«Գարեգին Բես»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, replaced: → (4) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Գարեգին Բես''' (''Գարեգին Բախշիի Սարինյան'', [[1910]], [[հունվարի 5]] - [[1986]]), հայ արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1975), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1936-ից։ Բես գրական անունը կազմված է գրողի հայրանվան և ազգանվան սկզբնատառերից։
 
Ծնվել է [[Շուշի]] քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է [[Ստեփանակերտ]] քաղաքում։ 1929-ին ավարտել է [[Բաքվի Հովհաննես Թումանյանի անվան հայկական միջնակարգ դպրոց]]ը, 1932-ին` [[ԵՊՀ]] պատմագրական ֆակուլտետը։ 1931-33-ին եղել է Պետհրատի մանկապատանեկան գրականության խմբագրության բաժնի վարիչ, 1933-36-ին` [[ՀԳՄ]] կազմ-մասսայական խմբագրության բաժնի վարիչ, 1933-36-ին` Հայաստանի կենտգործկոմին կից Պուշկինյան հոբելյանական կոմիտեի քարտուղար, 1939-40-ին` Հայաստանի լուսժողկոմատում մեթոդիստ, 1941-ին` արվեստի վարչության տեսուչ։ 1941-43-ին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել է [[Հայրենական մեծ պատերազմ]]ին։ 1944-47-ին եղել է «Սովետական գրականություն» ամսագրի քարտուղարը, 1949-55-ին` Հայկական թատերական ընկերության պատասխանատու քարտուղարը։
 
[[Անդրկովկաս]]ի թատրոնները բեմադրել են նրա «Հերոսների ստվերում» (1938-40), «Գրավոր մարդիկ» (1966), «Աղաֆոնը և իր փեսաները» (1966-68), «Աղյուսե մարդը» (1957-58) պիեսները։ «Հաշիվն է 0:0» դրաման 1968-ին բեմադրել է [[Ֆրունզեի]] թատրոնը։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել [[ռուսերեն]], [[լիտվերեն]], [[վրացերեն]]։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի, Ժողովուրդների բարեկամության և Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի շքանշաններով<ref name="Գրական տեղեկատու">Հայկ Խաչատրյան, Գրական տեղեկատու, Երևան, «Սովետական գրող», 1986, էջ 105։</ref>
 
== Գարեգին Բեսի երկերի մատենագրությունը ==