«Լևոն Զավեն Սյուրմելյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Bot: Migrating 1 interwiki links, now provided by Wikidata on d:q6524911 (translate me)
չ clean up, replaced: → (2), → (21), ի: → ի։, ծ: → ծ։, կ: → կ։, մ: → մ։, ն: → ն։ (2), շ: → շ։ oգտվելով ԱՎԲ
Տող 5.
== Կենսագրությունը ==
Ծնվել է [[Տրաբզոն]]ում [[1905]] թ.։ Նրա հայրը՝ Կարապետ Սյուրմելյանը, դեղագործ էր, մայրը` Զվարթ Տիրատուրյանն էր։ Ունեցել է մեկ եղբայր և երկու քույր։ Զավենը չորս երեխաներից երրորդն էր։
 
[[1915]] թ. [[հայոց ցեղասպանություն|Եղեռնի]] ժամանակ կորցնում է ծնողներին։ Մի հույն բարեկամ բժիշկ պատսպարում է չորս որբերին։ [[1916]]-ին տասնմեկամյա Զավենը ռուսական նավով մեկնում է [[Բաթում]], ապա [[Կրասնոդար]]։ Զինադադարից հետո՝ [[1918]]-ին, Զավենն իր որբ ընկերների հետ հասնում է Պոլիս, ապա՝ [[Արմաշի երկրագործական վարժարան]]։ Մեկ տարի հետո ընկերների հետ որոշում է գնալ Հայաստան, բայց հազիվ էին տեղ հասել, երբ թուրքերը գրավում են [[Կարս]]ը։ Զավենն ու իր որբ ընկերները թափառական ու ցրտահար օրեր են անցկացնում։ Ի վերջո՝ [[1920]]-ին կրկին վերադառնում են Պոլիս, որտեղ Զավենը հաճախում է Կենդրոնական վարժարան։ Պոլսի որբանոցում և Կենդրոնական վարժարանում ուսանելու ժամանակ նրա առաջին ոտանավորները արժանանում են [[Հակոբ Օշական]]ի և [[Վահան Թեքեյան]]ի ուշադրությանը։
 
[[1922]]-ին, Հայ գյուղատնտեսության միության աջակցությամբ գնում է [[ԱՄՆ]], [[Կանզաս]] նահանգի երկրագործական քոլեջում ուսանելու։ Սովորել է նաև Նեբրասկայի և Հարավային Կալիֆոռնիայի համալսարաններում։ Ստեղծագործել է 15 տարեկանից։ [[1924]]-ին [[Վահան Թեքեյան]]ը խմբագրում է առանձին նամակներով ուղարկած Սյուրմելյանի բանաստեղծությունները և [[Փարիզում]] իր միջոցներով հրատարակում նրա հայերեն միակ բանաստեղծությունների ժողովածուն՝ «Լույս զվարթ»-ը, որն այդ շրջանի հայկական բանաստեղծության լավագույն նմուշներից է։ Հետագայում գրել է միայն անգլերեն։
 
[[1931]]-ին Սյուրմելյանը [[Լոս Անջելես]]ում խմբագրում է «Armenian Messenger» շաբաթաթերթը։
 
Սյուրմելյանը ճանաչում է ձեռք բերել իր առաջին անգլերենով գրված վեպը՝ «Ձեզ եմ Դիմում, Տիկնայք և Պարոնայք», որն ինքնակենսագրական բնույթ է կրում և պատմում է Եղեռնի մասին տասնամյա Զավենի աչքերով։ Վեպը հրատարակվել է [[1945]]-ին։ Սյուրմելյանը հեղինակ է նաև «98.6°» վեպի ([[1950]])։ Այս վեպն առանձնանում է հերոսների ներաշխարհի նուրբ վերլուծության վարպետությամբ։ [[1964]]-ին [[Անգլիա]]յում տպագրվում է Սյուրմելյանի «Սասնա ծռեր» ստեղծագործությունը, իսկ [[1968]]-ին «Անմահության խնձորները», որը հայ ժողովրդական ավանդավեպերի հավաքածու է։
Այս երկու ստեղծագործությունները հովանավորել էր [[ՅՈՒՆԵՍԿՕ]]-ն՝ որպես հայ ժողովրդի ստեղծագործության կարևոր նմուշներ։ [[1968]]-ին հրատարակվում է նաև Սյուրմելյանի գրականագիտական «Արձակի տեխնիկա. Չափ և խենթություն» աշխատությունը։
 
[[1958]] - [[1969]]-ին անգլերեն և անգլալեզու գրականություն է դասախոսել Կալիֆոռնիայի համալսարանում և այլ ուսումնական հաստատություններում։
 
Վախճանվել է [[1995]]-ին։<ref>{{cite book|author=Լևոն Զավեն Սյուրմելյան|title= 98.6°|publisher=ՀԳՄ հրատարակչություն|location=Երևան|year= 2005|page=էջ 3-24}}</ref>,
 
== Հայերեն միակ «Լույս զվարթ» բանաստեղծությունների ժողովածուն ==
 
«Լույս զվարթ» ժողովածուն եղավ Սյուրմելյանի առաջին ու վերջին հայերեն ստեղծագործությունը, ինչպես նաև՝ Սյուրմելյանի միակ բանաստեղծական ժողովածուն։ Ժողովածուն [[1924]]-ին լույս տեսավ [[Փարիզ]]ում և վերահրատարակվեց [[Նյու Յորք]]ում [[1950]] և [[1972]] թթ.։
Ժողովածուում ընդգրկված են 21 բանաստեղծություններ, որոնք նկատվեցին օրերի բանաստեղծաշատ մթնոլորտում։ Սյուրմելյանի բանաստեղծություններում նկատվում են հողի ու բնության նկատմամբ սեր ու նվիրվածություն։ «Փափագ» է վերնագրում իր բանաստեղծությունը, որի մեջ ցանականում է լինել «ցորենի արտին ծաղիկը կարմիր՝ գավաթ արևին», «Գյուղի հին կամուրջ մը փայտե», «Մամռապատ աղբյուր մ'որ հազիվ կերգե», «Գեղջուկին կավե ամանը բարի, որ քաղքի ծարավն ալ մեջս մարի»։
 
«Զարմացում» է վերնագրած հանկարծակի ընկալած բնության գեղեցկության տպավորությունները.
 
:Պարտեզները՝ հարս, ծաղիկնին կուլան
Տող 35.
:Ավազանին մեջ ինկած կհալի.
:Ինծի հետ՝ վարը թուփ մ'ալ կմսի.
:Մայիսի անուշ սարսուռ մը կզգամ:կզգամ։
 
:Խաղաղ ու ծանր՝ սրինգի գիշեր.
Տող 47.
:Մինչ կաղոտի օրեօր իմ պատկերը մտերիմ,
:Իմ տունս երգ մ'է, որուն բառերն այլևս չունիմ.
:Իմ տունս յար մ'է անուշ զոր կսիրեմ միսմինակ:միսմինակ։
 
:Կհիշեմ հորս պատկերն՝ ինչպես գլուխն Հիսուսին.
:Մայրս՝ տրտում ու բարի, դեռ աղջիկ մ'էր նազելի,
:Հայրս տեսնե~ր իմ հասակս ու աչքերս բոցով լի,
:Մայրս գիտնա'ր, թե որքա~ն մարդերը զիս ծեծեցին:ծեծեցին։
 
:Մտածումիս մեջ իմ տունս ցերեկին աչք մ'է փորված,
:Ու գիշերները մռայլ մեռած աղջիկ մ'է կարծես՝
:Զոր կսիրե~մ տակավին... Հետո կուլամ խենթի պես.
:Ու ճրագս կմարեմ, որ չտեսնե~ զիս Աստված:Աստված։
 
Պատանի Սյուրմելյանը ներքին զգացողությամբ ճիշտ ըմբռնեց իր ժամանակի առավել բանական մտածումը, թե չարիքին հաղթելու համար հարկավոր է տքնությամբ կենսավորել ուժերը, որ կարևորը Հայաստանի վերաշինությունն է։ Այդ մտածումների արգասիքը եղավ նրա և այդ օրերի լավագույն բանաստեղծություններից մեկը՝ «Ասացվածք՝ ծառ տնկելու առթիվ»։
 
:Տե'ր, օրհնե' ծառն այս մատղաշ:մատղաշ։ Ես կտնկեմ զայն ահա
:Փխրուն և սև հողին մեջ, ուր պապերս կպառկին.
:Ես՝ անոնց թոռը հսկա, այս հողին տերն եմ կրկին,
Տող 69.
:Գրկած իր մեջ պապերուս արևոտ շունչը անմահ,
:Տե'ր, միսմինակ, նազելի, այս ծառն աղոթք մը ըլլա~,
:Ու փաթթվիլ իր մարմնույն գան սիրողները գյուղին:գյուղին։
 
:Երկաթագիր պատմությունն այս մտերիմ հողերուն
:Աչքիս արցունք կբերե... փառք ու մեռել շատ ունի:ունի։
:Երկիրն իմ հին, ալևոր, որուն ես թոռն եմ վայրի,
:Խոկումներով բեռնավոր, երազներով օրորուն...
 
:Մեռելներուս իբրև խաչ՝ ես այս ծառը տնկեցի...<ref>{{cite book|author=Վազգեն Գաբրիելյան|title=Սփյուռքահայ գրականություն|publisher=Երևանի համալսարանի հրատարակչություն|location=Երևան|year= 1987|page=էջ 54-58}}</ref>
 
== «Ձեզ եմ դիմում, տիկիններ և պարոններ» վեպը==