«Լևոն Անանյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
clean up, replaced: : → ։ (5) oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: → (5) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{անաղբյուր}}
'''Լևոն Անանյան''', [[հայ]] լրագրող, հրապարակախոս, թարգմանիչ, [[ՀԳՄ|Հայաստանի գրողների միության]] նախագահ ([[2001]] թ.)։
 
== Կենսագրություն ==
 
Լևոն Զաքարի Անանյանը ծնվել է [[1946]] թ. [[հոկտեմբերի 13]]-ին [[Տավուշի մարզ]]ի [[Կողբ]] գյուղում։ [[1964]] թ. ավարտել է [[Կողբ]]ի միջնակարգ դպրոցը, [[1968]] թ. ավարտել է [[Երևանի պետական համալսարան]]ի բանասիրական ֆակուլտետը։
 
Աշխատել է մի շարք պարբերականներում և միաժամանակ խմբագրել «Մանկավարժ» թերթը։ [[1975]] թ. աշխատանքի է անցել «[[Գարուն]]» գրական ամսագրի խմբագրությունում, [[1990]]-ին ընտրվել է «[[Գարուն]]» ամսագրի գլխավոր խմբագիր։
 
[[1992]] թ. հիմնադրել է «Ապոլոն» հրատարակչությունը, որն առաջին անգամ բնագրից թարգմանությամբ հայ ընթերցողներին ներկայացրեց համաշխարհային գրականության մի շարք ստեղծագործություններ։ [[2001]] թ. ընտրվել է Հայաստանի գրողների միության նախագահ, և մինչ օրս նախագահում է այն։ Դասախոսում է [[Երևանի պետական համալսարան]]ի ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ «Նոյեմբերյան» հասարակական կազմակերպության ղեկավարն է [[2002]] թվականից։ Գրել, կազմել և խմբագրել է բազմաթիվ գրքեր, հարյուրավոր հրապարակախոսական հոդվածներ, առաջաբաններ։
 
[[2008]] թ. [[մայիսի 26]]-ին նրան շնորհվել է [[Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ]] պատվավոր կոչումը։
Տող 18.
== Ստեղծագործական աշխատանք ==
 
Լևոն Անանյանի ստեղծագործությունները թարգմանվել են [[ռուսերեն]], [[անգլերեն]], [[վրացերեն]] և այլ լեզուներով։ Միջազգային երեք ակադեմիաների անդամ է։
 
== Երկերի մատենագրություն ==