«Վիկտոր Ֆանարջյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, replaced: → oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Վիկտոր Բարդուղիմեոսի Ֆանարջյան''' ([[մարտի 30]], [[1929]], [[Թիֆլիս]] - [[մարտի 6]], [[2003]]), հայ [[ֆիզիոլոգիա|ֆիզիոլոգ]], ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1982), [[ԽՍՀՄ]] ԳԱ թղթակից անդամ (1984), [[Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա|ՀԽՍՀ ԳԱ]] փոխպրեզիդենտ (1978 թվականից), [[Վրացական ԽՍՀ]] գիտության վաստակավոր գործիչ (1980), [[Բարդուղիմեոս Ֆանարջյան]]ի որդին։
 
== Գործունեություն ==
Ավարտել է [[Երևանի պետական բժշկական համալսարան|Երևանի բժշկական ինստիտուտը]] [[1951]] թվականին։ 1955 թվականից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտում, 1965-ից դիրեկտորի տեղակալ, 1967-ից կենտրոնական նյարդային համակարգի լաբորատորիայի վարիչ, ապա դիրեկտոր (1974-1978 թթ. և 1983 թվականից)։
 
Գիտական աշխատանքները վերաբերվում են նյարդային գործունեության, մասնավորապես ուղեղիկի և ուղեղաբնի գոյացությունների ինտեգրատիվ մեխանիզմների հետազոտմանը։ Վիկտոր Ֆանարջյանը ժամանակակից մեթոդական մակարդակով էապես լրացրել և վերանայել է մի շարք հիմնարար հարցեր, որոնք վերաբերում են ուղեղիկի կենտրոնաձիգ և կենտրոնախույս համակարգերի կազմակերպմանը, նրա սեփական ինտեգրատիվ գործունեությանը, ուղեղաբնային մի շարք շարժիչ զգացությունների՝ կարմիր կորիզի, անդաստակային կորիզների, դիմային նյարդի կորիզի, տեսաթմբային կորիզների և ենթակեղևային այլ կառուցվածքների սինապտիկ կազմակերպմանը։
 
Առաջ է քաշել պայմանական կապի ռեցեպտորային տարբերակումը և կենտրոնախույս մասնագիտացումն ապահովող երկու անջատ համակարգերի առկայության վարկածը։ Ցույց է տվել սկզբունքորեն նոր՝ ուղեղիկ-կեղևային ուղու առկայությունը, պայմանավորված տեսաթումբ-կեղևային ոչ առանձնահատուկ պրոյեկցիաների ակտիվացմամբ։ Ուսումնասիրել է [[ուղեղիկ]]ի և [[Ուղեղաբուն|ուղեղաբնի]] մի շարք կառուցվածքների փոխհարաբերությունների բջջային մեխանիզմները։
 
Վիկտոր Ֆանարջյանը եղել է [[ուղեղ]]ի ուսումնասիրության գծով Միջազգային կազմակերպության Սովետական ազգային կոմիտեի (ԻԲՐՈ) անդամ, «Ինտերմոզգ» պրոբլեմային հանձնաժողովում թեմայի ազգային կուրատորը, [[Իվան Պավլով|Ի. Պ. Պավլովի]] անվան համամիութենական ֆիզիոլոգիական ընկերության կենտրոնական խորհրդի նախագահության, մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի կոմպլեքսային պրոբլեմների վերաբերյալ ԽՍՀՄ ԳԱ գիտական խորհրդի բյուրոյի անդամ, «Ուղեղիկի կառուցվածքային և ֆունկցիոնալ կազմակերպումը» պրոբլեմով պարբերաբար հրավիրվող Համամիութենական սիմպոզիումի կազմակերպիչ ու ղեկավար։
Տող 21.
* [http://www.sci.am/members.php?mid=10&langid=2 ՀԳԱԱ-ի կայքում]
* [http://www.azg.am/AM/2004033118 ակադեմիկոս Վիկտոր Ֆանարջյան]
 
{{DEFAULTSORT:Ֆանարջյան, Վիկտոր}}
 
{{ՀՍՀ}}
 
{{DEFAULTSORT:Ֆանարջյան, Վիկտոր}}
[[Կատեգորիա:Հայ ֆիզիոլոգներ]]
[[Կատեգորիա:1929 ծնունդներ]]