

clean up, replaced: : → ։ (46) oգտվելով ԱՎԲ
չ (Bot: Migrating 5 interwiki links, now provided by Wikidata on d:q240184 (translate me))
(clean up, replaced: : → ։ (46) oգտվելով ԱՎԲ)
{{Այլ|Ուրարտու}}
[[Պատկեր:Urartian Art 04b~.jpg|300px|thumb|Բրոնզե արձանիկ թագավորական գահից]]
'''Ուրարտուի մշակույթը''' ձևավորվել և զարգացել է [[Հայկական լեռնաշխարհ]]ի [[բրոնզ]]ի դարաշրջանի [[մշակույթ]]ի բազմադարյան ավանդների հիմքի վրա՝ կազմելով նրա պատմական բնականոն զարգացման նոր փուլը:փուլը։ Հզոր պետականության ստեղծումը, սակայն, վարչատնտեսական, ռազմական և գաղափարախոսական նոր և մասշտաբային խնդիրներ է դրել [[ճարտարապետություն|ճարտարապետության]], [[արվեստ]]ի և ընդհանրապես, [[մշակույթ]]ի առջև:առջև։<ref>Пиотровский Б. Б., Искусство Урарту VIII—VI вв. до н. э., Издательство Государственного Эрмитажа, Ленинград, [[1962]] {{ref-ru}}</ref>
 
== Քաղաքաշինություն ==
[[Պատկեր:Van kalesi.jpg|300px|thumb|[[Ուրարտու (պետություն)|Ուրարտական]] միջնաբերդ [[Վան]]ում]]
[[Պատկեր:Urartu Architecture 1.jpg|300px|thumb|[[Վան]]ի միջնաբերդի հատակագիծը]]
Պետական իշխանության տարածքային ընդարձակմանը զուգահեռ, առանձին ցեղերին պատկանող փոքր ու տրոհված ամրոց-բնակատեղիների (բերդշեների) փոխարեն, հաճախ նույն տեղերում կառուցվել են նոր, առավել հզոր քաղաքներ ու ամրոցներ:ամրոցներ։ Այս ամրացված բնակավայրերը վարչական առանձին շրջաններում և ողջ երկրի մասշտաբով կազմել են միմյանցով պայմանավորված հենակետերի խիտ ցանց:ցանց։ Ամրոցներով շրջապատված են եղել [[Տուշպա]]ն (Հայկաբերդ, Խարկում, Արալեզք, Անձավի երկու ամրոցները), Մենուախինիլին, Սարդուրիխուրդան և այն բոլոր մեծ քաղաքները, որտեղ տեղագրական պայմանները հնարավոր և անհրաժեշտ են դարձրել դրանց կառուցումը: կառուցումը։
 
Քաղաքի գերիշխող բարձունքի վրա կառուցվել է միջնաբերդը՝ պալատական, պաշտամունքային, ռազմական և տնտեսական բաժանմունքներով, իսկ լանջերին և ստորոտում տարածվել են բնակելի թաղամասերը, որոնք ևս հաճախ շրջափակվել են պաշտպանական պարսպով:պարսպով։ Մեկից ավելի բարձրունքների առկայության դեպքում դրանք ամրացվել են միջնաբերդով կամ պաշտպանական հենակետերով՝ ստեղծելով երկկորիզ կամ բազմակորիզ քաշաքաշինական համակարգ (Արգիշտիխինիլի, Անձավ, Հայկաբերդ, Տուշպա-Ռուսախինիլի):։ Արտաքին լայն օղակով քաղաքը շրջապատել են գյուղատնտեսական հողատարածությունները՝ արհեստական ոռոգման ցանցով:ցանցով։
 
== Ջրանցքներ ==
 
Ջրանցքների կառուցումը եղել է [[Ուրարտու (պետություն)|Ուրարտուի]] պետական գործունեության կարևորագույն բնագավառներից մեկը, որն առավելագույն չափերի է հասել [[Մենուա]] արքայի օրոք:օրոք։ Այդ ժամանակին են վերաբերվում [[Մենուա]]յի, [[Մանազկերտ]]ի, [[Բերկրի]]ի և [[Խոտանլու]]ի ջրանցքները:ջրանցքները։ Անհրաժեշտության դեպքում կառուցվել են ջրանցքներ և թունելներ:թունելներ։ Ջրանցքներից մի քանիսը (Շամիրամի, Կարմիր բլուրի, Դալմայի) գործում են մինչև այսօր:այսօր։ [[Արաքս]] գետից սկիզբ առնող ջրանցքը անցնում է [[Արգիշտիխինիլի]] քաղաքի երբեմնի ջրանցքի ուղեգծով:ուղեգծով։
 
== Պալատական համալիրներ ==
 
[[Ուրարտու (պետություն)|Ուրարտուի]] քաղաքաշինությանը բնորոշ է հասարակական տարբեր խավերին պատկանող թաղամասերի տարածքային որոշակի առանձնացումը:առանձնացումը։ Այս սկզբունքն է ընկած [[Ուրարտու (պետություն)|Ուրարտուի]] միջնաբերդերի պալատական համալիրների հատակագծերի ձևավորման հիմքում:հիմքում։ [[Արգիշտիխինիլի]] քաղաքի արևմտյան միջնաբերդի միջուկն է կազմում մոտ 660 մ² մակերեսով սյունազարդ դահլիճը, որը շրջապատում են բնակելի, հանդիսավոր, տնտեսական և այլ բնույթի 21 սենյակներ՝ 3500 մ² ընդհանուր մակերեսով:մակերեսով։ Պալատի հատակագիծը և ներքին բաժանումները հարմարեցված են բլրի գագաթի եզրագծին:եզրագծին։ [[Էրեբունի]]ի պալատը, պահպանելով հատակագծային նույն սկզբունքը, ունի առավել բարդ, բազմակենտրոն և բազմաբջիջ հորինվածք:հորինվածք։ Բացի կենտրոնական սյունազարդ բակից, այնտեղ կան նաև մի այլ ներքին բակ և դահլիճ, որ ստեղծում են առաջինի նկատմամբ ստորադաս կենտրոններ՝ շրջապատող սենյակներով:սենյակներով։ Սյունազարդ բակի հարավ-արևմտյան մասում կառուցված է պալատական տաճար՝ «Սուսին»:։
 
== Պաշտամունքային կառույցներ ==
Մինչև այժմ բացահայտված տաճարները, ըստ հատակագծային և տարածական ձևերի, դասակարգվում են երեք խմբի:խմբի։
*Քառակուսի հատակագծով և անկյունային որմնահեցերով աշտարակաձև ոչ մեծ տաճարները, որպիսիք հայտնաբերվել են Թոփրակ-կալեում, Ազնավուր-թեփեում, Կայալիդերեում, Չաուշ-թեփեում և Ալթըն-թեփեում:թեփեում։ Վերջինս, ի տարբերություն մյուսների, կառուցված է 27×28 մ չափերի բակում, որին կից կան նաև օժանդակ սենյակներ:սենյակներ։
*Hաջորդ խմբին պատկանող տաճարի նմուշ է [[Էրեբունի]]ի «Սուսի» տաճարը, որը ունի 13,5×10 մ չափերի պարզ ուղղանկյուն հատակագիծ՝ երկայնական առանցքի վրա տեղադրված մուտքով:մուտքով։ Այս խմբին է վերաբերվում նաև Մուսասիրի տաճարը, որը հայտնի միայն [[Սարգոն Բ]] արքայի պալատում գտնված [[բրոնզ]]ե թիթեղի ռելիեֆ պատկերով:պատկերով։
*Երրորդ խումբը բնորոշվում է ուղղանկյուն, լայնական ուղղությամբ զարգացած հատակագծով:հատակագծով։ Այդպիսին է [[Էրեբունի]]ի Խալդի աստծուն նվիրված տաճարը, որն ունի մեծ և երկարավուն դահլիճ, բաց սյունասրահ, օժանդակ սենյակ և աշտարակ՝ ներքին աստիճանավանդակով:աստիճանավանդակով։
<center>
<gallery>
== Քանդակագործություն ==
 
[[Ուրարտու (պետություն)|Ուրարտուի]] քանդակագործության՝ մեզ հասած մեծածավալ միակ նմուշն է [[Վան]]ում գտնված բազալտե արձանը, որի ստորին և վերին մասերը կոտրված են:են։<ref>Марр Н. Я., Орбели И. А., Археологическая экспедиция 1916 года в Ван, Петроград, [[1922]] {{ref-ru}}</ref> Խաչված ձեռքերում կան մտրակ, նետ և աղեղ, իսկ ուսից կախված է սուր:սուր։ Արձանի իրանը մշակված է գծային հարթաքանդակի սկզբունքով, ձևերի ընդհանրացմամբ՝ առանց մանրամասների:մանրամասների։ Ենթադրվում է, որ այն վաղ շրջանի արքաներից մեկի քանդակն է:է։ Նույն ոճով կատարված տուֆե, համեմատաբար փոքր կուռքեր են գտնվել [[Արգիշտիխինիլի]]ի առանձնատների պեղումների ժամանակ:ժամանակ։ [[Սարդուրի Բ]] և [[Արգիշտի Ա]] արքաներիո բրոնզաձույլ մեծածավալ արձանների վերաբերյալ հիշատակություն կա [[Սարգոն Բ]]-ի արձանագրությունում, որտեղ նկարագրվում է [[Մուսասիր]]ի գրավումը:գրավումը։ [[Ուրարտու (պետություն)|Ուրարտուի]] արվեստի այս բնագավառի վերաբերյալ առավել ամբողջական պատկերացում են տալիս [[բրոնզե]], քարե և փղոսկրե բազմաթիվ փոքր քանդակները, որոնք հայտնաբերվել են [[Վան]]ում, Թոփրակ-կալեում, [[Կարմիր բլուր]]ում, Ալիշարում:Ալիշարում։ [[Բրոնզ]]ե արձանիկներ եղել են գահերի մասեր, ծիսական կաթսաների բռնակներ և պատկերել են երևակայական կենդանիների, առյուծների, ցուլերի վրա կանգնած աստվածություններ, մարդկային դեմքով թևավոր առյուծներ, ցուլեր, թռչուններ:թռչուններ։ վերջիններիս գլխամասերը ներդրված են սպիտակ, իսկ իսկ աչքերը և հոնքերը՝ սև քարերով:քարերով։ Իրանը պատված է ոսկե թերթիկներով:թերթիկներով։ Բրոնզի քանդակագործության և դրվագման նշանավոր նմուշներ են [[Կարմիր Բլուր]]ում հայտնաբերված [[Վահան (զինատեսակ)|վահանները]], կապարճները և սաղավարտները:սաղավարտները։ [[Վահան (զինատեսակ)|Վահանների]] վրա պատկերված են մի քանի համակենտրոն օղակներ՝ առյուծների և ցուլերի, կրկնվող ֆիգուրներով, կապարճների վրա՝ հեծյալների և մարտակառքերի պատկերներ, իսկ սաղավարտները, որ կրում են [[Արգիշտի Ա]]-ի և [[Սարդուր Բ]]-ի այձանագրությունները, ճակատի մասում երեք շարքով պատկերում են կենաց ծառի առջև կանգնած քրմեր՝ շրջապատված առյուծագլուխ [[Վիշապ (գերբնական էակ)|վիշապներով]]:։ Սաղավարտի ծոծրակի մասում քանդակված են հեծյալներ և մարտակառքեր:մարտակառքեր։ Չնայած փոքր չափսերին, այս արձանիկները և ռելիեֆ պատկերները իրենց կեցվացքով և ոճով ունեն [[Ուրարտու (պետություն)|Ուրարտուի]] ողջ արվեստին բնորոշ վեհությունը և մոնումենտալությունը:մոնումենտալությունը։
 
<center>
== Որմնանկարներ ==
 
Միջնաբերդերում սյունազարդ բակերի, դահլիճների, հանդիսավոր սենյակների և տաճարների պատերը ձևավորել են աշխարհիկ և պաշտամունքային բնույթի որմնանկարներով, որոնց հորինվածքային գերիշխող սկզբունքն է եղել պատերի ողջ պարագծով տարված և կրկնվող տարրերով պատկերագոտիները՝ միմյանցից բաժանված զարդաերիզներով:զարդաերիզներով։ Սպիտակ հիմնաներկի վրա կիրառվել են կապույտ, կարմիր, դեղին, սև և հազվադեպ կանաչ ներկեր:ներկեր։ Որմնանկարների լավագույն նմուշները պահպանվել են [[Էրեբունի]]ում, [[Թեյշեբանի]]ում, Ալթըն-թեփեում:թեփեում։<ref>Ходжаш С. И., Трухтанова Н. С., Оганесян К. Л. Эребуни. Памятник Урартского зодчества VIII—VI в. до н. э., «Искусство», Москва, 1979 {{ref-ru}}</ref>
 
Պաշտամունքային բովանդակությամբ որմնանկարներում, որտեղ պատկերված են առյուծի կան ցուլի վրա կանգնած աստվածություններ, կենաց ծառի երկու կողմերում կանգնած քրմեր, առյուծ, ծնկաչոք ցուլ, արևի խորհրդանշան և այլն,ֆիգուրներն ունեն անշարժ և հանդիսավոր դիրք:դիրք։
<center>
<gallery>
== Ոսկերչական արվեստ ==
 
Պահպանվել են ոսկերչական արվեստի բազմաթիվ նմուշներ, գահին նստած աստվածուհու պատկերով մեդալիոն (Թոփրակ-կալե), արծաթե մեդալիոն և ոսկով դրվագված արծաթե կափարիչ ([[Կարմիր բլուր]]), արծաթե և [[բրոնզ]]ե մատանիներ, կոճակներ և այլն:այլն։<ref>Есаян С. Ювелирное искусство Урарту // Историко-филологический журнал, Ереван, № 3, 2003 {{ref-ru}}</ref>
<center>
<gallery>
 
[[Կատեգորիա:Մշակույթ]]
 
{{Link FA|ru}}
{{Link GA|pl}}
274 658

edits